Դմակ
Դմակ, դմակավոր տեսակի ոչխարի պոչի շրջանում առկա ճարպային կուտակում։ Դմակի ճարպը պետք չէ շփոթել ավելի դժվարահալ՝ փորոտիքի ճարպի հետ, ինչը կենդանու ներքին օրգանների շրջանում կուտակված ճարպային գոյացություն է։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարպը կուտակվում է սրբոսկրի վրա և ոչխարի պոչից ձևավորված առաջին 3-5 ողերի վրա։ Կախված ցեղատեսակից և մսեղիքի ընդհանուր քաշից՝ դմակը կարող է հասնել 30 կիլոգրամի, չնայած սովորաբար դրա քաշը հազվադեպ է գերազանցում 5-10 կիլոգրամը։ Ծառայում է բտման շրջանում ճարպի կուտակման համար և հետևապես երաշտի շրջանում էլ սպառման համար (ճիշտ այնպես, ինչպես ուղտերի դեպքում սապատն է ծառայում)[1]։ Դմակը միայն արտաքին մասից է պատված բրդով և կազմված է համաչափ դասավորված մասերից, որոնց միջև տեղավորված է պոչի վերջնահատվածը՝ ծածկված երկար, կոշտ մազերով։ Ոչխարի դմակի առկայությունը և ճարպի շերտի հաստությունը պայմանավորված են թե՛ կերի որակով, թե՛ բտման պարբերականությամբ, թե՛ նպաստավոր բնակլիմայական պայմաններով։ Դմակի ձևավորումը պայմանավորված է նաև տեղանքի պայմաններով՝ այն բուսականության աճով, որը պիտանի է ոչխարի սնման համար։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմակի ճարպի արժեքավոր հատկանիշները նկատվել են դեռևս շատ վաղուց. դմակավոր ոչխարների ամենահին պատկերները գտնվել են շումերական հնագույն քաղաքներ Ուրուկի (մ.թ.ա. 3 000 տարի) սպասքի և Ուրի (մ.թ.ա. 2 000 տարի) սպասքի և խճանկարների վրա։ Որպես զոհաբեության առարկա՝ դմակը հիշատակվում է նաև Աստվածաշնչում։ Դմակի ճարպը կամ դմակի յուղը սենյակային ջերմաստիճանում չի սառչում և խոհանոցում կիրառվում է արևելյան ուտեստների պատրաստման ժամանակ։ Դրանից պատրաստում են նաև քաղցրեղեն և օճառ։ Կիրառում են նաև թեյի պատրաստման համար։ Դմակից կտրված փոքր կտորները տապակած վիճակում մատուցում են մինչ հիմնական սննդի մատուցումը։ Բացի այդ՝ դմակի ճարպը կիրառվում է որպես բնական կոնսերվանտ՝ սառնարանի բացակայության դեպքում միսը տաք կլիմայական պայմաններում պահելու համար։ Արաբական երկրներից Իրանում, Հարավային Կովկասի գյուղական շրջաններում, Միջին Ասիայում և Ղազախստանում[2] թափոնքների օգտագործման մեջ գործում են դմակի կիրառման յուրահատուկ ավանդույթներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Курдюк». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Овцеводство». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմակի ճարպ
- Ի՞նչ է ոչխարի դմակը Արխիվացված 2018-07-17 Wayback Machine