Մեքսիկական գայլը (լատիներեն՝ Canis lupus baileyi) Հյուսիսային Ամերիկայում ապրող գորշ գայլի տարատեսակներից և համարվում է այդ տարածաշրջանի ամենաքիչ հանդիպվող գայլը։
Մեքսիկական գայլը Հյուսիսային Ամերիկայում ապրող չափսերով ամենափոքր գայլն է։ Նրա մարմնի մաքսիմալ երկարությունը 1 5 մետր է, իսկ բարձրությունը՝ մոտ 80 սմ։ Քաշը 27-37 կիլոգրամ է։ Իր չափսերով այս գայլը նմանվում է գերմանական հովվաշանը։
Եվրոպական գայլերից այս գայլը տարբերվում է իր ավելի լայն գլխով, ավելի կարճ պոչով և ավելի երկար ականջներով։
Մեքսիկական գայլերը համարվում են վտանգի տակ գտնվող տեսակ։ Նախորդ դարում այս կենդանիների թիվը կտրուկ նվազել է։ Կատարվում են տարբեր բարեգործական և կենդանիների պաշտպանական շարժումներ, որոնց հիմնական նպատակը այս գայլերի թիվը փոքր-ինչ շատացնելն է։