Մատուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատուտակ
Glycyrrhiza lepidota. Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Glycyrrhiza lepidota.
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Մատուտակ
Լատիներեն անվանում
Glycyrrhiza
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ
Այլ անվանումներ

Քաղցրարմատ, մարուխ, մանակ,
մատուտիկ, բիան

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մատուտակ (լատ.՝ Glycyrrhiza), քաղցրարմատ, մարուխ, մանակ, մատուտիկ, բիան, բակլազգիների թիթեռնածաղկավորների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարագիր

Տերևները կենտ փետրավոր են, ծաղիկները հավաքված երկարավուն ողկույզներում, պսակը՝ բաց մանուշակագույն։ Պտուղը ունդ է՝ 1-8 սերմով։ Հայտնի է մատուտակի 18 տեսակ (ԽՍՀՄ-ում՝ 12, ՀԽՍՀ-ում՝ 2)։ Աճում է բոլոր մայրցամաքների բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուտակի արմատը և կոճղարմատը պարունակում են գլիցիոիզին, գլիցիրիզինաթթու, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, շաքարներ, օսլա, եթերայուղ, վիտամին С և այլն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ծխախոտի, գարեջրի, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ։

Կիրառությունը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական նպատակներով օգտագործում են Glycyrrhiza Glabra և Glycyrrhiza Uralensis։ Մատուտակի արմատից պատրաստում են օշարակ, որը դրսևորում է խորխաբեր ազդեցություն։ Մատուտակը մտնում է բազմազան դեղամիջոցների կազմի մեջ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Glycyrrhiza lepidota.jpg

Հայտնի է մոտ 20 տեսակ[1], նրանցից մի քանիսը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. TPL: Glycyrrhiza
  2. По данным сайта GRIN (см. раздел карточку растения).
  3. «Entry for Glycyrrhiza L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (անգլերեն)։ Sept 24, 1997։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22–ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • S. I. Ali։ Papilionaceae in der Flora of Pakistan։ Glycyrrhiza, S. 94։Online.
  • Klaus-D. Kreische։ Lakritz - Traktat einer Reise in die Welt der schwarzen Süßigkeit', 'Oktober-Verlag 2012, ISBN 978-3-941895-31-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 294 CC-BY-SA-icon-80x15.png