Հարավաֆրիկյան դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավաֆրիկյան դրամահատարան
Տեսակդրամահատարան
Հիմնադրված է1890
ՎայրCenturion, City of Tshwane Metropolitan Municipality, Գաուտենգ, ՀԱՀ
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
Coins of South Africa Վիքիպահեստում

Հարավաֆրիկյան դրամահատարան, մասնավոր դրամահատարան Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը Հարավաֆրիկյան պահուստային բանկի անունից պատասխանատու է Հարավային Աֆրիկայի ռենդ բոլոր մետաղադրամների արտադրության համար: Գտնվելով Սենտուրիոնում, Գոտենգ նահանգ, Պրետորիայի մոտ, դրամահատարանն արտադրում է մետաղադրամներ և պլանչետներ (ֆլան) ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաների համար[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հայտնաբերումից հետո, Վիտվատերսռենդյան ոսկու տենդի պատճառով, Երկրի նախագահ Պաուլուս Կրյուգերը որոշում է կայացրել դրամահատարան ստեղծել, որը հիմնադրվեց 1890 թվականի հուլիսի 6-ին և բացվեց 1892 թվականին Պրետորիայում: Մի քանի տարի անց երկիրը գրավեցին բրիտանացիները, որոնք ստեղծեցին Տրանսվաալ գաղութը, իսկ դրամահատարանը փակեցին, երբ ֆունտ ստեռլինգը համարվեց օրինական վճարամիջոց:: 1919 թվականի Դրամահատման ակտի համաձայն, բրիտանացիները 1923 թվականի հունվարի 1-ին հիմնադրեցին Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանի մասնաճյուղը, որն արտադրել է 83,114,575 ֆունտ ստերլինգի սովերեն ոսկե մետաղադրամներ: Երբ Հարավային Աֆրիկան սկսեց խզել կապերը Մեծ Բրիտանիայի հետ, դրամահատարանը 1941 թվականի հունիսի 30-ին փակվեց և հետագայում վերաբացվեց այժմյան Հարավային Աֆրիկայի դրամահատարան անունով[2][3]:

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի մեծ մասը շրջանառության մետաղադրամներ են և հուշադրամներ: Դրանց թվում են.

Հանրահայտ Կրյուգերանդ ոսկե մետաղադրամները հատվել են այստեղ 1967 թվականին: 1996 թվականից սկսած Սենտուրիոնում, Գոտենգ, դրամահատարանն իրականացնում է մանրածախ առևտուր, և գործում է թանգարան[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About us»։ South African Mint։ Վերցված է 26 September 2017 
  2. «The History of the South African Mint»։ southcapecoins.co.za։ Վերցված է 22 July 2017 
  3. «A History of the South African Mint»։ providentmetals.com։ Վերցված է 26 September 2017 
  4. www.samint.co.za. Collector Coins > Proof Coin Manufacture. Retrieved 2010-12-04.
  5. www.samint.co.za. Coin World. Retrieved 2010-12-04.