Կրեմնիցայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրեմնիցայի դրամահատարան
Kremnica mint- J.P. II.jpg
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Slovakia.svg Սլովակիա
Հիմնադրված1328
Գլխադասային գրասենյակKremnica, Žiar nad Hronom District, Banská Bystrica Region, Սլովակիա
ՊարգևներEuropean heritage site?
Կայքmint.sk/onas.php
Կրեմնիցայում շրջանառության համար թողարկված վերջին դուկատը (դիմերես, 1881 թվական):
10 կրեյցեր, հատված Հունգարական հեղափոխության ժամանակ (դիմերես, 1848 թվական):

Կրեմնիցայի դրամահատարան (սլովակերեն՝ Mincovňa Kremnica) պետական նահանգային դրամահատարան է, որը գտնվում է Կրեմնիցայում, Սլովակիա: Ներկայիս Mincovňa Kremnica š. p.-ի (štátny podnik = պետական ձեռնարկություն) նախորդը ստեղծվել է 1328 թվականին, և մոտ յոթ դար շարունակ անընդհատ արտադրել է դրամահատական իրեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրվել է 1328 թվականին, երբ Կրեմնիցան Հունգարիայի թագավոր Անջոյի Կառլ Ռոբերտի կողմից ստացավ ազատ թագավորական քաղաքի կարգավիճակ: Դրամահատարանը շատ շուտ սկսեց թողարկել տարբեր տեսակի մետաղադրամներ, որոնցից ամենահաջողվածը նրա դուկատն էր: Կրեմնիցայի դուկատները հայտնի էին իրենց լավ որակով և համարվում էին ամենաուժեղ արժույթը Կենտրոնական Եվրոպայում: Առկա պատմական գրառումները տեղեկացնում են, որ 21.5 միլիոն դուկատ հատվել է Կրեմնիկայի դրամահատարանում իր ողջ պատմության ընթացքում: Այս գումարի համախառն արժեքը, գնահատված ոսկու այսօրվա գներով, կկազմի երեք միլիարդ ԱՄՆ դոլար (բացառությամբ դրամագիտական արժեքի)[1]:

Դրամահատարանը շատ հնացած էր 20-րդ դարի սկզբին, և մարդկանց մեծ մասը նոր սարքավորումների և դրամահատարանը Բուդապեշտ տեղափոխելու պահանջ էին ներկայացնում: Այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Չեխական զորքերը ներխուժեցին Հյուսիսային Հունգարիա, Կարոլյիի կառավարությունը հանձնարարեց սարքավորումները և ազնիվ մետաղների պաշարները տեղափոխել Բուդապեշտ: Հունգարիայի կառավարությունը սկսեց առաջին մետաղադրամները հատել անսարք մեքենաներով և մաշված դրոշմակնիքներով Բուդապեշտի Չեպել շրջանում: 1922 թվականին հատված մետաղադրամները կրում են դրամահատարանի KB տարբերանշան:

Չեխոսլովակիայի կառավարությունը ստիպված էր ստեղծել նոր դրամահատարան, քանի որ շենքերը Կրեմնիցայում մնացին: Նոր մեքենաներով աշխատանքները սկսվեցին 1921 թվականին: Այդ ժամանակից ի վեր Կրեմնիցայի դրամահատարանն արտադրել է Չեխոսլովակիայի և Սլովակիայի պետության կողմից օգտագործվող բոլոր մետաղադրամները, ինչպես նաև 25 այլ երկրներ մետաղադրամներ: Քանի որ Կրեմնիցան Չեխոսլովակիայի պետության միակ դրամահատարանի տեղակայման վայրն էր, ապա Չեխիայի պրոտեկտորատին (1939-1945թթ.) Գերմանիայից մետաղադրամներ է մատակարարվել, իսկ Չեխիան (1993 թվականից) հիմնեց իր սեփական դրամահատարանը:

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմնիցայի դրամահատարանն արտադրում է ինչպես շրջանառության մետաղադրամներ, այնպես էլ հուշադրամներ Սլովակիայի Ազգային բանկի համար (Սլովակիայի եվրոյի մետաղադրամներ), սակայն դրամահատարանի առկա հզորությունները և որակի ստանդարտները հնարավորություն են տալիս մետաղադրամներ մատակարարել աշխարհի այլ երկրների[2]:

2013 թվականի մարտին դրամահատարանը պայմանագիր է կնքել 10 միլիոն դոլար արժեքով 175 միլիոն հատ Շրի Լանկայի 10 ռուփիանոցներ արտադրելու համար, 6 միլիոն 32 հազար դոլար պայմանագրային ընդհանուր արժեքով: Այս պայմանագիրը հատկապես արժեքավոր է Կրեմնիցայի դրամահատարանի համար, քանի որ այն նվաճում է գործունեության այնպիսի ասպարեզում, որտեղ նախկինում գերիշխել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանը[3]:

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրեց իր սեփական մետաղադրամների խանութը: 2006 թվականին խանութը տեղադրվել է 1450 թվականի պատմական վերակառուցված շենքի ներսում: Դրամահատության ցուցահանդեսը մետաղադրամների խանութի մի մասն է կազմում և ներառում է նաև հին դրամահատական՝ Վուլկան տեսակի մեքենաների վերապրուկների շարքը: Բացի պատմական դրամահատական մեքենաներից, այցելուները կարող են դիտել նաև ժամանակակից մեքենաներով մետաղադրամների դրամահատումը:

Դրամահատարանի տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմնիցայում մետաղադրամների վրա դրված առաջին դրամահատարանի տարբերանշանը C էր (լատCremnicium-ի համար), այն փոխվել է K-ի (հունգար.՝ Körmöcz-ի կամ գերմ.՝ Kremnitz-ի համար), Սիգիզմունդի օրոք և հետագայում K-B-ի (հունգար.՝ Körmöcz-Banya կամ գերմ.՝ Kremnitz-Bergstadt-ի համար): 1766 թվականի հունիսի 16-ի հրամանագրով Մարիա Թերեզան համակարգեց Ավստրիայի կայսրության դրամահատարանի տարբերանշանները, նոր այբբենական համակարգը ցույց էր տալիս դրամահատարանի կարևորությունը. Körmöcbánya-ն ստացավ B տառը (Վիեննայի դրամահատարանը ստացավ A, Պրագայինը՝ C և այլն): Սա նորից փոխվեց K.B.-ի (Körmöczbánya-ի համար) ժամանակավորապես 1848-49 թվականներին և վերջնականապես 1868 թվականին: K.B. դրամահատարանի տարբերանշանն օգտագործվել է Բուդապեշտ տարհանումից հետո մինչև 1922 թվականը: Mincovňa Kremnica-ն օգտագործում է իր սկզբնատառերը (MK) որպես դրամահատարանի տարբերանշան:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 48°42′19.5″ հս․ լ. 18°54′57.6″ ավ. ե. / 48.705417° հս․. լ. 18.916000° ավ. ե. / 48.705417; 18.916000