Նյու Հեմփշիր (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նյու Հեմպշիրից)

Նյու Հեմփշիր մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է 20-րդ դարի սկզբին, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում ռոդ այլենդ հավերից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գերազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3, 5—3, 6, հավերինը՝ 2, 7— 2, 8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180—200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58— 59 գ։ ՍՍՀՄ-ում բուծվում է 1946 թվականից։ ՀՍԱՀ-ում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուս, սպիտակ ու Երևանյան հավերի տրամախաչումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png