Սլովակիայի Ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի Ազգային բանկ
Bratislava Central Bank1.jpg
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված է1993
ՎայրԲրատիսլավա, Սլովակիա
ԵրկիրFlag of Slovakia.svg Սլովակիա
Կայքnbs.sk
Commons-logo.svg National Bank of Slovakia Վիքիպահեստում

Սլովակիայի Ազգային բանկ (սլովակ.՝ Národná banka Slovenska), կենտրոնական բանկ Սլովակիայում, Եվրոպական Միության և կենտրոնական բանկերի եվրապական սիստեմի անդամ։ 2009 թվականի հունվարի 1-ից կազմում է Եվրոսիստեմի անդամ։ Բանկի գրասենյակը գտնվում է Բրատիսլավայում, այն մասնաճյուղեր ունի նաև հինգ այլ քաղաքներում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա մի անկախ կառույց է, որի հիմնական նպատակն է պահպանել գների կայունություն։ Այն ստեղծվել է 1993 թվականի հունվարի մեկին, Չեխիայի ազգային բանկի հետ միասին, ստեղծման շարժառիթը Չեխոսլովակիայի պետական բանկի պառակտումն էր։

Լիազորված Սլովակիայի կառավարությունից, բանկը ներկայացնում է Սլովակիան միջազգային ֆինանսական հաստատություններում և կատարում է միջազգային դրամական շուկայի գործարքների իրականացում։

Բարձրադիր ղեկավար մարմինը Սլովակիայի ազգային բանկի խորհուրդն է, որն իրականացնում է վարկային քաղաքականություն, կիրառում համապատասխան գործիքներ և ղեկավարում է դրամական միջոցներ։ Այն բաղկացած է նախագահից և երկու փոխնախագահներից, որոնք ընտրվում և ազատ են արձակվում Սլովակիայի նախագայի և ութ անդամների կողմից, անդամները նշանակվում են Սլովակիայի կառավարության կաղմից։ Բանկի խորհրդի երեք անդամները պետք է բանկի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չլինեն։

2010 թվականի հունվարի մեկից Սլովակիայի ազգային բանկի ղեկավարը եղել է Ժոզեֆ Մաքուչը։ Այդ թվականին նա նշանակվել է նախագահ Սլովակիայի նախագահի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Slovakias nasjonalbank – Local offices Archived 2016-04-01 at the Wayback Machine., besøkt 22. januar 2012.