Ճապոնիայի դրամահատարան
![]() | |
Տեսակ | դրամահատարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կիտա-կու և Օսակայի պրեֆեկտուրա[3] |
Կազմված է | Mint Museum? |
Ղեկավար կազմակերպություն | Ֆինանսների նախարարություն |
Հիմնադրված է | 1871 |
Իրադարձություններ | Cherry Blossom Viewing? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Ճապոնիայի դրամահատարան (独立 行政 法人 造幣 局 Dokuritsu Gyōsei Hōjin Zōheikyoku), ճապոնական կառավարության անկախ վարչական ինստիտուտ է, որը պատասխանատու է Ճապոնիայի մետաղադրամների արտադրության և շրջանառության համար։ Գործակալությունն իր գլխամասային գրասենյակն ունի Օսակայում՝ Տոկիոյի և Հիրոսիմայի մասնաճյուղերով։ Ճապոնական դրամահատարանը չի արտադրում թղթադրամ, այդ պարտականությունը դրված է Ազգային տպագրության գրասենյակի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյձիի կառավարության առաջին գործերից մեկը Ճապոնիայի կայսերական դրամահատարանի ստեղծումն էր՝ որպես կառուցողական քայլ Ճապոնիայի շրջանառվող արժույթը արդիականացնելու ուղղությամբ։ Մեյձիի վաղ շրջանում թղթադրամները սկզբում տպագրվել են Գերմանիայի Դոնդորֆի և Նյուման քաղաքներում[4]։ Եվրոպական արտադրանքը ստուգվել և կնքվել է Ֆինանսների նախարարությանը կից Թղթադրամների գրասենյակում։ Թղթադրամների արտադրության գործարան կառուցելու առաջարկը ներկայացվել է Պետական բարձր խորհրդին 1874 թվականի մայիսին, իսկ շինարարությանը հավանություն է տրվել նույն տարվա դեկտեմբերին։ Երկհարկանի արևմտյան կարմիր աղյուսից կառուցված շենքն ավարտվել է 1876 թվականի հոկտեմբերին[5]։
Տասնամյակների ընթացքում դրամահատարանը գործառույթները ընդլայնել է՝ ընդգրկելով ճապոնական պատվո նշանների (շքանշանների), մեդալների և մետաղական արվեստի առարկաների արտադրության, մետաղական հանքաքարերի և հանքանյութերի վերլուծության և փորձարկման, ինչպես նաև թանկարժեք մետաղների ապրանքատեսակների հարգադրոշման սերտիֆիկացման գործառույթները։
2003 թվականի ապրիլի 1-ին դրամահատարանը դարձավ Միավորված գործադիր վարչություն։
Օսակայի գլխամասայի գրասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1871. Կավասակիում, Օսակա, տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությունից հետո սկսվեցին մետաղադրամների հատման ընթացիկ աշխատանքները։ Դրամահատարանի աշխատանքը շտապ անհրաժեշտ էր մետաղադրամների շուրջ խառնաշփոթը վերացնելու համար, որը հանդիսանում էր Տոկուգավայի ժամանակաշրջանի կրկնվող առանձնահատկությունն էր[6]։
Տոկիոյի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1879. Դրամահատարանի այս մասնաճյուղը տեղակայվել է Ֆինանսների նախարարության շենքում։ Այս գրասենյակի հիմնական գործառույթն էր ոսկի և արծաթ ընդունելը մետաղադրամներ պատրաստելու համար, որոնք այնուհետև վերադարձվել են բերողին։ Սակայն մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է 1907 թվականին։
- 1929. Մասնաճյուղը տեղակայված է Կոյիմաչի-կուում։ Այս գրասենյակի հիմնական գործառույթը կենտրոնացած է թանկարժեք մետաղներից ապրանքատեսակների հարգորոշման սերտիֆիկացման վավերացման վրա։
- 1939. Մասնաճյուղը տեղափոխվեց ներկայիս հասցե՝ Տոշիմա-կուում, որպեսզի հնարավորություն ընձեռվեր նրա գործունեության ընդլայնման համար։
Հիրոսիմայի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1942. Հիրոսիմայի պրեֆեկտուրայում դրամահատական գործարանի շինարարությունը որոշվել է տարբեր հարավ-արևելյան Ասիայի երկրների համար Ճապոնիայում մետաղադրամներ հատելու նպատակով։
- 1945. Մետաղադրամների հատումը նախ սկսվել է փետրվարին։ Սակայն արտադրությունը դադարեցվել է այդ նույն տարում։
- 1946. Գործողությունները վերսկսվեցին ներկայիս հասցեում։
- 1948. Մասնաճյուղը դառնում է իրավասու մետաղադրամների ամբողջ գործընթացի կառավարման համար։
Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայի դրամահատարանը ձգտում է իր գործունեությունը բերել Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից ներկայացվող սահմանների շրջանակ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Independent Administrative Institution
- Ֆինանսների նախարարություն (Ճապոնիա)
- Ճապոնական իեն
- Սենպուկան
- Ազգային տպագրության գրասենյակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 第二条 // (unspecified title)
- ↑ MedalBook
- ↑ 第五条 // (unspecified title)
- ↑ Boling, Joseph E. "Building a National Currency -- Japan, 1868-1899," Archived 2007-11-02 at the Wayback Machine. 1996.
- ↑ National Archives of Japan, Digital Gallery website: "[Drawings] Japan Mint"
- ↑ National Archives of Japan, Digital Gallery website: "Photograph of Osaka Mint Opening Ceremony"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ճապոնիայի դրամահատարան Վիքիպահեստում |
---|
- Japan Mint English web site
- National Archives of Japan, Digital Gallery, see documents and images relating to Meiji era mint
- Building a national currency (1868-1899)
|