Jump to content

Բելգիայի Թագավորական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի Թագավորական դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Բելգիա
ՏեղագրությունԲրյուսել
ՀասցեPachecolaan 32, 1000 Brussel և Boulevard Pachéco 32, 1000 Bruxelles1000
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Բելգիայի Թագավորական դրամահատարան (ֆր.՝ Monnaie Royale de Belgique, հոլ.՝ Koninklijke Munt van Belgie), Բելգիայի Ազգային բանկի պատվերով դրամներ պատրաստող բելգիական պետական ձեռնարկություն է։ Ենթարկվում է Բելգիայի Ֆինանսների նախարարության Գանձապետարանին։

Բելգիայի տարածքում ֆեոդալական մասնատման ժամանակաշրջանում գոյություն են ունեցել մի քանի դրամահատարաններ։ Այն ժամանակահատվածում, երբ Բելգիան գտնվում էր Իսպանական Նիդերլանդների, ապա ավստրիական Նիդեռլանդների կազմում, Բրյուսելում գտնվող դրամահատարանը հատում էր Հաբսբուրգների մետաղադրամներ։ Այդ ժամանակ դրամների վրա որպես տարբերանշան սկսեց օգտագործվել Միքայել Հրեշտակապետի գլխապատկերը։

1695 թվականին, Աուգսբուրգի լիգայի պատերազմի ժամանակ, Բրյուսելը մարշալ Բուֆլերի հրամանատարությամբ ֆրանսիական բանակի կողմից կրակոցների էր ենթարկվել։ Դրամահատարանն ավերվել էր։ Մոտավորապես 1700 թվականին դրամահատարանի տեղում կառուցվել է Լա Մոննեի թատրոնի շենքը, իսկ դրամահատարանը վերականգնվել է այլ տեղում։

1790 թվականին, Բելգիական Միացյալ Նահանգների ժամանակահատվածում, դրամահատարանը թողարկեց կարճատև գոյություն ունեցած այս պետության մետաղադրամները։

1815 թվականից մինչև 1830 թվականը Բելգիայի տարածքը մտնում էր Նիդերլանդների կազմի մեջ։ Դրամահատարանն աշխատել է որպես Նիդերլանդների դրամահատարանների մասնաճյուղ։ 1832 թվականին դրամահատարանն սկսեց բելգիական դրամների հատումը։

1969 թվականին ձեռնարկության «Դրամահատարան», (ֆր.՝ Hôtel des Monnaies) անվանումը փոխարինվեց «Բելգիայի Թագավորական դրամահատարան» անվանումով։

2017 թվականի հունիսի 20-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց 2018 թվականից դրամահատարանների կողմից մետաղադրամների հատման դադարեցման մասին։ Այսուհետ բելգիական մետաղադրամները կհատվեն այլ դրամահատարաններում, որոնք կընտրվեն տենդերների միջոցով։ Դրամահատարանը, որպես կազմակերպություն, պահպանվում է, նրա կազմի մեջ են մնում փորձաքննության պալատը, լաբորատորիաները և այլ ստորաբաժանումներ, իսկ դրամահատության համար նախատեսված բոլոր սարքավորումները վաճառվում են։ 2018 թվականից բելգիական դրամների հատումը իրականացվում է Նիդեռլանդների Թագավորական դրամահատարանում[1][2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]