Կանթեղախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանթեղախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ցեղ Կանթեղախոտ (Chelidonium)
L., 1753

Կանթեղախոտ, ծիծեռնախոտ, հողմափայտ, մամիրան, ծիծղան ծաղիկ, (լատին․՝ Chelidonium), կակաչազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կանթեղախոտ մեծ (C. majus

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում hանդիպում է Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է անտառներում, այգիներում, բանջարանոցներում, ստվերոտ տեղերում, բնակավայրերի մոտ։ Մոլախոտ է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, քառանիստ՝ մազիկներով ծածկված, բարձրությունը՝ 30-100 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, վերին մասը՝ կանաչ, ստորինը՝ թխակապույտ։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ ոսկեդեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը երկփեղկ, պատիճանման տուփիկ է, սերմերը՝ սև կամ սև-ձիթապտղագույն։ Ունի սուր, տհաճ հոտ։ Դեղաբույս է, օգտագործվում է գիտ. և ժողովրդական բժշկության մեջ։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է (բոլոր մասերը) խելիդոնին, մեթօքսիխելիդոնին, սանգվինարին, պրոտոպին, հոմոխելիդոնին, ստիլոպին և այլ ալկալոիդներ (որոնց քանակը բույսի մեջ հասնում է մինչև 1, 87%), եթերայուղ, վիտամին A, ֆիտոնցիդներ, թթուներ, սապոնիններ, միջատասպան նյութեր, կաթնահյութ, ճարպայուղ, ֆերմենտ, մակրո և միկրոտարրեր և այլն։ Պատրաստուկները (թուրմ, մզվածք, հյութ, թարմ զանգված, փոշի և այլն) կիրառում են ջրգողության, միզուղիների հիվանդությունների, մալարիայի, ռևմատիզմի, պոդագրայի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, թութքի, թոքաբորբի, նաև մաշկ, տարբեր հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, գունակային բծեր և այլն) ժամանակ։ Կաթնախոտը նաև տեխնիկական բույս է արմատներից ստանում են դեղին ներկ իսկ սերմերից՝ ճարպայուղ, որը կիրառվում է մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար։ Թունավոր է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանթեղախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանթեղախոտ» հոդվածին։