Կաքավագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաքավագրություն (կաքավ-պար և գրություն բառերից), պարագրություն, կինետոգրաֆիա (κίνησιζ— շարժում և գրաֆիա), պարի, լայն առումով՝ շարժման գրանցում։ Պարային շարժումների առաջին, հաստատուն գրանցումները մեզ հասել են XV դարից։ Պահպանվել են Մարգարիտ Ավստրիացու գրանցումները։ Աշխարհում հայտնի են և ընդունված Ռուդոլֆ ֆոն Լաբանի և Սրբուհի Լիսիցյանի պարի գրանցման սիստեմները։ 1930-ական թվականներին. Ս. Լիսիցյանն իր սիստեմով գրանցել է բազմաթիվ հայկական պարեր։ Այդ սիստեմը որպես պարտադիր ուսուցում մտցվել է Մեծ թատրոնի բալետային խումբ։ Գրանցվել են բալետային մի շարք բեմադրություններ և տարբեր ժողովուրդների պարեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Scientific American» (1891թ․ հունիսի 20-ի թողարկում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավագրություն» հոդվածին։