Jump to content

Դանիայի Թագավորական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի Թագավորական դրամահատարան
Տեսակբիզնես ձեռնարկություն և դրամահատարան
Երկիր Դանիա
ՎայրԿոպենհագեն
ՍեփականատերԴանիա
Հիմնադրված է1739
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Դանիական Թագավորական դրամահատարան (դան՝Den Kongelige Mønt), 16-րդ դարի սկզբին դանիական միապետության կողմից հիմնված դրամահատարան է, որը ներկայումս միակ ընկերությունն է, որն ունի դանիական արժույթ (DKK) հատելու արտոնագրային իրավունք։ Դանիական պետությունն այժմ տնօրինում է այս ընկերությունը որպես Դանիայի Կենտրոնական բանկին պատկանող կազմակերպություն։

Դանիայում մետաղադրամների արտադրությունը սկսվել է մոտ 1000 տարի առաջ։ Առաջին 500 տարիներին այն իրականացվել է երկրի տարբեր քաղաքներում։ Առաջին թագավորը, որը Կոպենհագենում սկսել է հատել մետաղադրամներ, թագավոր Հովհաննեսն էր։ Կարծիք կա, որ հատումը տեղի է ունեցել իր տան նկուղում։ Մագազին դյու Նորդի կողմից տնօրինվող գմբեթավոր շենքը դեռևս գոյություն ունի մինչ այսօր Վինգաստրո (Vingårdstræde) 6 հասցեում, որտեղ նրանք կազմում են Կոնգ Հանս Կյոլդեր (Kong Hans Kælder) ռեստորանի մասը[1]։

1541 թվականին Թագավորական դրամահատարանը տեղափոխվեց նախկին Սբ. Կլերի վանքի շրջակայք, որը բռնագրավվեց 1536 թվականին, երբ Դանիան պաշտոնապես դարձավ լյութերական ազգ։

Փողոցներից մեկը, որը նախկին վանական այգիների վրա որպես քաղաք էր կառուցվել, կոչվեց Գամմել Մոն (անգլերեն՝ հին դրամահատարան)` ի հիշատակ տարածքի գրավման։

Սբ. Կլերի մենաստան 1611 թվականին

Տեղակայման փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն շարունակել է գործել մինչև 1575 թվականը, երբ այդ սեփականությունը գերմանական հավաքույթի կողմից օգտագործվեց որպես երկրպագության վայր։ Թագավորական դրամահատարանը տեղափոխվել է Բրեմենհոլմ, Թագավորական ռազմածովային նավաշինարան, ամենայն հավանականությամբ, խարսխի դարբնոց, որը հետագայում դարձել է Հոլմենի եկեղեցի։ Թագավորական դրամահատարանը վերադարձավ նախկին վանք 1593 թվականին։ 1614-1661 թվականներին մետաղադրամների արտադրություն հիմնականում տեղի է ունեցել Կոպենհագեն ամրոցում, չնայած այս ժամանակահատվածում այլ վայրեր նույնպես օգտագործվում էին որպես դրամահատարաններ։ 1625 թվականին ներմուծվեց նոր արժույթ՝ դանիական ռիգսդալեր[1]։

Դրամահատարանի վարպետների տունը Օրհուսում

Գոթֆրեդ Կրյուգերը, որը 1664-ից 1680 թվականներին Թագավորական դրամահատարանի վարպետ էր, 1671 թվականին Բորգերգադեում ձեռք բերեց սեփականություն այն ժամանակ, երբ մետաղադրամների արտադրությունը տեղի էր ունենում հարևան շենքում։ Դա տևեց մինչեւ 1749 թվականը, երբ այն վաճառվեց։ 1943 թվականին դրամահատարանի վարպետների շենքը ապամոնտաժվեց և պահեստավորվեց։ Այն այժմ վերակառուցվել է Օրհուսի Հին քաղաքի բացօթյա թանգարանում[1]։

Բորգերգադեում էր, որ սկիզբ առավ դանիական մետաղադրամների վրա սիրտ դրոշմելու սովորությունը։ Դժվար է հասկանալ, թե այս խորհրդանիշն ի սկզբանե նշանակում էր դրամահատների ընտանիքի, թե բնակավայրի նշում, բայց քանի որ այնուհետև CW սկզբնատառերը գտնվում էին այդ ժամանակին հաջորդող շրջանի մետաղադրամների վրա, ապա վերջինս հաստատում է այդ փաստը[1]։

Թագավորական դրամահատարանը և բուսաբանական այգին նկարված Վիլհելմ Կինի կողմից Շառլոտենբորգի պատուհանից 1862 թվականին

1749 թվականին, Նյուհավնում, թագավորական ախոռներում հիմնվեց նոր դրամահատարան, որը գտնվում էր Շառլոտենբորգ պալատի թիկունքում։ Շինությունները, որոնք տեղակայված էին Հոլսբերսգադեի և Նյուհավնի կամրջի հատման տեղում, քանդվել է 1870-ականների սկզբին, նոր փողոց կառուցելու համար, երբ ամբողջ Գամմելհոլմը վերակառուցվում էր[1]։

Թագավորական դրամահատարան Հոլբերգսգադեում, պատկերված Illustreret Tidende ամսագրի կողմից

Դրամահատարանի նոր շենքի կառուցումը Հոլբերգսգադեի և Հերֆուլ Տրոլես Գադեի անկյունում ավարտվեց 1873 թվականին։ Շենքը, որ դեռևս գոյություն ունի մինչև այսօր, նախագծվել է Ֆերդինանդ Մելդահլի կողմից, որը մասնակցել էր քաղաքի ընդհանուր պլանավորմանը՝ համագործակցելով ճարտարապետ Լյուդվիգ Ֆենգերի հետ[2]։

Հատուկ մետաղադրամները 1894 թվականից պատրաստվում էին Ֆրից Մեյերի (Fritz Meyer) կողմից Գոտերսգադեում (թիվ 14), Գրենլանդիայի Անգսմագսալիկում (Angmagssalik) օգտագործելու համար[1]։

1923 թվականին Royal Mint- ը կրկին տեղափոխվեց, երբ նոր գործարանի բացման արարողությունը տեղի ունեցավ Ամագեր բուլվար 115 հասցեում, Ամագեր, որը նախագծել էր Մարտին Բորխը։ Շենքն այսօր պատկանում է Մ. Գոլդշմիդտ Հոլդինգին և դարձել է երիտասարդական կենտրոն (150 միավոր) և առևտրային տարածք (23 գրասենյակ)[3]։

Ամագեր Բուլվարում գտնվող Թագավորական դրամահատարանը Մարտին Բորխի մեկնաբանմամբ

Ընթացիկ դրամական միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնը, որը բաժանված է 100 օրեի, Դանիայում 1875 թվականից դարձել է արժույթի միավոր։ 1, 2, 5, 10 և 25 օրե անվանական արժեքներով մետաղադրամները նախկինում հատվել են Դանիայում, սակայն դրանք հանվել են։ Այժմ, շրջանառության մեջ գտնվող ամենացածր անվանմամբ մետաղադրամը 50 օրե մետաղադրամն է։ Մնացած մետաղադրամներն ունեն 1, 2, 5, 10 և 20 կրոն անվանական արժեքներ։ Դանիայի Թագավորական դրամահատարանը հատել է նաև ոսկե և արծաթե հուշադրամներ։

Ներկայիս տեղակայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Դանիայի կառավարությունը Դանիայի Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է դրել Թագավորական դրամահատարանը, իսկ 1978 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Բրոնբյուում գտնվող Սոլմարկսվեյ։ 2012 թվականի մարտին դրամահատարանի գրասենյակները կրկին տեղափոխվեցին Կոպենհագեն, Հավնեգադի Դանիական Կենտրոնական բանկի շենք։ 2014 թվականի հոկտեմբերին Դանիայի Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, որ մետաղադրամների և թղթադրամների արտադրությունը դադարեցվելու է 2016 թվականի վերջին Դանիայի Կենտրոնական բանկի դրամահատարանի և տպագրության կենտրոնների կողմից, որտեղ մատնանշում են մետաղադրամների և թղթադրամների արտադրական ծախսերն ու կանխատեսվող պահանջարկի նվազման մակարդակը։ Կենտրոնական բանկը պայմանավորվածություն է ձեռք բերում իրենց արտադրանքը մասնավոր ընկերություններին ներկայացնելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Møntbygninger i København» (Danish). danskmoent.dk. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Holbergsgade 23/Herluf Trolles Gade 11» (Danish). Indenforvoldene.dk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «150 nye ungdomsboliger og 23 erhvervslejemål midt i København» (Danish). M. Goldschmidt Holding. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի Թագավորական դրամահատարան» հոդվածին։