Սախարոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սախարոզ
Saccharose2.svg
Քիմիական բանաձևC₁₂H₂₂O₁₁
Մոլային զանգված342,116 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն1,59±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան183 °C և 188 °C[3] °C
Կազմալուծման ջերմաստիճան367±1 °F[2] և 320±1 °F[2]
Գոլորշու ճնշում0±1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար57-50-1
PubChem5988
EINECS համար200-334-9
SMILESC(C1C(C(C(C(O1)OC2(C(C(C(O2)CO)O)O)CO)O)O)O)O
ЕС200-334-9
RTECSWN6500000
ChEBI5768
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սախարոզ (սուկրոզ, շաքարեղեգի շաքար) C12H22O11, կենցաղում` ուղղակի շաքար, օլիգասախարիդների խմբի դիսախարիդ, կազմված է երկու մոնոսախարիդներից` α-գլյուկոզից և β-լևուլոզից:

Սախարոզը բնության մեջ մեծ տարածվածություն ունեցող դիսախարիդ է: Այն հանդիպում է շատ մրգերում, պտուղներում, հատապտուղներում: հատկապես մեծ է սախարոզի պարունակությունը շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում, որոնք օգտագործվում են շաքարի արդյունաբերական արտադրությունում:

Սախարոզն ընկնելով աղիներ` բարակ աղու ալֆա գլյուկոզիդազայով արագ հիդրոլիզացվում է գլյուկոզի և ֆրուկտոզի, որոնք հետո ներծծվում են արյան մեջ: Ալֆա գլյուկոզիդազայի ինհիբիտորները, օրինակ ակարբոզը, կանգնեցնում են սախարոզի, ինչպես նաև ալֆա գլյուկոզիդազայով հիդրալիզացվող այլ ածխաջրերի, օրինակ, օսլայի ճեղքումը և ներծծումը: Դա օգտագործվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման ժամանակ[4]:

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ձևով անգույն միասեպ բյուրեղներ են: Հալված սախարոզի սառչելուց կազմվում է անձև, ամորֆ, թափանցիկ զանգված` կարամելը: Սախարոզն ունի բարձր լուծելիություն: Լուծելիությունը (գրամմներով` 100 գրամ լուծիչով) ջրում 179(0 °C) և 487(100 °C), էթանոլում 0.9 (20 °C): Քիչ լուծելի է մեթանոլում: Անլուծելի է դիէթիլային եթերում: Խտությունը` 1,5879 գ/սմ3 (15 °C): Տեսակարար պտտումը նատրիումի D-գծի համար. 66,53 (ջուր; 35 գ/100գ; 20 °C): Հալվելու ջերմաստիճանը 186 ℃:

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի ցուցաբերում վերականգնոողական հատկություներ, քիմիական ռեակցիաների մեջ չի մտնում Տոլենսի, Ֆելինգի և Բենեդիկտի ռեակտիվների հետ: Բաց ձև չի ընդունում, այդ պատճառովալդեհիդների և կետոնների հատկություններ չի ցուցաբերում: Հիդրօքսիդ խմբի առկայությունը սախարոզում հեշտությամբ ապացուցվում է մետաղների հիդրօքսիդների հետ ռեակցիաների մեջ մտնելով: Եթե սախարոզի լուծույթը լցնենք (II) պղնձի հիդրօքիդի վրա, կառաջանա վառ կապույտ գույնի պղնձի սախարատի լուծույթ: Սախարոզում ալդեհիդային խմբեր չկան. տաքացման ժամանակ արծաթի (I) ամիակի լուծույթի հետ «արծաթե հայելու» ռեակցիա չի տալիս, պղնձի (II) հիդրօքսիդի հետ տաքացնելիս չի առաջացնում կարմիր պղնձի (I) օքսիդ: Սախարոզի իզոմերների շարքում որոնք ունեն C12H22O11 մոլեկուլար կառուցվածք, կարող ենք առանձնացվել մալթոզը և լակտոզը:

Սախարոզի ռեակցիաներ ջրի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի կաթիլ աղաթթվի կամ ծծմբական թթվի հետ սախարոզի լուծույթը եռացնելուց և այդ ամենը ալկալիով չեզոքացնելուց, իսկ դրանից հետո լուծույթը տաքացնելուց հայտնվում են ալդեհիդային կառուցվածքով մոլեկուլներ, որոնք վերականգնում են պղնձի (II) հիդրօքսիդը պղնձի (I) օքսիդի: Այս ռեակցիան ցույց է տալիս, որ թթուների կատալիտիկ ազդեցությամբ ենթարկվում է հիդրոլիզի, որի արդյունքում ձևվավորվում է գլյուկոզ և ֆրուկտոզ:

C12H22O11 + H2O → C6H12O6 + C6H12O6

Սախարոզի ռեկցիաներ (II) պղնձի հիդրօքսիդի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարոզի մոլեկուլների մեջ առկա են մի քանի հիդրօքսիդային խմբեր: Դրա համար միացությունը փոխազդում է պղնձի (II) հիդրօքսիդի հետ ինչպես գլիցերինը գլյուկոզում: Լուծույթի մեջ արծաթի հիդրօքսիդի ավելացումից նա լուծվում է. հեղուկը կապույտ է գունավորվում: Բայց ի տարբերություն գլյուկոզի սախարոզը պղնձի (II) հիդրօքսիդին չի վերականգնում մինչև պղնձի (I) օքսիդի:

Բնական և մարդածին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարեղեգում, շաքարի ճակնդեղում (մինչև 28 % չոր նյութ), բույսերի հյութի մեջ և պտուղներում (օրինակ բարդիներում, կեչիներում, սեխի, և գազարի մեջ): Շաքարեղեգից կամ շաքարի ճակնդեղից սախարոզի ստացման աղբյուրը որոշվում է ածխածնի հաստատուն իզոտոպների քանակի հարաբերակցությամբ 12C13C:

Համաշխարհային արդյունաբերությունը 1990 թվականին կազմել է մոտ 110.000.000 տոննա:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]