Անդրես Մանուել Լոպես Օբրադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրես Մանուել Լոպես Օբրադոր
իսպ.՝ Andrés Manuel López Obrador
Andrés Manuel López Obrador, presidente de México.jpg
Ծնվել է նոյեմբերի 13, 1953(1953-11-13)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Macuspana, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզու իսպաներեն
Կրոն քրիստոնեա[2]
Կրթություն Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտություն նախագահ և քաղաքական գործիչ
Ամուսին Beatriz Gutiérrez Müller
Զբաղեցրած պաշտոններ Head of Mexico City government, President of the Democratic Revolution Party, President of National Regeneration Movement և Մեքսիկայի նախագահ
Քաղաքական կուսակցություն National Regeneration Movement, Հեղափոխական դեմոկրատներ և Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Կայք lopezobrador.org.mx
Ստորագրություն
AMLO Firma.jpg
Andrés Manuel López Obrador Վիքիպահեստում

Անդրես Մանուել Լոպես Օբրադոր (իսպ.՝ Andrés Manuel López Obrador, նոյեմբերի 13, 1953(1953-11-13)[1], Macuspana, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ։ Հաղթել է 2018 թվականի հուլիսի 1-ի Մեքսիկայի նախագահական ընտրություններում։

2006, 2012 և 2018 թվականների նախագահի ընտրությունների թեկնածու, դաշնային շրջանի նախկին ղեկավար։

2006 թվականի ընտրություններում պարտություն է կրել նվազագույն տարբերությամբ, ինչի արդյունքում նրա կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ են սկսել և նրան նախագահ են հռչակել։ Դեմոկրատական հեղափոխության կուսակցության, այնուհետև՝ Ազգային վերածննդի շարժման անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը (քաղաքագիտության և հանրային կառավարման մասնագետի դիպլոմ, իսպ.՝ Ciencias Políticas y Administración Pública)։ Քաղաքական կարիերան սկսել է Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցությունից, որը երկար ժամանակ անփոփոխ կառավարել է Մեքսիկայում: 1988 թվականին միացել է Դեմոկրատական հոսանք (իսպ.՝ Corriente Democrática) շարժմանը, որը ստեղծվել էր Կուատեմոկո Կարդենասի՝ ԻՀԿ ազդեցիկ անդամի և նախկին նախագահ Լասարո Կարդենասի տղայի կողմից։ 1989 թվականին Դեմոկրատական հոսանքը վերակազմավորվել է` դառնալով Դեմոկրատական հեղափոխության կուսակցություն։

1996-99 թվականներին գլխավորում էր ԴՀԿ-ն, 2000 թվականին ընտրվել է Դաշնային շրջանի կառավարության ղեկավար (իսպ.՝ Jefe de Gobierno del Distrito Federal, պաշտոնը մոտավորապես համապատասխանում է քաղաքապետի պաշտոնին՝ առանց ագլոմերացիաների)։ Այդ պաշտոնում նա մասնավորապես ուշադրություն էր դարձնում սոցիալական ծրագրերին և անշարժ գույքի հետ կապված խնդիրների լուծմանը։ Նրա նախաձեռնությամբ բացվել է էքսպրես ավտոբուսների համակարգ` Metrobús ուղեգծով։ Միևնույն ժամանակ, նրա ընդդիմախոսները քննադատում էին նրան Մեխիկոյի մետրոպոլիտենի զարգացմանը բավարար ուշադրություն չդարձնելու համար։ 2004-05 թվականներին Կոնգրեսը զրկել է նրան անձեռնմխելիությունից` դատական գործի պատճառով, ինչը երբեմն դիտվում է որպես բացառապես նրա հակառակորդների կողմից իրականացված քաղաքական ակցիա[3]։ Այնուամենայնիվ, Օբրադորը դառնում է ազգային մասշտաբով հայտնի քաղաքական գործիչ[3]:

2006 թվականին Օբրադորը մասնակցել է Մեքսիկայի նախագահական ընտրություններին` որպես ԴՀԿ-ի թեկնածու։ Ընտրություններին գործող նախագահ Վիսենտե Ֆոքսի կուսակից աջակենտրոն Ֆելիպե Կալդերոն ստացել է 35,89 % (15 000 284 ձայն), Օբրադորը՝ 35,31 % (14 756 350), ձախակողմ կուսակցության (ԻՀԿ) թեկնածու Ռոբերտո Մադրասոն ստացել է 22,26 % (9 301 441)։ Քանի որ Մեքսիկայի ընտրական օրենսդրությունը չի նախատեսում երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը, նոր նախագահ է դառնում Կալդերոնը։ Սակայն Օբրադորի կողմնակիցները պահանջում են ընտրությունների արդյունքներն անվավեր հայտարարել։ Նրանք մասնավորապես ընդգծում էին, որ քվեաթերթիկների 90 տոկոսը հաշվելուց հետո Օբրադորը հաղթել է Կալդերոնին ավելի քան մեկ տոկոս տարբերությամբ, և ենթադրում էին, որ մնացած 10 % քվեաթերթիկների հաշվարկումների ժամանակ օգտագործվել են Կալդերոնի հաղթանակին նպաստող անօրինական միջոցներ։ Ընտրություններից հետո սկսված բողոքները կոչվում էին «Կակտուսների հեղափոխություն»:

Մասնակցել է 2012-ի նախագահական ընտրություններին, և հավաքելով 31,6 %, գրավել է երկրորդ տեղը։

Ընտրություններից հետո դուրս է եկել ԴՀԿ-ից և սկսել է ղեկավարել Ազգային վերածննդի կուսակցությունը։

2018 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու է առաջադրվել «Միասին մենք պատմություն կստեղծենք» կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են Ազգային վերածննդի շարժումը (MORENA), Աշխատանքի կուսակցությունը (PT) և Սոցիալական համերաշխության կուսակցությունը (PES)[4]: Նա հաղթեց ընդհանուր ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2018 թվականի հուլիսի 1-ին[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]