Jump to content

Վիրջինյան պարկամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինյան պարկամուկ
Վիրջինյան պարկամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ պարկամուկներ
Ընտանիք պարկամուկներ
Ցեղ Սովորական պարկամուկ
Տեսակ Վիրջինյան պարկամուկ
Լատիներեն անվանում
Didelphis virginiana
(Kerr, 1792)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Վիրջինյան պարկամուկ (լատին․՝ Didelphis virginiana), Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, պարկամուկների կարգի և ընտանիքի ողնաշարավոր կենդանի։ Տարածված են Կոստա Ռիկայից Հյուսիսային Ամերիկայի վերջը՝ Ալյասկա թերակղզին ընկած հատվածում։ Տարածված են հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեքսիկայում և այլ երկրներում։

«Պարկամուկ» կենդանու անվանումը վերցված է ալգոներեն wapathemwa բառից, որը նշանակում է՝ սպիտակ կենդանի։ Ավելի ուշ, երբ հայտաբերվեցին պարկամուկների այլ տեսակներ, այս անվանումը տրվեց ընտանիքի անվանմանը։ Կենդանու գիտական անվանումը (Didelphis) գալիս է հունական երկու արմատներից։ Առաջին (di) արմատը նշանակում է մեկ, մյուս արմատը՝ delphys, նշանակում է արգանդ։ Կենդանիները առաջին անգամ հայտնաբերվել են Վիրջինիայում և այդ իսկ պատճառով ստացել են այդ անվանումը[1]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինյան պարկամկները կատվի չափսերի կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 33-ից 55 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 25-ից 54 սմ-ի։ Չափահաս կաթնասունների քաշը տատանվում է 1,9-ից 6 կգ-ի։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են և ուժեղ (սովորաբար արուների քաշը տատանվում է 2,1-2,8 կգ-ի)։ Էգերը փոքր են, թեթև և համեմատաբար ավելի թույլ, իսկ քաշը՝ 1,9-2,1 կգ։ Ունեն երկար վիբրիսներ (բեղիկներ)։ Վիբրիսները վկայում են այն մասին, որ այս տեսակները ցեղային կապեր ունեն կատվազգիների հետ։

Ականջները համեմատաբար կարճ են։ Ծնված պահին դրանք լինում են մուգ սև, սակայն տարիների ընթացքում գնալով բացանում են՝ հասնելով մոխրագույնի։ Ոտքերը կարճ են և փոքրիկ։ Յուրաքանչյուր ոտնաթաթի վրա կան հինգ փոքրիկ մատեր։ Համեմատաբար առաջ է ցցված քիթը, որը սովորաբար վարդագույն է։

Պոչը գրեթե մերկ է։ Այն երկարավուն է և օգնում է իրեն արագ շարժվել։ Ունենում են սովորաբար 13 ձագ, սակայն դա պայմանական է։ Այդ թիվը կարող է լինել ավելի քիչ՝ 9 և ավելի շատ՝ 17:

Վիրջինյան պարկամուկի մաշկի և մորթու գույնը կախված է տարածաշրջանից, կլիմայից և միջավայրից։ Սովորաբար, այս տեսակների մորթին ունի գորշ, կարմրավուն կամ դարչնագույն գունավորում։ Կան նաև մուտացիոն ձևեր, երբ կենդանիների մոտ գրանցվում է մելանիզմ (մաշկը ունենում է սև գունավորում։ Մորթին լինում է մուգ սև և կենդանին տարբերվում է իր մյուս ազգականներից) և հակառակը՝ ալբինիզմ (մաշկը և մորթին լինում են բաց սպիտակ։ Մարմնի վրա տարբերակված գույն ունեն միայն աչքերը, քիթը և պոչը)։

Արտաքինից պատված է բրդի հաստ շերտով։ Մաշկը գնալով բարականում է՝ իսկ նախաբուրդը համեմատաբար լինում է ավելի կարճ և փափուկ։ Տարվա ընթացքում երկու անգամ այս տեսակները կատարում են մաշկափոխանակություն։ Ցուրտ ժամանակահատվածում նրանց մաշկը պատվում է սպիտակ մորթիով, իսկ ամռանը և գարնանը՝ գորշ գույնով։ Ընդհանուր առմամբ ավելի տարածված են մուգ հարավային տեսակները։ պարկամուկների ամենամուգ տեղերը համարվում են ականջները և թաթերը՝ թե՛ ձմռանը, թե՛ ամռանը։

Գանգը կազմված է պարզագույն ոսկրերից։ Ունեն 50 մանր և միջին ատամներ։ Ստորև ներկայացված են ատամնային բանաձևը։

որտեղ - incisivi, - canini, - praemolares և - molares ատամներ։

Մարմնի միջին ջերմաստիճանը հասնում է 35-35,5 °C-ի։ Սրտի անոթազարկը րոպեում մինչև 200 զարկ է։ Ունեն 22 քրոմոսոմներ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինյան պարկամուկները համարվում են Ամերիկա աշխարհամասի էնդեմիկ կենդանատեսակներ։ Նրանց պատմական արեալը, որտեղ բնակվել են սկիզբ է առնում հարավում՝ Լատինական Ամերիկայի հյուսիսայի հատվածից, հասնելով մինչև Հարավային Կանադա։ Որոշ քանակությամբ այս կենդանիներից ապրում են նաև Կանադայի միչծովային, կղզիային տարածքներում (հիմնականում Բաֆինի երկիր կղզում)։ Կանադայում նրանք տարածված են քիչ քանակությամբ։ Ցամաքային տարածքներում նրանք ապրում են միայն Օնտարիո նահանգում՝ ընդ որում բավականին քիչ քանակությամբ։

Վիրջինյան պարկամուկը մեռած վիճակում

Այս տեսակները չեն կարողացել հարմարվել Լատինական Ամերիկայի (Բրազիլիա, Արգենտինա, Պերու, Ուրուգվայ, Պարագվայ, Վենեսուելա) երկրների տաք պայմաններին և չեն հաստատվել այստեղ։ Փոխարենը կարողացել են բնակություն հաստատել Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներում։ Հիմնականում Գվատեմալա, Բելիզ, Սալվադոր, Հոնդուրաս, Նիկարագուա և Կոստա Ռիկա պետություններում։

Բնական տարածքը, որտեղ բնակվում են (և բնակվել են) այս տեսակի կաթնասունները, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան մասն է։ Ուշ միջնադարում Հյուսիսային Ամերիկայի առաջին գաղութարար երկրների (Միացյալ Թագավորություն (Անգլիա), Ֆրանսիա) նվաճողները առաջին անգամ տեսան այս կենդանուն 1858 թվականին ներկայիս Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում։ Այնտեղից վիրջինյան պարկամուկները շարժվեցին տարբեր ուղղություններով և հաստատվեցին ԱՄՆ-ի տարբեր շրջաններում։ 1900 թվականի տվյալներով արդեն Նոր Անգլիայում, Կալիֆորնիայում և Վիրջինիայում ապրում են մեծ քանակությամբ այս կենդանիներից։ Շարժվելով հյուսիս, նրանք հաստատվեցին Կանադայի հարավային ափերի մոտ, իսկ հարավ շարժվելով մեծ քանակությամբ կենդանիներ հարմարվեցին Մեքսիկայի պայմաններին։

Ստորև ներկայացված են ԱՄՆ-ի և Կանադայի այն բնակավայրերը, որտեղ ապրում են Վիրջինյան պարկամուկներ։

Հայտնի է պարկամուկների չորս հիմնական տեսակ.

Կենսակերպ և սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ Վիրջինյան պարկամուկ

Վիրջինյան պարկամուկները բնակվում են տարբեր միջավայրերում, սկսած համեմատաբար չոր վայրերից մինչև ափամերձ տարածքներ։ Սակայն ընդհանուր առմամբ այս կենդանիները նախընտրում են ապրել որքան հնարավոր է ավելի խոնավ և թաց միջավայրերում։ Այդպիսի տարածքներ կարող են հանդիսանալ լճերի ափամերձ շրջանները և ճահճուտները։

Վիրջինյան պարկամուկները մարդամոտ են և բավականին շուտ են հարմարվում մարդու կողքին ապրելուն։ Ամռան ամիսներին հիմնականում ապրում են ծառորի վրա, և իջնում են ներքև միայն սնունդ հայթայթելու նպատակներով։ Մարդաշատ վայրերում ևս հարմարվում են այս կաթնասունները։ Նրանք կարող են ապրել ինչպես անտառներում և սավաննաներում, այնպես էլ կիսաքանդ շենքերի կողքին և փողոցներում։ Նրանք հարմարվում են նաև նկուղի պայմաններին։

Վիրջինյան պարկամուկը ցանցի վրա

Պարկամկները նախընտրում են բնակվել ծառերի վրա, թեև այս կենդանիների մի մասը հարմարվել է ներքևի պայմաններին։ պարկամուկները իրենց բույնը պատրաստում են թարմ խոտից և թփերից։ Այդ հարցում նրանց օգնում է իրենց երկար պոչը, որը ծառայում է այս հարցում որպես օգնական միջոց։ պարկամուկները շուտ են հոգնում նույն տեղում մնալուց։ Նրանք կարող են ապրել մի վայրում առնվազն 6 ամիս[4]. Исследования[5]: Որոշ ժամանակից նրանք թողնում են իրենց բույնը[Ն 1] և քոչում նոր բնակավայր գտնելու նպատակով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ պարկամկանը բնորոշ բնական միջավայրը ունի ավելի շուտ երկարավուն, քան կլորավուն ձև, որը հաջորդում է գետի կամ առվակի հոսքին։ Դրա մակերեսը տատանվում է 0.12-ից 23,47 հեկտար, միջինը 4.65 հեկտար (Տեխաս), սակայն այն կարող է հասնել մինչև 254 հա։

Հիմնականում իրենց դրսևորում են հանգիստ։ Նյարդային համակարգը վատ է զարգացած և նրան այդքան զգայում չեն։ Նյարդային համակարգի գործունեությունը ակտիվանում է բազամանալու ժամանակաշրջանի և հասութնության հետ զուգընթաց։ Էգի համար սովորաբար երկու արուներ միշտ կռվում են։ Այդ կռիվները վերջանում են կենդանիներից մեկը մահով կամ փախուստով[Ն 2]։ Բազմացման շրջանում կենդանիները ագրեսիվ դառնալուն զուգընթաց արտաբերում են տարբեր ձայներ[Ն 3]։

Համեմատած այլ կաթնասունների, պարկամուկները բավականին դանդաղաշարժ և անկարող են։ Վազելու ժամանակ նրանց արագությունը հասնում է մինչև 7,4 կմ/ժ-ի։ Ինչ որ տեղ բարձրանալու համար նրանց քիչ են օգնում փոքրիկ թաթերը։ Այս պարագայում առավել հարմար է կիրառել ճկուն և հղոր պոչը։ Կարողանում են նաև լողալ լճերում և գետերում, սակայն շատ դանդաղ (արագությունը՝ 1,1 կմ/ժ)։

Վտանգի պարագայում նրանք կարող են միաժամանակ և ցույց տալ ագրեսիվ պահվածք, և սատկած ձևանալ[Ն 4]։ Նրանք նաև շատ վախկոտ են և վախի պատճառով նույնիսկ կարող են սատկել։ Լավ վախենալուց հետո նրանք կարող են ապրել առնվազն 6 ժամ։ Նրանք կարող են սատկած ձևանալ երկար ժամանակ։

պարկամուկները ակտիվ են հիմնականում գիշերվա ժամերին, իսկ սնունդը որոնում են մայրամուտին։ Նրանց ակտիվ եղանակը համարվում է գարունը և ամառը։ Ցերեկվա ժամերին հիմնականում անցկացնում են իրենց բների մեջ։ Ուշ աշնանը և ձմռանը նրանց գործունեությունները զգալիորեն նվազում են, իսկ խոր ձմեռը նրանք անցկացնում են հիմնականում քնած[Ն 5]։

Վիրջինյան պարկամուկը որսից հետո

Վիրջինյան պարկամկները ամենակեր են։ Նրանք ամենից շատ սնվում են միջատներով և այլ հոդվածոտանիներով (սարդեր, բզեզներ, մոծակներ, խավարասերներ, մրջյուններ)։ Նրանք ուտում են նաև մրգեր, խեցգետնանմաններ, խխունջներ, որդեր, գորտեր, սալամանդրեր, սատկած ձկներ և այլ գիշակերներ (մկներ, օձեր) և թռչնի ձվեր։ Հանդիպում են նաև աղբանոցներում և ուտում են աղբ։

Գերության մեջ և վատ պայմաններում նրան ունակ են ուտելու մարդու միս՝ լրջորեն վնաս հասցնելով մարդկանց։ Դա լինում է հազվադեպ, սակայն բնության մեջ այս կենդանիները դեռևս չեն ցուցադրել այդպիսի վարքագիծ[6]։

Վերարտադրողականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինյան պարկամուկների բեղմնավորման շրջանը լինում է տարվա ընթացքում երկու անգամ։ Ձմռանը (հունվար և փետրվար ամիսներին) և գարնանը՝ մարտ և ապրիլ ամիսներին։ Կանանց էրեկցիայի շրջանը տևում է 22-ից 38 օր[7]։ Զուգավորմանը մասնակցում են արական և իգական մեկ առանձնյակներ։ Բեղմնավորման ավարտից հետո էգերը միանգամից ագրեսիվ են տառնում և վռնդում արուներին։

Բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական բջիջների միջոցով։ Բեղմնավորման ժամանակ սպերմատազոիդները ներթափանցում են ձվաբջիջ և բեղմնավորում այն։ Յուրաքանչյուր ձվարաններում տեղավորվում է միջինում 11 ձու (0.75 մմ տրամագծով)։

  1. Այս կենդանիների մոտ ընդունված է մի գաղափար` նրանք չեն կարող մոտենալ ուրիշների բներին։ Երբ մի պարկամուկը թողնում է իր բույնը և հեռանում, որոշ ժամանակ անց նա կարող է գալ և տեսնել իր բույնը նույն վիճակում։ Բույնը կարող են փչացնել միայն այլ տեսակի կենդանիներ
  2. Էգերի համար կռվում հաղթում է այն արուն, ով ավելի ուժեղ է և ճարպիկ։ Կռվի յուրաքանչյուր պահին կռվողներից մեկը կարող է սատկել և փախչել։ Երկու դեպքում էլ էգին տիրանում է ողջ մնացածը։ Փախուստի դիմած կենդանին իրավունք չունի այլևս միանալ ուրիշ էգի հետ
  3. Երբեմն նրանք դիմացինին վախեցնելու նպատակով տարբեր ձայներ և դիմային շարժումներ են կատարում։ Դրանով նրանք փորձում են զերց մնալ գալիք մահից
  4. Այս կենդանիները նաև շատ խելացի են։ Նրանք կարող են լավ օգտվել պահից և վտանգի պարագայում նույնիսկ սատկած ձևանալ մի ամբողջ օր
  5. Խոր ձմռանը` դեկտեմբերի վերջին և հունվարին այս կենդանիները հիմնականում անցկացնում են քնած։ Նրանք սնվում են գարնանը հավաքած պարենով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. պարկամուկներ, Վիրջինյան Արխիվացված 2006-11-03 Wayback Machine. Ջորջիայի պաշտոնական կայքի տվյալներ (2000)
  2. Բնապահպանության նախարարություն. 2006. ԱՄՆ-ի պնապահպանության կենդանիների հանրագիտարան (Վիրջինյան պարկամուկներ Արխիվացված 2007-09-29 Wayback Machine).
  3. McManus, 1974, էջ 1-6
  4. Դ. Հունսակեր, Դ. Շուպե  Behavior of New World marsupials // The biology of marsupials / Ed. by D. Hunsaker. — Նյու Յորք: Academic Press, 1977. — 537 p. — ISBN 0-1236-2250-6 - P. 279-347.
  5. Լ.Մ. Լիվելի., Dale F. H.  Notes on the ecology of the opossum in Maryland // Կենդանաբանության ամսագիր, 1964, 45 (1). - 113-122.
  6. պարկամուկների նյարդային համակարգ. Նրանց տարածվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում. (2003)
  7. Գ.Ա. Պետրիդես  Sex and age determination in the opossum // Journal of Mammalogy, 1949, 30 (4). - P. 364-378.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жизнь животных: в 7 тт. 2-е изд. Т. 7. Млекопитающие / Под ред. В. Е. Соколова. — М.: Просвещение, 1989. — 558 с. — ISBN 5-09-001434-5 - С. 37.
  • Разнообразие млекопитающих. Часть I / О. Л. Россолимо, И. Я. Павлинов, С. В. Крускоп, А. А. Лисовский, Н. Н. Спасская, А. В. Борисенко, А. А. Панютина. — М.: Изд-во КМК, 2004. — 366 с. — (Разнообразие животных). — ISBN 5-87317-098-3
  • McManus J. J.  Didelphis virginiana // Mammalian Species, 1974, No. 40. - P. 1-6. Published by The American Society of Mammalogists, 2 May 1974.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինյան պարկամուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինյան պարկամուկ» հոդվածին։