Նոր Զելանդիայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր Զելանդիայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայի դրամահատարան (մաորի՝ Te Kamupene Whakanao o Aotearoa) մասնավոր սեփականությամբ ընկերություն Օքլենդում, (Նոր Զելանդիա)[1]: Այն Նոր Զելանդիայում մետաղադրամների միակ մասնավոր դրամահատարանն է, որը մետաղադրամի արտադրության համար ոսկի է ձեռք բերում միջազգային աղբյուրներից: Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների առևտրով, այդ թվում՝ ոսկու ձուլակտորների առևտրով, այն նյութական պահուստի մատակարար է:

Օգտագործելով Հարավային խաղաղօվկիանոսյան դրամահատներ թեգ-լայնը (tag-line "Minters of the South Pacific")՝ դրամահատարանն արտադրում է հավաքորդային և ձուլակտորային մետաղադրամներ խաղաղօվկիանոսյան ազգությունների համար, այդ թվում՝ Ֆիջիի, Կուկի կղզիների, Նյուեյի և Տուվալուի համար:

2000-ական թվականների վերջին ճգնաժամի ընթացքում Նոր Զելանդիայի դրամահատարանըը գրանցեց բիզնեսի զգալի աճ՝ օրական կատարելով մեկ ամսվա արժողությամբ գործարքներ, երբ ամերիկյան խոշոր ներդրումային բանկերը, ինչպիսին Bear Stearns-ն է, սնանկացան[1]:

Դրամահատարանը չի արտադրում Նոր Զելանդիայի դոլարի թղթադրամներ կամ մետաղադրամներ, այդ մետաղադրամները Նոր Զելանդիայի պահուստային բանկի համար հիմնականում հատվում են Թագավորական դրամահատարանում և Կանադայի թագավորական դրամահատարանում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Arnold Karen (1 February 2009)։ «Overseas buyers start new gold rush»։ Sunday Star Times։ Վերցված է 2009-07-10 
  2. «Where coins have been minted»։ Reserve Bank of New Zealand։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2009-07-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]