Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)
Նյուհեմփշիրյան հավը վանդակում

Նյու Հեմփշիր (անգլ.՝ New Hampshire) մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է 20-րդ դարի սկզբին, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում ռոդ այլենդ հավերից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գերազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3, 5—3, 6, հավերինը՝ 2, 7— 2, 8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180—200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58— 59 գ։

Հայաստանում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուսական սպիտակ ու Երևանյան հավերի տրամախաչումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png