Չետումալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
իսպ.՝ Chetumal[1]
Դրոշ Զինանշան
Bandera de Chetumal.PNG Coat of arms of Othon P. Blanco.svg

Parque de los Caimanes, Chetumal, Q. Roo. - panoramio.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էմայիսի 5, 1898 թ.
ԲԾՄ2 մետր
Բնակչություն169 028 մարդ (2020)[2]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ983[3]
Փոստային ինդեքսներ77000
Ավտոմոբիլային կոդ23
Պաշտոնական կայքopb.gob.mx
##Չետումալ (Մեքսիկա)
Red pog.png

Չետումալ (իսպ. Chetumal), քաղաք Մեքսիկայի հարավ-արևելքում, Կինտանա-Ռոոն նահանգի մայրաքաղաքը և Օտոն-Բլանկոյի քաղաքային վարչական կենտրոնը: Ըստ 2005 թվականի մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում էր 136.825 մարդ:

Անվանումն առաջացել է մայաների լեզվով Ch’aak Temal բառից, որը թարգմանաբար նշանակում է վայր, որտեղ աճում են կարմիր ծառեր:

Չետումալի նավահանգիստը

Տեղանքը, որտեղ գտնվում է ներկայիս քաղաքը, բնակեցված է եղել մայա ցեղի հնդկացիներով: Այստեղ գտնվում էր Chactemal ցեղախումբը, որը վերահսկում էր շրջակա տարածքը: Իսպանացիների ժամանումից առաջ վերջին ցեղապետը եղել է Նաչան Կանը (Nachán Can), ով որպես ստրուկ վերցրեց նավաբեկությունից փրկված երկու իսպանացիների` Գ. Գերերոյին և Հ. դե Ագիլարային: Ի տարբերություն Ագիլարի, Գերերոն ամբողջովին ձուլվեց մայաների հասարակությանը, որեղ էլ նա ապրոց: Նա սովորեց մայաների լեզուն, Նաչան Կանային սովորեցրեց զինվորական մարտարվեստ: Ի պատասխան ՝ առաջնորդը Գերերոյին դարձրեց իր բանակի հրամանատար, և դստերը` Զազիլ Հային ամուսնացրեց նրա հետ: Նրանք ունեցան մի քանի երեխա` Մեքսիկայի առաջին մետիսներին: Մեքսիկա նահանգը հենց այդպես էլ կոչվում է` «Մետիսների օրրան»: Սրան են նվիրված նահանգի հիմնի մի քանի տողեր: Տարածաշրջանի հեռավորության պատճառով այն չի դարձել իսպանացիների գաղութը: Այստեղ ապրում էին միայն մայաները: Պ. Դիասի կառավարությունը որոշեց վերջ դնել այս իրավիծակին, և որոշեց պայքարել ապստամբների և հնդկացիների դեմ, որպեսզի վերջապես բրիտանական Հոնդուրասի սահմանին հաստատի անցակետ: Քաղաքը հիմննադրվել է 1898 թվականի մայիսի 5-ին Մեքսիկայի ռազմական ծովային ուժերի փոխգնդապետ Օտոն Պոմպեյո Բլանկո Նունես դե Կասերեսի կողմից, ինչպես Պայո-Օնդոն էր, բայց 1937 թվականին վերանվանվեց որպես Չետումալ: 1955 թվականի սեպտեմբերի 19-ին ուժեղ Ժանեթ փոթորիկից հետո քաղաքը բնականորեն եղել է ավերված:Քաղաքը վերակառուցվեց ափից մի փոքր հեռու:1974 թվականի հոկտեմբերի 8-ին Չետումալ քաղաքը դարձավ Կինտանա-Ռոո նահանգի մայրաքաղաքը:

Չետումալը տեղակայված է Յուկատան թերակղզու արևելքում՝ Կարիբյան ծովի ափին, Ռիո Օնդոյի և Չետումալ ծոցի միախառնման վայրում:

Նահանգապետի բնակավայրը

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնականում կենտրոնացված է ծառայությունների մատուցման ոլորտի վրա՝ առևտուր, զբոսաշրջություն, կապի, պետական ​​և հանրային ծառայություններ: Գործում են նաև տեքստիլ արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև հումքի շահագործմամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններ: Ձկնորսության և շինարարության ոլորտը լավ զարգացած է:

Քաղաքը սպասարկում է Չետումալ միջազգային օդանավակայանը: Կա նաև նավահանգիստ, որը սպասարկում է տուրիստական ​​և առևտրային նավեր[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  2. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  3. http://www.snim.rami.gob.mx/
  4. Географические данные. Транспортное сообщение Кинтана-Роо Archived 2009-02-21 at the Wayback Machine. (իսպ.)