Jump to content

Հեռուստատեսությունը Մեքսիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Televisión Mexiquense-ի պատկերանշանը

Հեռուստատեսությունը Մեքսիկայում, հեռուստատեսությունը հաճելի ժամանց է Մեքսիկայում և կարևոր դեր է խաղում միացյալ ազգային մշակույթ ստեղծելու գործում[1]։

Հեռուստատեսային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում կան 4 ազգային առևտրային հեռուստացանցեր, որոնք հասանելի են բնակչության 75%-ին։ Դրանցից 2-ը պատկանում են «Տելեվիսային»՝ Canal de las Estrellas և Canal 5, իսկ Ացտեկային է պատկանում Azteca 7 և Azteca Trece հեռուստացանցերը։ Cadenatres-ը այժմ հասանելի է միայն Մեխիկոյում և Մեքսիկայի հյուսիսային այլ քաղաքներում։ Ցանցը կընդլայնվի 2016 թվականին։

Կան այլ հեռուստացանցեր, որոնք նույնպես հասանելի են բնակչության 75%-ին։ Դրանցից առավել հայտնի են Gala TV-ին և Multimedios Televisión-ը, որը հեռարձակվում է հիմնականում հյուսիսարևելյան Մեքսիկայում։

Ոչ առևտրային Canal 11գործարկվում է Ազգային պոլիտեխնիկ ինստիտուտի կողմից և համարվում է ամենահին կրթական հեռուստաալիքը Լատինական Ամերիկայում։ Մեքսիկայի հանրային հեռարձակման համակարգը գործարկում է թվային փոխադրիչ ցանց, որն առաջարկում է բազմաթիվ հանրային հեռուստակայաններ՝ ներառյալ Canal 22, XHUNAM-TDT, Ingenio և իր սեփական Una Voz con Todos։

Մեքսիկայում հեռուստատեսությունը գործարկվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին, Մեխիկոյում, երբ Գիլերմո Գոնսալես Կամարենան Լատինական Ամերիկայում հեռարձակեց առաջին հեռուստատեսային ազդանշանն իր տան լոգասենյակից։ 1946 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 20։30 Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում հիմնադրվեց առաջին փորձնական հեռուստակայանը և տրվեց XE1GC ազդանշանը։ Այս փորձնական կայանը հեռարձակում էր արտիստիկ ծրագրեր և հարցազրույցներ կիրակի օրերին երկու տարի շարունակ[2]։

Մեքսիկայի առաջին կոմերցիոն կայանը՝ XHTV channel 4, գործարկվեց 1950 թվականի օգոստոսի 31-ին։ Այն սկսեց հեռարձակել կանոնավոր ծրագրեր գործարկման հաջորդ իսկ օրից։ Մեքսիկան առաջին իսպանախոս երկիրն էր, որտեղ գործարկվեց հեռուստատեսությունը։ Առաջինը հեռարձակվեց նախագահ Միգել Ալեման Վալդեսի IV Informe de Gobierno (Կառավարության IV զեկույցը)[3]։ Առաջին գունավոր հեռարձակումը կատարեց González Camarena's XHGC Canal 5-ը։ 1955 թվականին երեք հեռուստաընկերություններ ստեղծեցին հեռուստատեսային միություն՝ Telesistema Mexicano (TSM), Televisa նախորդը։ 1959 թվականին գործարկվեց XEIPN-TV channel 11, որը հանդիսանում է Canal 11 ցանցի հենքը և Լատինական Ամերիկայում առաջին կրթական հեռուստաալիքն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Howard F. Cline, Mexico: Revolution to Evolution, 1940–1960. New York: Oxford University Press 1963, p. 66-67.
  2. [«Latin America's first experimental television station (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. Latin America's first experimental television station (Իսպաներեն)]
  3. [«XHTV first television station in Latin America (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին. XHTV first television station in Latin America (Իսպաներեն)]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]