Մեքսիկայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ղեկավար կազմակերպությունSecretariat of Finance and Public Credit?
Հիմնադրված էմայիսի 11, 1535
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մեքսիկայի դրամահատարան(La Casa de Moneda de México), Մեխիկոյի ազգային դրամահատարանն է և Ամերիկայի ամենահին դրամահատարանը։

Մեքսիկական դրամահատարանը հիմնադրվել է 1535 թվականին իսպանացի բարերար Անտոնիո դե Մենդոսայի կողմից, առաջին ամերիկյան դրամահատարանը ստեղծելու Իսպանիայի թագավորի հրամանով[1]։ Դրամահատարանի արծաթե ութ ռեալանոց մետաղադրամները և դրան հաջորդող մետաղադրամը, արծաթե պեսոն, լայնորեն շրջանառվում էին Ամերիկայում և Ասիայում 19-րդ դարում և դարձան աշխարհի այս մասերում տարբեր երկրների ժամանակակից ազգային արժույթների հիմքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դոլարը[2],, ճապոնական իենը և չինական յուանը [1]:

1983 թվականից մետաղադրամները արտադրվում են միայն Սան Լուիս Պոտոսիում։ Հին գլխամասային շենքը ներկայումս Մեխիկոյում գտնվող Մշակույթների ազգային թանգարանն է (Museo Nacional de las Culturas): Դրամահատարանի հիմնական հաճախորդը Մեխիկոյի բանկն է։ 2014 թվականի հունվարի 13-ից ընդհանուր դրամահատարանի գլխավոր տնօրենը Գիլերմո Հոփքինս Գամեսն է։ Նա նաև Դրամահատարանների տնօրենների կոնֆերանսի փոխնախագահն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nuestra Casa». La Casa de Moneda de México. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Journals of the Continental Congress, Volume 28. 1785. էջեր 354–357. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]