Կուժկոտրուկ
Այս հոդվածը բույսերի ցեղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ադոնիս (այլ կիրառումներ)։
Կուժկոտրուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Adonis
|
Կուժկոտրուկ (պուտուկկոտրուկ) (լատին․՝ Adonis՝ Ադոնիս) հրանունկազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 20-40 տեսակ։ Ծաղկապատի թերթիկների, առէջների և ապոկարպային վարսանդների թիվը մեծ է և անորոշ։ Ծաղկի բոլոր տարրերը դասավորված են պարուրաձև, պտուղը բազմակտիկ է։ Տափաստանային և կիսաանապատային բազմամյա, հազվադեպ միամյա խոտաբույսեր են։ Դեղաբույսեր են։
Հայաստանում հանդիպում է կուժկոտրուկի 4 տեսակ՝
- Կուժկոտրուկ ամառային
- Կուժկոտրուկ մանրածաղիկ
- Կուժկոտրուկ Վոլգայի
- Կուժկոտրուկ բոցավառ
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման մեջ օգտագործում են այս դեղաբույսի վերգետնյա մասը։ Ժողովրդական բժշկության մեջ այն գործածում են սրտային, երիկամային, նյարդային և ուրիշ հիվանդությունների ժամանակ։
Այս բույսից ստացված դեղամիջոցները կանոնավորում և խթանում են սրտի աշխատանքը։ Ունեն միզամուղ ազդեցություն և հատկապես արդյունավետ են սրտային այտուցների ժամանակ։
Որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց՝ սրտանոթային անբավարարության ժամանակ նշանակում են այս բույսից պատրաստաված դեղամիջոցները։
Դրա դեղամզվածքները Բեխտերևի հեղուկի հիմնական բաղադրիչն են, որը հանգստացնում է նյարդային համակարգը։ Ադոնիսի գլիկոզիդները այդքան կայուն չեն և չեն կուտակվում օրգանիզմում, որի համար այն ցուցված է արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Adonis amurensis,
-
Adonis flammea
-
Adonis microcarpa
-
Adonis ramosa
-
Adonis vernalis,
spring pheasant's-eye
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пошкурлат А. П., Род горицвет — Adonis L. Систематика, распространение, биология, М., «Наука, МАЙК "Наука/Интерпериодика"»։
- В. Ветвичка, Д. Тоушева., Растения полей и лесов, Прага, «Артия»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 714)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ» հոդվածին։ |
|