Ավստրալիայի Թագավորական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ավստրալիայի Թագավորական դրամահատարան
Royal australian Mint in deakin.JPG
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՏեղագրությունԿանբերրա
Հիմնադրված է1965
Բացվածփետրվարի 22, 1965
Կոորդինատներ: 35°19′6.9999960999967″ հվ. լ. 149°5′35.000016100038″ ավ. ե. / 35.318611110027774203° հս․. լ. 149.09305556002777848° ավ. ե. / 35.318611110027774203; 149.09305556002777848
Պաշտոնական կայք
Ավստրալիայի զինանշանը Թագավորական դրամահատարանի ճակատին
Ռոբոտ Ավստրալիայի դրամահատարանում
Դրամահատարանի թանգարանի շենքում

Ավստրալիայի Թագավորական դրամահատարան (անգլ.՝ Royal Australian Mint), Ավստրալիայի գլխավոր դրամահատարանն է: Բացվել է 1965 թվականի փետրվարին: Գտնվում է պետության դաշնային մայրաքաղաքում՝ Կանբերրայում, Դիկին արվարձանում: 1965 թվականից դրամահատարանում են հատվում են երկրում շրջանառության մեջ գտնվող բոլոր մետաղադրամները:

Մինչև դրամահատարանի բացումը Կանբերրայում ավստրալիական դրամները հատվում էին Սիդնեյում, Մելբուրնում և Պերտում գնվող Թագավորական դրամահատարանի մասնաճյուղերում: Ավստրալիայի Թագավորական դրամահատարանը ավստրալիական առաջին դրամահատարանն է, որը չի հանդիսանում Լոնդոնում գտնվող Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը: Երբեմն հուշադրամների թողարկման համար օգտագործվում է Պերտում գտնվող դրամահատարանը:

Դրամահատարանի շինարարության պլանը մշակվել է 1959 թվականին, երբ առաջարկվել էր Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը Մելբուրնից տեղափոխել Կանբերրա: Դրամահատարանի պաշտոնապես բացվել է 1965 թվականի փետրվարի 22-ին Էդինբուրգյան դքսի կողմից, որը համընկավ ավստրալիական արժույթի՝ տասնորդական դրամային համակարգին անցման հետ, որը շրջանառության մեջ մտցվեց 1966 թվականի փետրվարի 14-ին: Մելբուրնում գտնվող դրամահատարանը փակվեց, երբ նոր թղթադրամների և մետաղադրամների մեծ քանակության թողարկման սկզբնական անհրաժեշտությունը բավարարված էր: Մելբուրնում գտնվող դրամահատարանի աշխատակիցների մի մասը տեղափոխվեց Կանբերրա, որպեսզի աշխատի նոր դրամահատարանում: Դրամահատարանի կառուցումը պետության գանձարանի վրա նստեց 5 մլն ավստրալիական դոլար, իսկ 4 մլն ավստրալիական դոլար էլ ծախսվել է նոր սարքավորումների վրա:

Դրամահատարանը կազմված է երկու շինությունից՝ վարչակազմի շենքը և դրամահատարանի շենքը: Վարչական շենքում գտնվում են փորագրողների արհեստանոցները, լաբորատորիաները և այն տարածքը, որտեղ դրամները ստուգման են ենթարկվում ճիշտ չափսի և քաշի ապահովման համար[1]:

1984-1986 թվականներին դրամահատարանի շենքում անցկացվեց վերանորոգում և վերասարքավորում: Դա արվել էր հուշադրամների թողարկման ավելացման համար՝ կապված այդ դրամների պահանջարկի, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավման հետ:

Դրամահատարանում արտադրվում են թանկարժեք մետաղներից հավաքորդային դրամներ: Դրամահատարանը նաև թողարկում է ռազմական վաստակի համարմեդալներ և խաղաղ ժամանակ տրվող մեդալներ, առաջին հերթին դա Ավստրալիայի շքանշաններն են: Թագավորական դրամահատարանը և Պերտում գտնվող դրամահատարանը թողարկել են մեդալներ 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Ավստրալիայի Թագավորական դրամահատարանը նաև թողարկում է արտադրանք առևտրային այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են կազինոները, ավտոլվացման կետերը և այլն:

Իր բացման ժամանակից դրամահատարանը թողարկել է ավելի քան տասնմեկ միլիարդ դրամ և ունի օրական ավելի քան երկու միլիոն դրամ արտադրելու պոտենցիալ կամ տարեկան ավելի քան յոթ հարյուր միլիոն դրամ: Դրամահատարանում արտադրվել են նաև դրամներ, որոնք հանդիսանում են շատ երկրների ազգային արժույթ, այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան (1969 թվականին), Պապուա-նոր Գվինեան, Տոնգան, Արևմտյան Սամոան, Կուկի կղզիները, Ֆիջին, Մալայզիան, Թաիլանդը, Նեպալը, Բանգլադեշը, Իսրայելը, Ֆիլիպինները:

2001 թվականի նոյեմբերին Դրամահատարանը թողարկել է կրկնակի հոլոգրամով աշխարհում առաջին դրամը Ավստրալիայի դաշնության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: 2001 թվականից դրամահատարանը թողարկում է նաև երկմետաղ դրամներ, ինչպես նաև դրամներ գունավոր նկարներով (ինչպես օրինակ հիշատակի դոլարներ Ավստրալիայի կենդանական աշխարհի պատկերմամբ):

2005 թվականի դեկտեմբերի 11-ին հասարակական աշխատանքների գծով մշտական կոմիտեն երկրի խորհրդարան զեկույց ներկայացրեց Ավստրալիայի Թագավորական դրամահատարանի վերակառուցման առաջարկություններով՝ 41,2 միլիոն ավստրալիական դոլար նախնական արժեքով: Աշխատանքները նախատեսվում էին սկսել 2006 թվականի հոկտեմբերին և ավարտվեին 2008 թվականի հունիսին դրամահատարանի շենքի համար, 2009 թվականի ապրիլին՝ վարչակազմի շենքի վերակառուցման համար[2]: Դրամահատարանում վերակառուցման ընթացքում ի հայտ եկան արտադրական պրոցեսում օգտագործվող արդյունաբերական աշխատանքներ[3]: Վերակառուցման հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտվեցին 2009 թվականին և ներկայումս դրամահատարանը բաց է այցելուների համար[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]