Մեքսիկայի կինեմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեքսիկայի կինեմատոգրաֆիա, Մեքսիկական կինեմատոգրաֆիայի պատմությունն սկսվում է 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում, երբ մի շարք էնտուզիաստներ վավերագրեցին պատմական իրադարձությունները, մասնավորապես Մեքսիկական հեղափոխությունը, և ստեղծեցին մի շարք ֆիլմեր, որոնք միայն վերջին տարիներին են հայտնաբերվել։ Մեքսիկայի կինեմատոգրաֆիայի Ոսկե դարաշրջանում մեքսիկական ֆիլմարտադրությունը գերազանցում էր ամբողջ Լատինական Ամերիկայի ֆիլմարտադրությանը։

Գվադալախարա միջազգային կինոփառատոնը համարվում է լատինաամերիկյան ամենահեղինակավոր փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի Գվադալախարայում։ Կանի միջազգային կինոփառատոնում Մեքսիկան երկու անգամ մեծ փառքի է արժանացել. 1946 թվականին «Մարիա Կանդելարիա» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի Գրան պրի մրցանակի, 1961 թվականին «Վիրիդիանա» ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենի մրցանակի։ Մեխիկոն համարվում է Հյուսիսային Ամերիկայի 4-րդ ամենամեծ կինո արտադրող կենտրոնը Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Վանկուվերից հետո, ինչպես նաև ամենամեծը Լատինական Ամերիկայում։

Համր ֆիլմեր (1896-1929)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան El aniversario del fallecimiento de la suegra

Ըստ պատմաբան Ջիմ Մորայի առաջին շարժվող պատկերները ի հայտ են եկել 1895 թվականին՝ օգտագործելով Թոմաս Էդիսոնի կաքավագրությունը։ Մեկ տարի անց Ագուստին Լյումերը ներդրեց կինեմատոգրաֆիական պրոյեկտորը։ Մեքսիկայի մայրաքաղաքում սկսվեցին հերթեր՝ դիտելու մեկ րոպեանոց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Թղթախաղ խաղացողը», «Գնացքի ժամանումը», «Կախարդական գլխարկը»[1]։ Մեքսիկայում արտադրվեցին մի շարք համր ֆիլմեր, որոնցից շատերը կորել են և չեն ներկայացվել։

Մեքսիկական համր ֆիլմերի աստղ Լուպե Վելեսը

Վաղ ծագման ֆիլմերի ստեղծումը կապված է Սալվադոր Տոսկանո Բարագանի անվան հետ։ 1898 թվականին Տոսկանոն ստեղծեց առաջին սյուժետային ֆիլմը, որն անվանվեց «Դոն Խուան Տենորիո»։ Մեքսիկական հեղափոխության ժամանակաշրջանում Տոսկանոն տեսագրեց ռամաճակատային տարբեր կադրեր, որոնք 1950 թվականին նրա դստեր կողմից վերածվեցին վավերագրական ֆիլմի։

1906 թվականին 16 կինո-սալոններ իրենց դռները բացեցին մեքսիկական հանդիսատեսի համար։ 1911 թվականից սկսվեցին Carpas կամ վրանային շոուները, որտեղ ցածր դասի քաղաքացիները ցուցադրում էին հումորային, թատերական ներկայացումներ։ Քաղաքականացված ֆիլմերն ի հայտ եկան 1908 թվականից[2]։

Կինոարտադրության հռչակը շարունակվեց 20-րդ դարի սկզբում և 1911 թվականին բացվեցին 14 կինոթատրոններ։ Alva brother's կինոարտադրության Revolución orozquista (1912) ֆիլմում ակնհայտ է վավերագրական տեխնիկայի յուրացումը։ Ֆիլմը նկարահանվել է ապստամբ և դաշնային ուժերի ճամբարներում՝ գեներալ Հերտայի և առաջնորդ Պասկալ Օրոսկոյի միջև ընթացող ճակատամարտի ժամանակ։

1917 թվականին վոդևիլ ժանրի աստղ Միմի Դերբան հիմնադրեց Ացտեկա ստուդիան, որը իրականացրեց ֆիլմերի արտադրություն 1917-1923 թվականներին։ Ամենահայտնի ֆիլմն էր En defensa Propia (1921)։

1920-ական թվականներին քիչ ֆիլմեր ստեղծվեցին։ Հայտնի մեքսիկական ֆիլմ-աստղեր, ինչպիսիք են Ռամոն Նովարոն, Դոլորես դել Ռիոն, Լուպե Վելեսը, տեղափոխվեցին ԱՄՆ և դարձան առաջատար Հոլիվուդյան աստղեր։

Ոսկե դարը (1930-1960)[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին քաղաքական կայունության ժամանակաշրջանում ֆիլմարտադրությունը նոր շունչ ստացավ, նոր ֆիլմեր ստեղծվեցին, թողարկվեցին բազմաթիվ շահութաբեր երաժշտական ֆիլմեր՝ հանրահայտ երգիչների մասնակցությամբ։ Հոլիվուդի Լատինական Ամերիկայի համար իսպաներեն ֆիլմեր ստեղծելու ջանքերը ձախողվեցին հիմնականում տարբեր էթնիկ դերասանների առոգանության պատճառով, որը խորթ էր մեքսիկ ժողովրդին։ Մեքսիկացի կինոգործիչների կյանքում մեծ երևույթ էր 1931-1932 թվականներին խորհրդային կինեմատոգրաֆիստների Մեքսիկայի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքը Սերգեյ էյզենշտեյնի գլխավորությամբ[3]։

1930-1940-ական թվականներին ռեժիսորներ է․ Գոմես Մուրիելի, Կ․ Նավառոյի, Չ․ Ուրուետայի, Խ․ Բուստիլիո Օրոյի և ուրիշների ստեղծած ֆիլմերն արտացոլել են Մեքսիկայի սոցիալական կոնֆլիկտները, պատմության հեղափոխական դեպքերը, ժողովրդի կյանքը։ Համաշխարհային ճանաչում ունի ռեժիսոր է․ Ֆերնանդեսի արվեստը, որի լավագույն կինոնկարներից են «Մարիա Կանդելյարիա» (1944), «Մարգարիտը» (1947), «Ռիո էսկոնդիդո» (1948), «Մեքսիկացի աղջիկը» (1949)։ Մեքսիկայի 1950-1970-ական թվականներին կինոարվեստի լավագույն նմուշներից են «Արմատներ» (1955, ռեժիսոր՝ Ալագրակի), «Խոնավ թիկունքներ» (1955, ռեժիսոր՝ Ա․ Գալինդո), ազգային հերոս Պանչո Վիլյայի մասին Ի․ Ռոդրիգեսի նկարահանած կինոեռապատումը (1957-1958), «Պեդրո Պարամո» (1966, ռեժիսոր՝ Կ․ Վելո), «Վիլյայի պարտիզանուհին» (1967, ռեժիսոր՝ Մ․ Մորայտե), «էմիլիո Սապատա» (1970, ռեժիսոր՝ Ֆ․ Կասալս) ֆիլմերը։ Մեքսիկայի կինոգործիչներից են դերասաններ Մ․ Ֆելիքսը, Դոլորես դել Ռիոն, Ի․ Լոպես Տարսոն, Ա․ դե Կորդովան, օպերատոր Գ․ Ֆիգերոան։

Մեքսիկական ֆիլմերի Ոսկե դարաշրջանն սկսվում է 1940-ական թվականներից։ Այս շրջանի ամենահայտնի դերասաններից է Մարիո Մորենոն[4]։

«Մեքսիկացի տատիկ» Սառա Գարսիայի կարիերան սկսվեց 1910 թվականին համր ֆիլմերով, այնուհետև տեղափոխվեց թատրոն, հետո 1937 թվականին մարմնավորեց իր հայտնի կերպարը No basta ser madre («Մայր լինելը դեռ բավական չէ») ֆիլմում։ Դրամատիկ դերասանուհի Դոլորես դել Ռիոն հայտնի դարձավ 1930-ական թվականներին իր հոլիվուդյան կարիերայից հետո՝ խաղալով Էմիլիո Ֆերնանդեսի մի քանի ֆիլմերում[5]։

Մարիա Ֆելիքսը (հայտնի է որպես "La Doña") մեծ հռչակ ձեռք բերեց եվրոպական երկրներում՝ 1943 թվականին խաղալով «Դոնյա Բարբարա» ֆիլմում[6]։

1943 մեքսիկական ֆիլմարտադրությունում ստեղծվեցին շուրջ 70 ֆիլմեր, հիմնականում իսպանախոս երկրների համար։ Էմիլիո Ֆերնադեսն ստեղծեց «Flor silvestr» (1942) և «Մարիա Կալանդարիա» (1944) ֆիլմերը, Դոլորես դել Ռիոյի մասնակցությամբ։ Ֆիլմն արժանացավ Կաննի մրցանակի։ Ֆերնանդեսի այլ ֆիլմերից են «Մարգարիտը» (1945), «Սիրահարներ» (1946), «Ընդհատակում» (1947) (ռեժիսոր՝ Ջոն Ֆորդ), «Río Escondido» (1947), «La Malquerida» (1949) և «Pueblerina» (1949)։

Նոր մեքսիկական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվադալախարա միջազգային կինոփառատոն

1960-1970-ական թվականներին մեքսիկական կինոն թուլացավ, մինչև որ կառավարությունն աջակցեց ֆիլմարտադրությանը և 1990-ական թվականներին պետական հովանավորությամբ ստեղծվեց Nuevo cine Mexicano (Նոր մեքսիկական կինո)։ 1990 թվականից սկսված համարվում է մեքսիկական կինո նոր ժամանակաշրջանը։

Ստեղծվեցին բարձրորակ ֆիլմեր Արթուրո Ռիփստեյնի, Ալֆոնսո Արաուի, Ալֆոնսո Կուարոնի և Մարիա Նովարոյի կողմից։ Այս շրջանում ստեղծված ֆիլմերից են՝ «Solo con tu pareja» (Միայն քո գործընկերոջ հետ, 1991), «Como agua para chocolate» (Ինչպես ջուրը շոկոլադի համար, 1992), «|Cronos» (1992), «El callejón de los milagros» (1995), «Profundo carmesí» (1996), «Sexo, pudor y lágrimas» (Սեքս, ամոթ և արցունքներ) (1999), «Այլ նվաճում» (2000), և այլ ֆիլմեր, ինչպիսին է «La Misma Luna» («Նույն լուսինը, 2006), Ալեխանդրո Գոնսալես Ինառիտուի «Amores perros», Ալֆոնսո Կուարոնի «Եվ դու, մայրիկ», Կառլոս Կարերայի «El crimen del Padre Amaro», Ռոբերտո Սնեյդերի «Arráncame la vida», «Biutiful» (2010), «Hidalgo: La historia jamás contada» (2010), «Instructions Not Included» (2013), «Cantiflas» (2014), «Ավելի սև, քան գիշերը» (2014), որն առաջին 3D ֆիլմ է Մեքսիկայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • № 11; Мичель М․, Панорама мексиканского кино, в сб․։ Мексика, М․, 1968․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mora, Carl J. Mexican Cinema: Reflections of a Society 1896–1988, p. 5,6. Berkeley: University of California Press, 1989. ISBN 0-520-04304-9
  2. Mora p. 17-21
  3. «A Century of Mexican Cinema by David Wilt»։ Web.archive.org։ 2003-10-28։ Վերցված է 2013-12-04 
  4. Mora p. 56.
  5. Mora p. 59.
  6. «Festival de Cannes: Viridiana»։ festival-cannes.com։ Վերցված է 2009-02-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png