Համբուրգի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբուրգի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՎանդսբեկ
ՎայրՌալշթեդտ
ՀասցեBei der Neuen Münze
ՍեփականատերՀամբուրգի ֆինանսների նախարարություն
Ղեկավար կազմակերպությունՀամբուրգի ֆինանսների նախարարություն
Հիմնադրված է834
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Համբուրգի դրամահատարան (գերմ՝ Hamburgische Münze), Գերմանիայի ամենահին դրամահատարանը։ Դրամահատարանի տարբերանշանն է՝ «J»:

Ձեռնարկությունը գտնվում է Համբուրգի՝ քաղաքի և 16 դաշնային հողերից մեկի ֆինանսական ծառայության անմիջական ենթակայության տակ։ Այնտեղ հատվում է Գերմանիայի կողմից թողարկված առօրյա գործածության մետաղադրամների մոտ 21%-ը, ինչպես նաև Գերմանիայի եվրոյի հուշադրամները։ Բացի այդ, դրամահատարանն արտադրում է մի շարք մետաղադրամներ նաև այլ պետությունների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգում առաջին դրամները սկսեցին հատվել արդեն 834 թվականին։ Ֆրիդրիխ I Բարբարոսան 1189 թվականին դրամահատարանին շնորհակալություն հայտնեց պատշաճ որակի մետաղադրամների հատման համար, այսինքն՝ անվանական արժեքին համապատասխան քանակությամբ արծաթի պարունակությամբ, որը միջին դարերում հաճախ հանդիպող երևույթ չէր։ 1389 թվականին Համբուրգն իրավունք ձեռք բերեց հատելու սեփական, այլ ոչ թե ընդհանուր կայսերական մետաղադրամները[1]։

14-րդ դարի երկրորդ կեսին Համբուրգը միացավ Վենդյան դրամական միություն և սկսեց հատել միության նմուշով սահմանված մետաղադրամներ։ 1435 թվականին Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Սիգիզմունդը իրավունք տվեց Համբուրգի դրամահատարանում հատել ոսկե գուլդեններ։ Իր ժառանգորդ Ֆրեդերիկ III-ը հաստատեց այս իրավունքը 1475 թվականին ոսկե դուկատների հատման համար[1]։

1553 թվականին Համբուրգի դրամահատարանում սկսեցին հատել թալերներ և պորտուգալեզներ[2]։

1842 թվականին դրամահատարանն այրվեց, և այնտեղ մետաղադրամի հատումը դադարեցվեց մինչև 1846 թվականը[3]։

1871 թվականին բոլոր գերմանական պետությունները միասնական Գերմանական կայսրության մեջ միավորումից հետո 1873 թվականին կենտրոնական կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել նոր դրամահատարան Համբուրգում։ Առաջին մետաղադրամներն այնտեղ հատվեցին 1875 թվականին։ Այդ ժամանակ, Համբուրգում թողարկված մետաղադրամները տարբերելու համար դրամահատարանին տրվեց «J» նշանը, որը դրամահատարանն օգտագործում է մինչ այսօր[1]։

1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրամահատարանը գրեթե ամբողջությամբ կործանվեց օդային ռմբակոծության հետևանքով։ Վերակառուցման աշխատանքները սկսվեցին 1945 թվականին և շարունակվեցին մինչև 1948 թվականը[1]։

1998 թվականից ի վեր եվրոյի մետաղադրամները հատվել են Համբուրգի դրամահատարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Hamburg Mint» (գերմաներեն). Официальный сайт гамбургского монетного двора. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  2. Cuhaj G. S. Hamburg // Standard Catalog of German Coins 1501—present / compiled by N. Douglas Nicol. — 3rd. — Iola, WI: Krause Publications, 2011. — P. 486—487. — 1488 p. — ISBN 978-1-4402-1402-8
  3. Faβbender D. Hamburg // Grosser Deutscher Münzkatalog von 1800 bis heute. — 23. Verlag. — Battenberg: Battenberg Verlag, 2008. — P. 133—141. — 656 p. — ISBN 97-3-86646-019-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Hamburg Mint» (գերմաներեն). Официальный сайт гамбургского монетного двора. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.