Դոլորես դել Ռիո
Դոլորես դել Ռիո իսպ.՝ Dolores del rio | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1904[1][2] |
Ծննդավայր | Վիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | ապրիլի 11, 1983[3][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8] |
Գերեզման | Ռոտոնդան հայտնի մարդկանց |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Աշխատավայր | Warner Bros. |
Ծնողներ | հայր՝ Jesús Leonardo Asúnsolo Jacques?[9], մայր՝ Antonia López-Negrete?[9] |
Ամուսին(ներ) | Սեդրիկ Գիբոնս |
Համատեղ ապրող(ներ) | Օրսոն Ուելս |
Պարգևներ և մրցանակներ | |
Դոլորես դել Ռիո (իսպ.՝ Dolores del Río, օգոստոսի 3, 1904[1][2], Վիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 11, 1983[3][4][5][…], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), մեքսիկացի դերասանուհի։
1920-1930-ական թվականների Հոլիվուդյան աստղ, 1940-1950-ական թվականների Մեքսիկայի կինեմատոգրաֆիայի ոսկե դարի կին ֆիլմ-աստղ[10][11][12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա դե լոս Դոլորես Ասունսոլո Լոպես-Նեգրետե (իսպ.՝ María de los Dolores Asúnsolo y López Negrete), առավել հայտնի է որպես Դոլորես դել Ռիո, ծնվել է Մեքսիկայի Դուրանգո նահանգում 1905 թվականի օգոստոսի 3-ին հարուստ ագարակատերերի ընտանիքում։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ ընտանիքը սնանկացել է, և նա որոշել է դառնալ դերասանուհի՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար։
1921 թվականին 16 տարեկան հասակում ամուսանում է Խաիմա Մարտինես դել Ռիոյի հետ, այնուհետև արտագաղթում է ԱՄՆ` ակնկալելով իր կարիերան սկսել շոու բիզնեսում որեպս սցենարիստ և դերասանուհի։ Երեկույթներից մեկի ժամանակ ծանոթանում է հոլիվուդյան պրոդյուսերներից մեկի հետ, ում միջոցով սկսում է իր կարիյերան կինո ասպարեզում։ Այդ ժամանակ նա արդեն բաժանված էր ամուսնուց, սակայն որոշում է պահել ամուսնու ազգանունը։ Նրա կինոբեմելը տեղի է ունենում 1925 թվականին «Ջոաննա» ֆիլմով։
1926 թվականին Ջոան Քրոուֆորդի, Ջանեթ Գեյնորի, Մերի Ասթորի, Ֆեյ Ռեյի հետ միասին ընդգրկվում է WAMPAS Baby Stars-ում (երիտասարդ աստղեր գովազդային կազմակերպություն)։ Նրա կարիերան փայլուն կերպով շարունակվում է համր կինոյի մնացած ամբողջ ժամանակահատվածում, և նա շարունակում էր մնալ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։
1930 թվականին Դոլորես դել Ռիոն ամուսնանում է «Metro-Goldwyn-Mayer» արտ-տնօրեններից մեկի՝ Սեդրիկա Գոբոնսայի հետ։ Ձայնով ֆիլմերի ի հայտ գալով՝ Դոլորեսը ստանում է երկրորդական դերեր, սակայն 1932 թվականին «Դրախտային թռչնակ» ֆիլմով նա կարողանում է հաջողության հասնել, որից հետո դերեր է մարմնավորում «Թռիչք դեպի Ռիո» (1933) և «Կալենետեում» (1935) ֆիլմերում։
1941 թվականին ամուսնուց բաժանվում է Օրսոն Ուելսի հետ սիրավեպի պատճառով, իսկ 1943 թվականին նկարահանվում է նրա «Ուղևորություն վախերի աշխարհ» ֆիլմում։ Դոլորես դել Ռիոն բարեկամական հարաբերությունների մեջ է եղել մեքսիկացի նկարիչներ՝ Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի, ինչպես նաև շատ մեքսիկացի կինեմատոգրաֆների հետ։ 1942 թվականին նա վերադառնում է Մեքսիկա, որտեղ շարունակում է իր կարիերան մեքսիկական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Մարիա Կանդելարիան» (1944) և «Փախստականը» (1947)։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է «Silver Ariel» մեքսիակական կինոմրցանակի և չորս անգամ դարձել է դափնեկիր։ 1959 թվականին ամուսնացել է ամերիկացի թատերական բիզնեսմեն Լյուիս Ռիլի հետ։
1960 թվականին գլխավոր դերով հանդես է եկել «Բոցավառվող աստղ» ֆիլմում Էլվիս Փրեսլիի հետ, իսկ չորս տարի հետո հանդես է եկել ռեժիսոր Ջոն Ֆորդի «Շեյենների աշունը» ֆիլմում։ 1950-1960-ական թվականներին նա սկսեց հանդես գալ մի շարք դասական թատերական ներկայացումներում, ինչպիսիք են «Անաստասիա» (1956) և «Կնամոլը» (1958)։ «Սանչեսի երեխաները» (1978) վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է եկել դերասանուհին[13][14]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլորես դել Ռիոն մահացել է 1983 թվականի ապրիլի 11-ին երիկամների հիվանդությունից Կալիֆորնիա նահանգի Նյուպորտ Բիչ քաղաքում։ Մահից հետո նրան դիակիզել են, մոխիրը ամփոփված է Մեխիկոյի Դոլորես պանթեոնի Նշանավոր գործիչների ռոտոնդա հատվածում։
Կինոարտադրության մեջ ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղու Ուայն սթրիթ, 1620 հատվածում տեղակայված է Դոլորեսի աստղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 6,2 https://chexydecimal.com/
- ↑ 7,0 7,1 7,2 http://clkrep.lacity.org/onlinedocs/2013/13-0617_rpt_chc_05-16-13.pdf
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.silentfilm.org/archive/ramona
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Dolores del Río: Maximum figure of the Golden Age of Mexican cinema
- ↑ Dolores del Río, máxima figura de la época de oro del cine mexicano
- ↑ Félix, María (1994). Todas mis Guerras. Clío. p. 84. ISBN 9686932089.
- ↑ DOLORES DEL RIO
- ↑ "Dolores del Río: El Rostro del Cine Mexicano", Revista SOMOS México, 1994, ed.Televisa, p.85-86
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dolores del Río Արխիվացված 2015-06-21 Wayback Machine at the Cinema of Mexico site of the ITESM (Իսպաներեն)
- The Dolores del Rio mural 1990 by artist Alfredo de Batuc, 6529 Hollywood Boulevard + Hudson St, Los Angeles, California Արխիվացված 2020-07-29 Wayback Machine
- Dolores Del Rio statue on Hollywood-La Brea Boulevard Արխիվացված 2009-06-12 Wayback Machine
- Photographs of Dolores Del Rio
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլորես դել Ռիո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 1983 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Մեքսիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Մեքսիկացի երգչուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Մեքսիկացի մոդելներ
- Մեքսիկացի կինոդերասաններ
- Մեքսիկացի պարուհիներ