Փարիզի դրամահատարան
Տեսակ | կազմակերպություն |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Փողոց | Կոնտի նավամատույց |
Սեփականատեր | APE? |
Հիմնադրված է | հունիսի 25, 864 և հուլիսի 31, 1979[1] |
Հիմնադիր | Կառլ II Ճաղատ |
Տնօրեն | Marc Schwartz? |
Իրադարձություններ | Edict of Pîtres? |
Պաշտոնական կայք |
Փարիզի դրամահատարան (ֆր.՝ Monnaie de Paris), պետական արդյունաբերական և առևտրային ձեռնարկություն է՝ ստեղծված Ֆրանսիայի ազգային արժույթի արտադրության համար։ Հիմնադրվելով 864 թվականին, այն հանդիսանում է աշխարհի ամենահին պետական ձեռնարկությունը[2]։
Մինչև 2007 թվականը դրամահատարանը գտնվում էր Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում։ Փարիզի դրամահատարանը ինքնուրույնություն ձեռք բերեց և իրավաբանական անձի կարգավիճակ ստացավ № 2006—1666 օրենքի հիման վրա[3]։
Փարիզի դրամահատարանը ներկայումս ունի 500 աշխատող[4], ովքեր աշխատում են երկու շենքերում՝ Hôtel de la Monnaie (աշխատակիցների 55%) և Ժիրոնդում տեղակայված ընկերությունը (աշխատողների 45%)։
Փարիզի դրամահատարանի աշխատանքային կանոնները ներկայացված են Դրամավարկային օրենսգրքի 121-3 Լ. հոդվածում։ Պետության անունից նրան իրավունք է վերապահված Ֆրանսիայի դրամային նշաններ թողարկել։
Այն նաև զբաղվում է առևտրային գործունեությամբ տարբեր ոլորտներում.
- Հուշադրամների, մետաղադրամների, մեդալների և գերազանցության նշանների արտադրություն և վաճառք
- Փարիզի դրամահատարանի առևտրային ապրանքանիշի ներքո արվեստի և ոսկերչական իրերի արտադրություն
- Փարիզի դրամահատարանի թանգարանի կառավարում և դրամահատարանի սպասարկում (մեդալների հատուկ թողարկում և այլ ծառայություններ)
- Ապօրինի ապրանքանիշերի կեղծարարության դեմ պայքար և երաշխիքով դրամահատարանի առևտրային ապրանքանիշով արտադրանքի թողարկում
Ժիրոնդի դեպարտամենտում է գտնվում ազգային եվրոյի թղթադրամների իսկության ստուգման Ազգային կենտրոնը (CNAC) (Եվրոպական տեխնիկական և գիտական կենտրոն), որը նաև վերլուծում և դասակարգում է ամբողջ Եվրոպայում կեղծ եվրոյի մի մասը։ Այս կենտրոնը խարդախության դեմ պայքարի և կեղծ արժույթի դեմ պայքարի անդամ-պետությունների տեխնիկական համակարգման եվրոպական ծրագրի մի մասն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի դրամահատարանը հիմնադրվել է 864 թվականին թագավոր Կառլոս 2-րդ Ճաղատի հրամանով, այն ֆրանսիական ամենահին հաստատություններից մեկն է[5]։ 1358 թվականից ստեղծվել է դրամային համակարգ, որը գոյություն է ունեցել մինչև 1879 թվականը։
Փարիզի դրամահատարանը Ֆինանսների նախարարությանն է միացել վանդեմյերի IV տարվա (1796 թվականի սեպտեմբերի) թիվ 22 և 23 օրենքներով։ 1879 թվականի հուլիսի 31-ի և նոյեմբերի 20-ի օրենքներով որոշվեց, որ մետաղադրամների արտադրությունն իրականացվելու է բացառապես պետության հաշվին։ 1848 թվականի հունիսից մինչև 1876 թվականը Անատոլ Հուլոտը (Anatole Hulot), գլխավոր փորագրիչ Ժան-Ժակ-Բարրեի տեղակալը, ստեղծեց դրամահատարանում ֆրանսիական առաջին փոստային նամականիշերի արտադրության համար նախատեսված արտադրամաս։
1973 թվականին, դրամահատարանի երկրորդ շենքը կառուցվեց Ժիրոնդի դեպարտամենտում, նոր գործարան, որտեղ իրականացվում էին շրջանառության և հավաքորդների համար արտադրվող մետաղադրամների արտադրության բոլոր փուլերը։ 1998 թվականից այս գործարանում արտադրվել է ութ տեսակի եվրոյի մետաղադրամ։ Փարիզի դրամահատարանը շահել է Certification QSE հավաստագրման մրցույթը։
1880 թվականից սկսած դրամահատարանի տարբերանշանը եղել է առատության եղջյուրը[6]։ Նույնիսկ երբեմն մետաղադրամների վրա տնօրենի նշանն է դրվում։ Այսպիսի նշան 1994-2000 թվականներին եղել է մեղու, 2001-2002 թվականներին՝ պայտ, 2003 թվականին դրոշմվում էր սիրտ՝ «L» և «S» տառերով, 2004-2010 թվականներին՝ ֆրանսիական եղջյուր՝ ներսում ալիքներ, և 2011 թվականի հունվարից տարբերանշան դարձավ հնգանկյունը՝ «AG» (Atelier de Gravure), «MP» (Monnaie de Paris et Pessac) 7 «YS» (Yves Sampo) մակագրություններով[6]։
Փարիզի դրամահատարան թվերով
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին շահույթը կազմել է 126 միլիոն եվրո։ Դրամահատարանը տարեկան արտադրում է շուրջ մեկ միլիարդ մետաղադրամ (հավաքածուների համար արտադրանքը և ոսկերչական իրերը կազմում են շրջանառության 20 տոկոսը)[7].:
Նախագահ և գործադիր տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլ. Քրիստոֆ Բո (Christophe Beaux)[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ Dov Zérah, La Monnaie de Paris : 12 siècles d'Histoire, Le Cherche Midi, 7 août 2006. ISBN 2-7491-0822-5.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(օգնություն) - ↑ «Loi du 21 décembre 2006, art. 36». www.legifrance.gouv.fr. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Le Monde du mardi 9 février 2010, Economie p.6
- ↑ «Histoire de la Monnaie de Paris». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «Знаки на монетах евро Франции». сайт www.euro-coins.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Christophe Beaux, La Monnaie de Paris, émission Masse critique sur France Culture, le 13 février 2011
- ↑ Décret du 23 avril 2007 portant nomination du président-directeur général de La Monnaie de Paris — M. Beaux (Christophe) publié au Journal officiel de la République française du 24 avril 2007.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Monnaie de Paris
- Information sur le CTSE
- Liste et carte des distributeurs officiels de la Monnaie de Paris
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի դրամահատարան» հոդվածին։ |
|