Գուավա
Գուավա | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Մրտենազգիներ (Myrtaceae) |
Ենթաընտանիք | Մրտենայիններ (Myrtoideae) |
Տրիբա | Myrteae |
Ցեղ | Գուավա (Psidium) L., 1753 |
Գուավա կամ Պսիդիում (լատ.՝ Psídium)՝ մրտենազգիների ընտանիքի ցեղ, որն ընդգրկում է 100 տեսակ։ Գյուղատնտեսական նշանակություն ունեն բարձրորակ և յուրահատուկ համով պտուղների համար։
Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուավան հանդիպում է հասարակածային և մերձհասարակածային կլիմայական գոտիներում։ Հայրենիքը համարվում է Ամերիկան՝ Մեքսիկայի արևադարձային գոտիներից մինչև Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը։ Որոշ տեսակներ հաջողությամբ աճեցվում են Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Օվկիանիայում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ բարձր՝ սովորաբար 3-4 մ բարձրությամբ մշտադալար կամ կիսատերևաթափ ծառեր կամ թփուտներ են։ Որոշ տեսակներ կարող են ունենալ մինչև 10 մ բարձրություն։
Պտուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղները ունեն 4-12 սմ երկարություն, կլոր են կամ օվալաձև։ Ունեն արտահայտված բուրմունք, որը հիշեցնում է լիմոնի հոտը, սակայն ոչ այդքան սուր։ Պտղամաշկը լինում է հաստ և դառը, հանդիպում է նաև բարակ և քաղցր պտղամաշկով տեսակներ։ Պտղամիսը քաղցր է կամ փոքր-ինչ թթվաշ։ Սերմերը շատ ամուր են[1]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուավայի պտուղները օգտագործվում են հում վիճակում և նրանցից պատրաստում են մարմելադներ, ջեմեր, հյութեր և ալկոհոլային խմիչքներ[1]։ Այն Պակիստանում հայտնի է որպես ազգային պտուղ։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուավայի արտադրությունը 2016 թ | |
---|---|
Երկիր | մլն տոննա |
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
2016 թվականի տվյալներով գուավայի ընդհանուր արտադրությունը կազմել է 46,5 մլն տոննա, առաջատարն է Հնդկաստանը, որտեղ աճեցվել է գուավայի բերքի մոտ 41%-ը։ Առաջատար դիրք են գրավում նաև Չինաստանը և Թայլանդը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://hort.purdue.edu/newcrop/morton/guava.html
- ↑ «Top Producing Countries of Guava»։ Tridge։ 2016։ Վերցված է ապրիլի 2, 2019
- ↑ https://www.tridge.com/intelligences/guava/production
|