Հեղափոխական դեմոկրատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՍՀՄ դրոշ

Հեղափոխական դեմոկրատներ, Ռուսաստանում, հեղափոխական շարժման ներկայացուցիչներ, գյուղացիական դեմոկրատիայի գաղափարախոսներ։ Հեղափոխականդեմոկրատական գաղափարախոսությունը սկզբնավորվել է XIX դ. 40-ական թվականներին և հասարակական շարժման մեջ որոշիչ դարձել 60-70-ական թվականներին։ Սոցիալական կազմով հիմնականում ռազնոչինցիներ էին, թեպետ նրանց մեջ կային նաև ազնվականներ։ Առաջին Հեղափոխական-դեմոկրատներից էր Վ. Բևինսկին։ XIX դ. 50-60-ական թվականներին հեղափոխականդեմոկրատներ Ն. Չեոնիշևկու, Ն. Դոբրոլյուբովի, Ա. Գերցենի, Ն. Օգարյովի և ուրիշների գլխավորությամբ «Սովրեմեննիկ»-ի («Современник»)և «Կոլոկոլ»-ի («Колокол») էջերում պրոպագանդում էին իրենց գաղափարները։ Հեղափոխական-դեմոկրատները գյուղացիական հեղափոխության գաղափարները զուգակցում էին ուտոպիական սոցիալիզմի գաղափարների հետ։ Գյուղացիությունը դիտում էին որպես երկրի գլխավոր հեղափոխական ուժ, ենթադրում էին, որ Ռուսաստանը գյուղացիական հեղափոխության ուղիով ճորտատիրական իրավունքը վերացնելուց հետո, շրջանցելով կապիտալիզմը, գյուղացիական համայնքի միջոցով, կանցնի սոցիալիզմին։ Հեղափոխական-դեմոկրատները ստեղծեցին հեղափոխական գաղտնի կազմակերպություններ՝ «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля», 1860-ական թվականներ և 1870-ական թվականներ)» «Նարոդնայա վոլյա» («Народная воля») և այլն։ Վ. Ի. Լենինը Ա. Գերցենին, Վ.Բելինսկուն, Ն. Չեռնիշևսկուն և 70-ական թթ. հեղափոխականների փայլուն համաստեղությունը կոչեց ռուսական սոցիալ-դեմոկրատիայի նախակարապետներ։ Հեղափոխական-դեմոկրատների գաղափարները բեղմնավոր ազդեցություն ունեցան Ռուսաստանի ժողովուրդների հասարակական գիտությունների, գրականության և արվեստի զարգացման վրա։ Հայ իրականության մեջ հեղափոխական-դեմոկրատական հոսանքը հանդես եկավ և ձևավորվեց XIX դարի կեսին, ներքին և արտաքին կեղեքիչների դեմ հայ ժողովրդի մղած սոցիալական և ազգային-ազատագրական պայքարի պայմաններում։ Նրա առաջացման և զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի ազատագրական շարժումները, հատկապես ռուս հեղափոխական-դեմոկրատներ Ն. Չեռնիշևսկին, Ա. Գերցենը և ուրիշներ։XIX դ. 50-60-ական թվականներին հայ հասարակական մտքի ամենախոշոր և կենտրոնական դեմքը հեղափոխական-դեմոկրատական ուղղության հիմնադիր Միքայել Նալբանդյանն էր։ Արևմտահայ դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին Ս. Ոսկանյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և ուրիշներ։ 1850-1860-ական թվականներին դեմոկրատական և լուսավորական շարժումը հայ ժողովրդի քաղաքական և գաղափարական հասունության արտահայտությունն էր, այն մեծ դեր կատարեց հայ ազատագրական պայքարի, հասարակական մտքի ու մշակույթի հետագա զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 344 CC-BY-SA-icon-80x15.png