Ճարպայուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարպայուղ
Բելառուսական խոհանոց և Ռուսական խոհանոց
ԵնթատեսակԲեկոն
 Salo (food) Վիքիպահեստում
Խոզի ճարպը կարմիր պղպեղով և սխտորով

Ճարպայուղ, բտման արդյունքում կենդանիների մոտ կուտակվող կենդանական պինդ ճարպ (ավելի վաղ կենդանու հեղուկ ճարպը կոչվում էր վորվան[1], այժմ սովորաբար կոչվում է ուղղակի «յուղ»)։ Գործառութային առումով՝ ճարպը դիտարկվում է որպես կենդանու օրգանիզմի պաշար, որը հիմնականում բաղկացած է ճարպերից, պարունակում է հագեցած ճարպաթթուների մնացորդներ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելասլավոնական լեզուներում պահպանվում է նախասլավոնական *sadlo տարբերակը՝ ճարպ՝ «այն, ինչը նստում է մսի վրա»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելասլավոնական ձևում «ճարպ» տարբերակով առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին՝ հին հայկական նկարագրության մեջ, որտեղ նշված է խազարների խանի հացկերույթի մասին։

Ինչպես հայտնում է անգլիացի պատմաբան և ճանապարհորդ Ջայլս Ֆլետչերը, 1591 թվականին Ռուսաստանում այն բավականին շատ էին պատրաստում՝ արտերկիր տանելու համար։ Լավագույն ճարպն արտադրվում էր շրջաններում[3]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպը սննդի մեջ կիրառվում է թարմ վիճակում, աղ դրված, ապխտած, եփած, շեգեխաշած կամ տապակած տարբերակով։

Ոչ մեծ կտորներով տապակած ճարպը կոչվում է «խորխոզի»։

Հալած ճարպը կոչվում է «խոզաճարպ» և կիրառվում է որպես խոհարարական յուղ, իսկ եվրոպական երկրներում գործածվում է նաև բուտերբրոդներին քսելու նպատակով (հաճախ ավելացնում են նաև սոխ, խնձոր, կանաչի և այլն)։ Հալած ճարպը կարող է գործածվել նաև տեխնիկական նպատակներով, ինչպես օճառ պատրաստելիս։

Միջինասիական ավանդական ուտեստներ պատրաստելիս հաճախ են օգտագործում դմակի կտորներ։

Տավարի և այծի ճարպերը սննդի մեջ առանձին կիրառում չունեն, միայն ավելացվում են մսամթերքին։ ԱՄՆ-ում տավարի մսի մնացորդները վերամշակվում են որպես բիովառելիք։

Արջի և փորսուղի ճարպը կոսմետիկա պատրաստելիս կիրառում են որպես դեղամիջոց։

Ճարպի էներգետիկ արժեքը 720[4] կկալ է 100 գրամում. իսկ ածխաջուրը՝ 0 գրամ։

Խոզի ճարպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոզի ճարպի պատրաստումը

Խոհարարության մեջ գործածվում է խոզի ճարպի պատրաստման մի քանի տարբերակ եփելով, չոր՝ աղի և դափնու տերևի օգտագործմամբ[5], աղի, մեխակի հատիկների, սխտորի և սև պղպեղի կիրառմամբ[6], ապխտման միջոցով[7], ինչպես նաև աղի, կարմիր պղպեղի, սխտորի կիրառմամբ[8]։

Խոզի ճարպը աղացած կարմիր պղպեղով պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները.

Անհրաժեշտ է ընտրել խոզի ճարպի այնպիսի կտոր, որը շերտավրված չի լինի մսի բարակ շերտերով, քանի որ մսի շերտերը՝ անկախ այն հանգամանքից, թե ճարպը որ տարբերակով կպատրաստեք, ճարպին կհաղորդեն հում մսի սպեցիֆիկ համը։ Խոզի ճարպը չի կարելի համադրել կարտոֆիլի և սպիտակ հացի հետ, քանի որ երկուսն էլ դանդաղեցնում են ճարպի մարսումը։ Առավել նախընտրելի է խոզի ճարպը համտեսել չմշակված ցորենից թխված հացով[9]։

Ազդեցությունն առողջության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝ խոզաճարպը խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ դրա բաղադրության մեջ մտնող ճարպաթթուները նպաստում են մարդու օրգանիզմում խոլեսթերինի կուտակմանը, ինչն էլ կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сало, жир». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. ««Сало»». Этимологический словарь русского языка Макса Фасмера. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  3. Флетчер Д. «О государстве русском». Электронная библиотека истории России. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Калорийность сало. Таблицы калорийности и состава продуктов». Калории.ру. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. https://kulinarochka2013.ru/recepty/recepty-kolbas-myasnyx-delikatesov-sala/salo-suxim-sposobom.html
  6. https://womanadvice.ru/salo-solenoe-suhim-sposobom
  7. http://xcook.info/product/kopchenoe-salo.html
  8. http://vkys.info/1190-kak-posolit-salo-s-chesnokom-i-percem.html
  9. https://blognews.am/arm/news/444140/khozi-tcharpi-ogtakar-hatkutyunnery-oronc-masin-shatery-chgiten.html
  10. Avoiding heart attacks and strokes : don’t be a victim - protect yourself. — World Health Organization, 2005. — 44 p. — ISBN 92-4-154672-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]