Jump to content

Տմուտարականի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տմուտարականի իշխանություն
Тмутараканское княжество
 Խազարական խաքանություն 988 - 12-րդ դար Բյուզանդական կայսրություն 
Քարտեզ

(Տմուտարականի իշխանությունը՝ ծայր հարավում 1015-1113)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տմուտարական
Լեզու հին ռուսերեն
Կրոն ուղղափառ քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ իշխան

Տմուտարական (Ἑρμώνασσα), հին ռուսական իշխանություն Թամանյան թերակղզում (10-12-րդ դարեր)։ Այստեղ արևելա-սլավոնական բնակչություն հայտնվել է իշիան Իգորի՝ Բյուզանդիա (944) և իշխան Սվյատոսլավի յասերի (ալաններ) ու կասոգների (ադըղեներ) (965) դեմ կատարած արշավանքների հետևանքով։ Տմուտարականի իշխանությունը աչքի է ընկել իր էթնիկական կազմի խայտաբղետությամբ։

988-1036 թվականներին Տմուտարականի իշխանությունը պատկանել է Մստիսլավ Վլադիմիրովիչին, որը հպատակեցրել է կասոգներին և ընդարձակել իշխանության տարածքը։ Իշխանության կենտրոնն էր Տմուտարական քաղաքը, որը խոշոր առևտրական հանգույց էր և հարմար նավահանգիստ։ Տմուտարականի միջոցով էին կապեր պահպանվում ռուսական իշխանությունների, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների և Բյուզանդիայի միջև։ Քաղաքում բնակվում էին կասոգներ, հույներ, հայեր, ռուսներ, ալաններ։ 1023 թվականին Մստիսլավը կառուցել է Աստվածածին եկեղեցին։

11 դարի 60-ական թվականներից Տմուտարականի իշխանությունը Չեռնիգովի իշխան Սվյատոսլավ Յարոսլավիչի տիրույթներից էր։ 11-րդ դարի երկրորդ կեսին Տմուտարականի իշխանության կառավարել են Գլեբ, Ռոման և Օլեգ Սվյատոսլավիչները, նրա նկատմամբ քաղաքական հավակնություններ են ունեցել ռուսական այլ իշխաններ ևս, ինչպես նաև՝ Բյուզանդիան։ 11-րդ դարի վերջին 12-րդ դարի սկզբին պոլովցիների ուժեղացման հետևանքով Տմուտարականի իշխանությունը կորցրել է կապը ռուսական հողերի հետ և զրկվել ինքնուրույնությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22