Հունգարիայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Հունգարիայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Կոորդինատներ: 47°30′13.000000099596″ հս․ լ. 19°3′5.000000100403″ ավ. ե. / 47.50361111113877399° հս․. լ. 19.05138888891677951° ավ. ե. / 47.50361111113877399; 19.05138888891677951
Պաշտոնական կայք

Հունգարիայի դրամահատարան (հունգ.՝ Magyar Pénzverő Zrt.), մետաղադրամներ և մեդալներ պատրաստող հունգարական ձեռնարկություն:

Հունգարական մետաղադրամների հատումը սկսվել է Իշտվան I Սուրբ թագավորի օրոք (1001-1038): Տարբեր ժամանակաշրջաններում մետաղադրամները հատվել են տարբեր քաղաքներում գտնվող մի քանի դրամահատարանների կողմից: 19-րդ դարի վերջերին Հունգարիայի միակ դրամահատարանը գտնվում էր Կյորմյոցբանյեում (այժմ` Կրեմնիցա Սլովակիայում): Ավստրոհունգարիայի փլուզումից հետո դրամահատարանի սարքավորումները և հումքի պաշարները տեղափոխվեցին Բուդապեշտ, որտեղ 1920 թվականին սկսվեց մետաղադրամների հատումը: 1920-1922 թվականների առաջին 10 և 20 ֆիլեր մետաղադրամները հատվեցին 1914 թվականի ավստրոհունգարական մետաղադրամների նմուշի տիպով: Մետաղադրամների արտաքին տեսքը և բնութագրերը, այդ թվում նաև Կրեմնիցայի դրամահատարանի տարբերանշանը` KB, չփոխվեցին[1]: Այնուհետև, հունգարական կրոնի արժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվեց:

Պաշտոնապես դրամահատարանը ստեղծվել է 1925 թվականին, ստանալով «Հունգարիայի թագավորական պետական դրամահատարան անունը»: 1926 թվականին դրամահատարանն սկսեց պենգյո մետաղադրամների հատումը: 1945 թվականին, գերարժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվել էր և վերականգնվել 1946 թվականին, երբ սկսվեց ֆորինտ մետաղադրամների հատումը: 1949 թվականին դրամահատարանը վերանվանվեց «պետական դրամահատարան» ազգային ձեռնարկության:

1992 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց Հունգարիայի դրամահատարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Սկզբնապես բանկին էր պատկանում բաժնեմասերի վերահսկիչ փաթեթէը, իսկ 1998 թվականից բանկը հանդիսանում է դրամահատարանի միակ սեփականատերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rádóczy, 1984, էջեր 73—75

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rádóczy G. A legújabb kori magyar pénzek (1892-1981). — Budapest: Corvina, 1984. — 216 с. — ISBN 963-13-1528-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]