Դափնու տերև
Դափնու տերև, դափնեծառի (Laurus nobilis) տերևների հավաքական անվանումը, որն օգտագործում են խոհարարության մեջ որպես համեմունք[1]: Պատրաստի ուտեստների միջից դափնու տերևը հեռացնում են, քանի որ դրանք կոշտ են: Խոհարարության մեջ օգտագործում են նաև դափնու տերևի փոշին:
Դափնու տերևը նաև բուժական հատկություններ ունի: Այն միզամուղ է, ունի հանգստացնող և արյան ճնշումն իջեցնող հատկություն:
Դափնու տերևը չի կարելի պահել մեկ տարուց ավելի, քանի որ այն կկորցնի իր բույրն ու համը:
Համ և բյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դափնու տերևն ունի սուր, կծու համ: Ինչպես շատ համեմունքներ, այնպես էլ դափնու տերևն ավելի շատ առանձնանում է իր բույրով, քան համով: Չորացրած տերևն ունի ծաղկային հոտ, որն ավելի շատ նման է խնկածաղիկի բույրին: Այն պարունակում է նաև եթերային յուղեր (էվգենոլ)[2]:
Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան դափնու տերևի մի քանի տեսակներ, որոնք թունավոր են մարդկանց և ընտանի կենդանիների համար: Բոլոր երկրներում չէ, որ դափնետերևը վաճառվում է խոհարարական նպատակներով: Դա հանգեցրել է նրան, որ ուտեստի պատրաստումից հետո, այն անպայման պետք է հանել ուտեստից, քանի որ թունավոր է: Սակայն իրականում դափնու տերևը եփելիս չի փափկում և շատ կոշտ է մնում, այն ուտելիս կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի համար և վնասել[3][4]: Այսպիսով, բոլոր բաղադրատոմսերում, որտեղ օգտագործում են դափնու տերև, խորհուրդ է տրվում ուտեստի պատրաստումից հետո դափնու տերևը հանել[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лавровый лист // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
- ↑ «Encyclopedia of Spices: Bay Leaf»։ Վերցված է ապրիլի 11, 2009
- ↑ Lingenfelser T, Adams G, Solomons D, Marks I. N. (1992)։ «Bay leaf perforation of the small bowel in a patient with chronic calcific pancreatitis»։ Journal of Clinical Gastroenterology 14 (2): 174–6։ PMID 1556436
- ↑ Bell C. D., Mustard R. A. (1997)։ «Bay leaf perforation of Meckel's diverticulum»։ Canadian Journal of Surgery 40 (2): 146–7։ PMC 3952980։ PMID 9126131
- ↑ «Straight Dope: Are Bay Leaves Poisonous?»։ Վերցված է 2009-04-11