Մեքսիկական կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեքսիկայի խորհրդարանից)
Մեքսիկական կոնգրես
իսպ.՝ Congreso General de los Estados Unidos Mexicanos
Տեսակ
Տեսակերկպալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածսեպտեմբերի 28, 1821
Ղեկավարում
ԽոսնակԽեսուս Կարամ, Անկախություն և զարգացում
սկսած Օգոստոսի 29, 2012
Կազմը

Մեքսիկայի խորհրդարան կամ Մեքսիկական կոնգրես, Մեքսիկայի իշխանության օրենսդրական ճյուղի պաշտոնական անվանումն է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սահմանադրության` Մեքսիկայի Կոնգրեսը կազմված է երկու պալատներից։ Ստորին պալատը (իսպ.՝ Cámara de Diputados) բաղկացած է 500 անդամ-պատգամավորներից։ Ընտրությունների ժամանակ ընտրողները ընտրում են պատգամավորներին երեք տարի ժամանակահատվածով։ Հարավային Ամերիկայի այս երկրում գործում է համընդհանուր ընտրական իրավունքը։ 500 անդամներից 300-ը ընտրվում են ըստ ընտրատարածքների, իսկ մնացած 200-ը համամասնականի հիման վրա։ Վերին պալատը կամ սենատը (իսպ.՝ Cámara de Senadores) բաղկացած է 128 անդամներից։ Համաժոցղովրդական քվեարկությունների արդյունքում նրանք ընտրվում են առավելագույնը 6 տարի ժամանակահատվածով[1].:

Կոմպետենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական կոնգրեսի հիմնական գործառույթը օրենքների և հրամանագրերի հարցերին տրված իրավասուցյան հաստատումն է։ Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է երկրի ղեկավարին՝ նախագահին, օրենսդրական կողմը պատկանում է ստորին պալատի պատգամավորներին և սենատի անդամներին։

Կոնգրեսի նիստերը անցկացվում են ամեն տարի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Նիստերի ժամանակ երկու պալատների ներկայացուցիչները իրենց ընդգծած որոշումները պետք է նշեն սահմանադրության հիման վրա։

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

պատգամավորական պալատների կազմը[2]
Կուսակցություն Քանակ
Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցություն 212
Ազգային գործողություններ կուսակցություն 114
Դեմոկրատական-հեղափոխական կուսակցություն 104
Կանաչ էկոլոգիական կուսակցություն 29
Աշխատանքի կուսակցություն 15
Զինվորական կուսակցություն 16
Նոր ալյանս 10
Անկուսակցականներ 0
Ընդհանուր 500
Սենատի կազմ
Կուսակցություն Քանակ
Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցություն 52
Ազգային գործողություններ կուսակցություն 38
Դեմոկրատական-հեղափոխական կուսակցություն 22
Կանաչ էկոլոգիական կուսակցություն 9
Աշխատանքի կուսակցություն 4
Զինվորական կուսակցություն 2
Նոր ալյանս 1
Անկուսակցականներ 0
Ընդհանուր 128

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мексика. Законодательная власть». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Composición por tipo de elección y Grupo Parlamentario» (իսպաներեն). Сайт Палаты депутатов Конгресса Мексиканских Соединенных штатов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.