Jump to content

Ծխաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխաբույս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Ծխաբույս (Fumaria)
L., 1753

Ծխաբույս (լատին․՝ Fumaria), տերուկ, ծխաբուսազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 4 տեսակ՝ Վալյանտի ծխաբույս (Fumaria vaillantii), Շլեյխերի ծխաբույս (Fumaria schleicheri), դեղագործական ծխաբույս (Fumaria officinalis) և անբաժակ ծխաբույս (Fumaria asepala

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծխաբույս, Բուսաբանական նկարազարդումը Հակոբը Շտուրմ «Deutschlands Flora in Abbildungen» գրքի, 1796

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 30 սմ։ Տերևները հերթադիր են, բազմակի փետրաբաժան, կապտականաչավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանուշակավարդագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ ընկուզիկ է։

Քրոմոսոմների թիվ՝ 2n = 16, 32, 48, 64, 72, 80, 112։

Առավել մեծ քանակով հայտնաբերվել են Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա։ Մի տեսակ հանդիպում է Հիմալայներում, ևս մեկ տեսակ Արևելյան Աֆրիկայում։ Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և այլ մարգերում։ Աճում է դաշտերում, այգիներում, մարգերում, աղբոտում ցանքերը։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց ծխածաղիկ հիբրիդային ծնեբեկ ծխախոտի տնկարկ և մաշկ, հիվանդությունների ժամանակ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս» հոդվածին։