Jump to content

Ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորենիից)

Ազնվամորի ( լատիներեն՝ Rubus idaeus L), վարդածաղկավորների (վարդազգիների) ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։

Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է, պտուղը՝ բազմակորիզավոր։ Հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը։ Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր։ Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով։

Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվամորու տերևները պարունակում են տանիններ, ասկորբինաթթու։ Պտուղները պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, մրջնաթթու, տարբեր շաքարներ՝ գլյուկոզ,ֆրուկտոզ, սախարոզ, կարոտիններ, լորձ, պեկտինային նյութեր, եթերային յուղի հետքեր, միկրոտարեր։ Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ, օսլա և ածխաջրեր։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ աշխարհում ազնվամորու եկամտաբերությունը

Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԱՊՀ-ում տարածված է ավելի քան 70 տեսակ։ Մոռենու մշակման տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Հայաստանում վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի տեսակներից Հայաստանում լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա տեսակները։

Հայաստանում հանդիպում է 7 տեսակ՝ մորենի քարոտ (R. saxatilis), ազնվամորի (R. idaeus) և այլն։ Վայրի վիճակում տարածված է Գուգարքի, Ստեփանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։

Ամենաշատ ազնվամորի արտադրող երկիրների թոփ տասնյակը/ հազար տոննա
(2011 թվական)
Երկիր20102011
 Ռուսաստան125,00027%140,00026%
 Լեհաստան92,86420%117,99522%
 Սերբիա83,87018%89,60216%
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ36,7418%48,9489%
{{{2}}} Ուկրաինա25,7005%28,1005%
{{{2}}} Մեքսիկա14,3433%21,4684%
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն17,0004%16,7613%
 Կանադա11,8643%12,2852%
{{{2}}} Իսպանիա9,2262%9,5592%
Ընդհանուր471,322100%543,421100%
Source։ UN FAOSTAT Արխիվացված 2012-06-19 Wayback Machine [1]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով[2]։

Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խորխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում[3]։

Ազնավամորու օգտագործման եղանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործել են ազնվամորու տերևները, արմատը և պտուղները։ Ազնվամորու պտուղները օգտագործվում են մրսածության և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Ազնվամորու տեղն են օգտագործվում են լուծի, ստամոքսի և աղիքների կատառի, մաշկային ցանի, լնդախտի նշագեղձերի բորբոքումների և շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում։ Հայկական բժշկության մեջ ազնվամորին օգտագործվել է լեղաքարային և միզաքարային հիվանդություների, մաշկային խոցերի, լուծի և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով։

Կիրառման եղանակաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմԴեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն։

  1. «Statistics from: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division». UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  2. Հայաստանի դեղաբույսերը, Թորոսյան Ա. Ա.,<Հայաստան> Հրատարակչություն, Երևան-1983
  3. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբյուսեր. Երևան: «Լույս». էջ 15-16.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվամորի» հոդվածին։
Ընթերցե՛ք «ազնվամորի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 24