Ռուսական սպիտակ հավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռուսական սպիտակ հավեր, ձվատու ցեղ։ Ստեղծվել է ՍՍՀՄ-ում, ՌՍՖՍՀ կենտրոնական շրջանների տեղական և լեգհոռն ցեղի հավերի տրամախաչման միջոցով, տարբեր կլիմայական պայմաններում բուծվող լավագույն հոտերի ներսում տարվել է տոհմային սելեկցիոն, ինչպես նաև տնտեսական պոպուլյացիաների տրամախաչման աշխատանքներ։ Հաստատվել է 1953 թվականին։

Փետրածածկի գույնը՝սպիտակ, իսկ ոտքերի հատվածում՝ դեղին։ Աքաղաղների միջին կենդանի զանգվածը՝ 2,8—3, իսկ հավերինը՝ 2,1—2,2 կգ է։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 180—190, իսկ առաջավոր տնտեսություններում՝ 215—225 հատ։ Ձվի կշիռը 58—60 գ է։ Թռչունները լավ կլիմայավարժվում են, հարմարվում ինչպես հատակային, այնպես էլ վանդակային պահվածքի պայմաններին։ Ցեղի ներսում ստեղծված են մասնագիտացված, բարձրմթերատու գծեր, ընտանիքներ և միջգծային հիբրիդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png