Մշակույթների ազգային թանգարան
| Տեսակ | ազգային թանգարան, մշակույթի թանգարան և թանգարան |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Մեխիկո և Կուաուտեմոկ[1] |
| Վայր | Մեխիկո |
| Մասն է | Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ[1] |
| Ղեկավարության նստավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Հասցե | Moneda 13, Centro Histórico, 6060[1]6060[1] |
| Հիմնադրվել է | դեկտեմբեր 1965[1] |
| Կայք | lugares.inah.gob.mx/lugar-88-es(իսպ.) և lugares.inah.gob.mx/lugar-88-en(իսպ.) |
![]() | |
![]() | |
Մշակույթների ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de las Culturas), անցյալի և ներկայի համաշխարհային մշակույթների ուսումնասիրությանը նվիրված ազգային թանգարան Մեխիկոյում։ Տեղակայված է գաղութային ժամանակաշրջանի շենքում, որը նախկինում եղել է դրամահատարանի շենք, իսկ մինչև դրամահատարանի շենք դառնալը եղել է Մոնտեսումա II-ի «Սև տանը» վայրը։ 1850 թվականին դրամահատարանը տեղափոխվել է Ապարտադո փողոց, իսկ շենքը մինչև 1966 թվականն օգտագործվել է տարբեր նպատակներով[2]։
Ացտեկական վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը տեղակայված է ացտեկական կառույցում, որը եղել է Մոնտեսումա II-ի «Նոր պալատներ» համալիրի մաս և իսպանացի նվաճողների կողմից կոչվել է «Casa Denegrida» (Սև տուն), ովքեր այն նկարագրում էին որպես սև ներկված առանց պատուհանների սենյակ, որտեղ Մոնտեսումա II-ը խորհրդածում էր, ինչպես նրան խորհուրդ էին տվել շամանները[3]։ Իսպանական նվաճումների ժամանակ «Սև տունը» և Մոնտեսումա II-ի Նոր պալատների մնացած մասը գրեթե ոչնչացվել են[4]։ Այս վայրը այլ հողատարածքների հետ միասին Իսպանական միապետության կողմից հանձնվել է Էռնան Կորտեսին որպես Մեքսիկան նվաճելու պարգև[5]:Կորտեսը վերակառուցել է Նոր պալատներ/Սև տուն համալիրը իսպանական ոճով՝ օգտագործելով հին ացտեկական շենքերի շինանյութեր[4]։ Հետագայում պալատը ժառանգել է Կորտեսի որդին, այնուհետև այն հետ է վաճառել Ֆիլիպ V-ին՝ փոխարքայական պալատ հիմնելու համար[5]։
Վերջին պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են «Սև տան» պատի և բազալտե հատակի մասեր[3]։
Գաղութային ժամանակաշրջանի դրամահատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքապետարանի շենքում ի սկզբանե եղել է դրամահատարան[6]։ Սակայն դրամահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 1731 թվականին դրամահատարանը տեղափոխվեց այս շենք։ Դրամահատարանի տնօրեն Նիկոլաս Պեինադոն, ով նաև ճարտարապետ էր, ձեռնարկեց նախնական քայլերը։ Աշխատանքներ կատարվեցին նաև Պեդրո դե Առիետայի և Լորենցո Ռոդրիգեսի կողմից։ Վերամոդելավորման գործընթացի պատճառով Պեինադոն հայտնվեց բանտում, և աշխատանքներն ավարտին հասցրեց Լուիս Դիես Նավառոն[2]։
Փողոցը, որտեղ տեղակայված է կառույցը, կոչվեց «Մոնեդա» (դրամ)[5]։ 1722-1779 թվականներին շենքն ընդլայնվեց Միգել Կոնստանցոյի, Լորենցո Ռոդրիգեսի, Խոսե Դամյան Օրտիսդե Կաստրոյի կողմից[2]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Ապարտադո փողոց և այս շենքն օգտագործվեց տարբեր նպատակներով՝ որպես Փորագրության դպրոց, Գերագույն դատարան և այլն[7]։
1865 թվականին Մեքսիկայի կայսր Մաքսիմիլիան I-ը որոշեց այս շենքում բացել Ազգային պատմության, հնաբանության և պատմության հանրային թանգարան։ Թանգարանը հիմնադրվեց 1825 թվականին Գվադալուպե Վիկտորիա թագավորի կողմից[2]։ 20-րդ դարի սկզբում նկարիչ Ռուֆինո Տամայոն նկարեց "La Revolución" (Հեղափոխություն) որմնանկարը, որտեղ պատկերեց Մեքսիկական հեղափոխությունը[5]։ Այս որմնանկարը կախված է թանգարանի նախասրահում։ Գործունեության սկզբում թանգարանը հաջողություններ է արձանագրել, բայց հետզհետե հավաքածուն սկսել են տեղափոխել տարբեր հաստատություններ[2] : Բնական պատմությանն առնչվող հավաքածուն 1909 թվականին տեղափոխվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Չոպո թանգարան, մեքսիկական պատմական առարկաներին առնչվող հավաքածուն՝ Չապուլտեպեկ ամրոց 1944 թվականին։ Հավաքածուի մնացած մասը 1964 թվականին տեղափոխվեց Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարան[5]։
Ազգային մշակութային թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին գաղութային շրջանի այս կառույցը համարվել է ազգային հուշարձան։ 1966 թվականին շենքը դարձել է Մշակութային թանգարան, որի սրահների ցուցանմուշները ներկայացնում են աշխարհի տարբեր մշակույթների արժեքներ[2]։ Ներկայի և անցյալի համաշխարհային մշակույթներին նվիրված այս թանգարանն իր տեսակի մեջ եզակի է Լատինական Ամերիկայում[8]։ Թանգարանն ունի 16 մշտական և 3 ժամանակավոր ցուցասրահներ։ Որոշ սրահներ նվիրված են նախապատմական մշակույթների արժեքներին, ինչպիսիք են՝ քարանձավային նկարչությունը, նստակյաց, գյուղատնտեսական հասարակություններին առնչվող գործիքներ և այլն։ Մյուս սրահները նվիրված են Միջագետքին, Հին Հունաստանին և Հին Հռոմին։
Հետազոտությունների դարաշրջան սրահում ներկայացված են ամերիկացիների հետ շփման նախաեվրոպական ժամանակաշրջանի տարրեր։ Ժամանակակից մշակույթի ցուցադրություններ կան բոլոր մայրցամաքներից, այդ թվում և մեքսիկացիներին քիչ հայտնի Սամոայից կամ Նոր Իռլանդիայից[5][9]։ Հիմնադրումից ի վեր թանգարանը ստացել է 12,000 նմուշ աշխարհի տարբեր ծայրերից։ Նմուշները ներառում են գործվածք, ապակե առարկաներ, ճենապակի, լուսանկարներ, կիմանո, դիմակներ, ոսկեղեն, քանդակներ։ Դրանց հիմնական մասը բնօրինակներ են և բավականին հին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://sic.gob.mx/ficha.php?table=museo&table_id=802
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Galindo, Carmen; Magdalena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջ 66. ISBN 968-5437-29-7.
- ↑ 3,0 3,1 Siddique, Haroon (2008 թ․ հունիսի 10). «Archaeologists uncover Aztec palace in Mexico City». The Guardian. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Jose Rogelio Alvarez, ed. (1993). «Palacio Nacional». Enciclopedia de Mexico. Vol. 10. Mexico City: Encyclopædia Britannica. էջեր 6141–2. ISBN 968-457-180-1.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Museo Nacional de las Culturas, En la Ciudad de Mexico, Una ventana al Mundo» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Antiguo Palacio de Ayuntamiento» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Museo Nacional de las Culturas» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Destinos en Mexico: Museo de las Culturas» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Escalona M., Iván. «México: Museo de las Culturas» (Spanish). Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մշակույթների ազգային թանգարան» հոդվածին։ |
| ||||||

