Լևիաթան (գիրք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լևիաթան անգլ.՝ Leviathan | |
---|---|
Ենթավերնագիր | or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil |
Հեղինակ | Թոմաս Հոբս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Կազմված է | nasty, brutish, and short?[1] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Աբրահամ Բոսս |
Երկիր | Անգլիա |
Հրատարակիչ | Andrew Crooke? |
Հրատարակման տարեթիվ | 1651 |
Leviathan (Thomas Hobbes) Վիքիպահեստում |
Լևիաթան, կամ Եկեղեցական և քաղաքացիական պետության նյութը, ձևը և իշխանությունը (անգլ.՝ Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil), պետության խնդիրներին նվիրված անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսի աշխատությունը։
Լևիաթանը՝ մարդուն նվաստացնող իբրև բնության ուժ պատկերված աստվածաշնչյան հրեշի անունն է։ Հոբսը օգտագործում է այդ կերպարը հզոր պետության («մահկանացու Աստծո») նկարագրության համար։
Պետության ծագման տեսության ստեղծման ընթացքում Հոբսը հիմնվում է մարդկանց բնական վիճակի մասին՝ «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» (լատին․՝ Bellum omnium contra omnes) կանխադրույթի վրա և զարգացնում է «Մարդը մարդուն՝ գայլ» (Homo homini lupus est) գաղափարը։
Մարդիկ անխուսափելի ոչնչացման կապակցությամբ նման իրավիճակում երկար ժամանակ գտնվելու պայմաններում իրենց կյանքերի պահպանման համար և համընդհանուր խաղաղության համար հրաժարվում են իրենց բնական իրավունքների մի մասից և ծպտյալ կերպով կնքված հասարակական պայմանագրի համաձայն շնորհում են այդ իրավունքները նրան, ով պարտավորվում է պահպանել մնացյալ իրավունքների ազատ օգտագործումը, այսինքն՝ պետությանը։
Մարդկանց միությանը՝ պետությանը, որտեղ մեկի (պետության) կամքը պարտադիր է բոլորի համար, փոխանցվում է բոլոր մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը։
Անգլիայում «Լևիաթանը» իր ժամանակ արգելված էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերահրատարակություն առաջին՝ 1651 թվականի հրատարակության
- Leviathan Գուտենբերգ նախագծի կայքում
- Ամբողջական բնագիր Oregonstate.edu կայքում
- Կրճատված տարբերակ Earlymoderntexts.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևիաթան (գիրք)» հոդվածին։ |
|