Տեսակների ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Տեսակների ծագումը
On the Origin of Species
Origin of Species title page.jpg
Հեղինակ Չարլզ Դարվին[1]
Տեսակ գիրք[1] և գիտական գրականություն
Ժանր scientific literature և կենսաբանություն
Թեմա բնական ընտրություն, էվոլյուցիա և կենսաբանություն
Բնօրինակ լեզու անգլերեն
Էջեր 502
Նախորդ On the Tendency of Species to form Varieties; and on the Perpetuation of Varieties and Species by Natural Means of Selection
Հաջորդ Խոլորձների բեղմնավորումը
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Ջոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ նոյեմբերի 24, 1859
ԳՄՍՀ 4-00-339124-1, 4-00-339125-X, 4-8375-0575-9 և 4-487-76166-2
OCLC 352242
Կայք darwin-online.org.uk
The Origin of Species Վիքիպահեստում
Դարվինը 1869 թվականին

«Տեսակների ծագումը», աշխատությունը պատկանում է Չարլզ Դարվինին։ Ամբողջական անվանումը՝ «Տեսակների ծագումը փոփոխություններով սերման և բնական ընտրության ճանապարհներով» (անգլերեն՝ «On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life»)։

Հրատարակումը և բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունը հրատարակվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին, որը համարվում է գիտության պատմության մեջ էվոլյուցիային վերաբերող ամենահայտնի աշխատություններից։ Աշխատության հիմքը՝ նրա կատարած ուսումնասիրություններն էին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում՝ Գալապագոսյան կղզիներում և Ավստրալիայում՝ «Բիգլ» նավի կառամատույցներին՝ 1831-ից 1836 թվականներին։

Գրքի սկզբնական մասում՝ Դարվինը ներկայացնում է իր վարկածների իրողության շատ անվերջանալի շղթա։ Համաձայն դրան՝ օրգանիզմների խմբերը (պոպուլյացիաները) աստիճանաբար զարգանում են ի շնորհիվ բնական ընտրության։ Հենց այս աշխատությունում էլ բնական ընտրությունը առաջին անգամ ներկայացվեց լայնածավալ մասշտաբներով։

Դարվինը միաժամանակ հերքում էր «ստեղծված տեսակներ»-ի (անգլերեն՝ created kinds) մասին ուսմունքը, որի հիման վրա էլ նա գրել էր իր գրքերը։

Դարվինիզմը և հասարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինի գիրքը մեծ տարածում գտավ ընթերցողների շրջանակներում՝ առաջին տպագրությունը՝ 1 250 օրինակ վաճառվեց տպագրության նույն օրը։ Գրքում ներկայացված վարկածները այժմ էլ են համարվում էվոլյուցիայի հիմքի թեորեմները։ Դարվինի ներկայացրած դրույթները հասարակության մեջ սկսեցին հայտնի դառնալ որպես Դարվինիզմ։[2]

Էվոլյուցիան տեսության մշակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տպագրություններում Դարվինը շեշտում էր նաև հին մտածողների և փիլիսոփաների կյանքի ծագման մասին տեսությունները, թեորեմները։ Օրինակ Արիստոտելինը։

Վաղ քրիստոնեական («Եկեղեցու հայրերը») և միջնադարյան փիլիսոփաները հիշատակում էին կյանքի մասին Աստվածաշնչյան այլաբանական զրույցներ, որոնք թույլ էին տալիս պատկերացնել կյանքի ծագման մասին։

Ջորջ Բուֆֆոնը արդեն 1766 թվականին ենթադրություններ էր արել այն մասին, որ իրար նման որոշ կենդանիներ՝ ավանակն ու ձին, հովազը և վագրը կենդանիներ են, որոնք մեկ ընդհանուր նախնի են ունեցել։

Էվոլյուցիոն տեսության ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականին Դարվինը ընդունվեց Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Երկրորդ տարում նա լքեց բժշկական դասերը և սկսեց զբաղվել բնական պատմություններով, որպեսզի ուսումնասիրեր ծովային անողնաշարավորներին Ռոբերտ Գրանտի հետ համատեղ։ Վերջինիս՝ Ժան Բատիստ Լամարկի տեսակների ծագման մասին տեսության կողմնակիցն էր։

1831 թվականիի դեկտեմբերին Դարվինը մեկնեց «Բիգլ» նավի անձնակազմի հետ՝ որպես բնախույզ։ Ճանապարհորդության ժամանակ դարվինը անընդհատ համոզվում էր Ուիֆորմիզմի (անգլերեն՝ Uniformitarianism, իսպաներեն՝ Uniformismo) մեջ։

Սանտյագու կզղնիերում առաջին կանգառի ժամանակ նա համոզվեց, որ ունիֆորմիզմը այն բանալին է, որով միայն պետք է հասկանալ, ուսումնասիրել տվյալ լանդշաֆտ։

Դարվինիզմի հսկայածավալ տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին «Պիլոտ» անիմացիոն կազմակերպությունը Դարվինի տեսությունների հիման վրա մուլտֆիլմեր նկարահանեց։ Մուլտֆիլմը կազմված է մի քանի կարճ սերիաներից, որոնցից յուրաքանչյուրում մի փոքր հումորային կերպով ներկայացված է որոշ կենդանիների էվոլյուցիոն կապը՝ մի տեսակի ծագումը մյուսից։

«Ժամանակակից սինթեզ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ընտրությունը պահանջում էր ժառանգական գործընթացների առկայություն, որը Դարվինը չէր կարող բացատրել։ Դարվինը և Գրեգոր Մենդելը ապրել և աշխատել են նույն ժամանակաշրջանում։ Մենդելը Դարվինից անկախ լուսաբանեց բնական ընտրության համար անհրաժեշտ ժառանգական գործընթացները։ Սակայն միայն Մենդելի և Դարվինի մահից տասը տարի անց՝ հետո 1900-ական թվականների կեսերին՝ գենատիկան և էվոլյուցիոն կենսաբանությունը միաջուլում ստացավ, կոչվելով՝ ժամանակակից սինթեզ (այստեղ՝ սինթեզ նշանակում է համատեղում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]