Միսս Երկիր
«Միսս Երկիր» (անգլ.՝ Miss Earth), բնապահպանական թեմատիկայով ամենամյա գեղեցկության միջազգային մրցույթ, որի միջոցով քարոզվում է էկոլոգիական իրազեկում, բնության պահպանություն և սոցիալական պատասխանատվություն, կապված է և աջակցվում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի կողմից[1][2][3]։ Մրցույթը աշխարհի երրորդ խոշորագույն գեղեցկության մրցույթն է ազգային մրցույթների թվով, որոնք անցկացվում են համաշխարհային եզրափակչին մասնակցելու համար[4][5][6][7]: «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» և «Միսս Ինթերնեյշնլ» մրցույթների հետ միասին մտնում է գեղեցկության միջազգային մրցույթների մեծ քառյակի մեջ, որոնք գեղեցկության ամենացանկալի տիտղոսներն են գեղեցկության բոլոր միջազգային մրցույթների շարքում[8]։
Տիտղոսակիրն իր ընթացիկ տարին նվիրում ք կոնկրետ ծրագրերի առաջխաղացմանը և հաճախ լուծում ք շրջակա միջավայրին սւ այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր։ [9][10] դպրոցական էքսկուրսիաների, ծառատունկի միջոցառումներ, փողոցային արշավների, ափամերձ տարածքների մաքրման, ելույթների, առևտրային կենտրոններ կատարված էքսկուրսիաների, բնապահպանական տոնավաճառների, երեխաների համար պատմությունների ներկայացման ծրագրեր, էկո-նորաձևության ցուցադրությունների և այլ բնապահպանական միջոցառումների միջոցով։ [11][12][13]։
«Միսս Երկիր» մրցույթի հաղթողը «Միսս Երկիր» հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և բնապահպանական այլ կազմակերպությունների ներկայացուցիչն է[14][15][16]։ «Միսս Երկիր» հիմնադրամը համագործակցում է նաև մասնակից երկրների բնապահպանական գերատեսչությունների և նախարարությունների, տարբեր մասնավոր հատվածների և կորպորացիաների, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հետ[17][18][19]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XXI դարում, շարունակելով բնափիլիսոփայության հին ավանդույթները, մի շարք միջազգային էկոլոգիական կազմակերպություններ որոշել են կազմակերպել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվի ոչ միայն արտաքին գրավչություն, այլ նաև շրջակա միջավայրի գլոբալ խնդիրներից հստակ գաղափար ունեցող Գեղեցկության թագուհիներ: Մրցույթի անցկացման վայր ընտրվել է Ֆիլիպինյան կղզիները, որի տաք կլիման և տրոպիկական բուսականությունը ներկայացումը դարձնում են հատկապես հիշարժան: Բազմաթիվ հյուրերի համար այդ կղզիները թվում էին որպես իսկական դրախտ Երկրի վրա: Բացի դրանից, հենց այստեղ է ծնվում հզոր կլիմայական անոմալիան, որը հայտնի է Էլ-Նինո անվամբ: Համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացումը ավելի ակնառու է դառնում դեկտեմբերին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին (այստեղից էլ իսպանական բառը, որը նշանակում է նորածին): Այս ազդեցությունը 1997-1998 թվականների ձմռանը շատ վառ կերպով ազդել է համաշխարհային տնտեսության վրա, երբ երաշտն ու փոթորիկները անցան ոչ միայն Լատինական Ամերիկայի երկրներով, այլ նաև ներգործություն ունեցան Եվրոպայի և նույնիսկ Աֆրիկայի եղանակների վրա: Հակադարձ երևույթը՝ ամառային ցրտահարությունները և առատ մուսսոնային անձրևները կոչում են Լա-Նինոյի («փոքրիկ») տերմինով: Օդի մթնոլորտային այս երկու շրջապտույտների փոփոխությունը ամբողջ մոլորակի մասշտաբներով տեղի է ունենում 18 ամիսը մեկ: Հենց այդ պատճառով էլ 2001 թվականի ապրիլի 3-ին, սառն անձրևների հերթական սեզոնի նախաշեմին, մեկնարկել է առաջին «Միսս Երկիր» անվամբ մրցույթը: Առաջին մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 28-ին Քեսոն-Սիթիում՝ Ֆիլիպինների պետական համալսարանի թատրոնի բեմում: Մրցույթին մասնակցել են 42 աղջիկներ, որոնք հետաքրքրված էին կենդանի բնության կուսական գեղեցկության պահպանությամբ: Գլխավոր՝ Տարերքների Տիրուհու կոչմանն արժանացել է Կոպենհագենի իրավաբանական ֆակուլտետի 19-ամյա ուսանողուհի Կատարինա Սվենսոնը:
Մրցույթի յուրահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր Միսս Երկիրն ամենահայտնի համաշխարհային գեղեցկության մրցույթներից մեկն է, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլիպիններում Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո: Մրցույթի գաղափարն է՝ այժմեական հումանիտար խնդիրների վրա ուշադրության գրավումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենդանի բնության պահպանումը: Այսպիսով՝ բոլոր մասնակիցները ներկայացնում են էկոլոգիական միջավայրի բարելավման սեփական միջազգային նախագծերը՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Հաղթողը նաև դառնում է մոլորակում մարդու բնակելի միջավայրի պահպանության զարգացման ծրագրերի (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր) հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ:
Մրցույթի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Միսս Երկիր (1-ին տեղ) | Միսս Օդ (2-րդ տեղ) | Միսս Ջուր (3-րդ տեղ) | Միսս Կրակ (4-րդ տեղ) | Մասնակիցների քանակը |
---|---|---|---|---|---|
2018 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
86 |
2017 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
86 |
2016 | ![]() Կետրին Էսպին |
![]() Միշել Գոմեզ |
![]() Ստեֆանի Դե Զորզ |
![]() Բրունա Զանարդո |
83 |
2015 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
86 |
2014 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
85 |
2013 | ![]() Ալիս Էնրիչ
|
![]() |
![]() |
![]() |
88 |
2012 | ![]()
|
![]() |
![]() |
![]() |
80 |
2011 | ![]()
|
![]() Օրիել Բեննետոն |
![]() Աֆինա Իմպերիալ |
![]() Կառոլին Մեդինա |
84 |
2010 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
84 |
2009 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
80 |
2008 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
85 |
2007 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
88 |
2006 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
82 |
2005 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
80 |
2004 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
61 |
2003 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
57 |
2002 * | ![]() |
![]() |
![]() |
![]() |
52 |
![]() |
![]() |
![]() |
![]() |
53 | |
2001 | ![]() |
![]() |
![]() |
![]() |
42 |
- 2003 թվականի մայիսին Միսս Երկիր 2002 — Ջեյլա Գլավավիչը (Բոսնիա և Հերցոգովինա) ազատվել է հաղթողի պարտականություններից, իսկ նրա թագը հանձնել են առաջին վիցե-միսս Ուինֆրեդ Օմբակվեին Քենիայից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ New York Times World News (2003-10-30)։ «Afghanistan: Anti-Pageant Judges»։ The New York Times Company։ Վերցված է 2009-01-03
- ↑ «Miss Earth 2004 beauty pageant»։ China Daily։ Reuters։ 2004-10-25։ Վերցված է 2007-10-23
- ↑ Enriquez Amee (2 February 2014)։ «Philippines: How to make a beauty queen»։ BBC News։ Վերցված է 3 February 2014
- ↑ «Philippine bet is Miss Earth 2008»։ ABS-CBN News։ 2008-11-09։ Վերցված է 2010-12-04
- ↑ Law Anthony (2010-07-15)։ «Beauties who promote green cause»։ The Star (Malaysia)։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-22-ին։ Վերցված է 2010-12-04
- ↑ Singapore News Online (2008-06-24)։ «Miss Earth 2004 beauty pageant»։ The Electric New Paper, Singapore Press Holdings Ltd։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-28-ին։ Վերցված է 2008-07-10
- ↑ «Brazil's Miss World finalist has her hands and feet amputated»։ English.pravda.ru։ 22 January 2009։ Վերցված է 24 September 2012
- ↑ «Beauty Pageants: Are The Crowns On the Right Heads? - Nigerian News from Leadership News»։ Nigerian News from Leadership News։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 3 January 2016
- ↑ News Online Reuters (2004-10-08)։ «Contestants of Miss Earth 2004 beauty pageant»։ The Tribune India։ Վերցված է 2007-12-15
- ↑ Nkurunziza Sam (30 March 2008)։ «The most beautiful girl in the world»։ The Sunday Times։ Արխիվացված է օրիգինալից 13 December 2013-ին։ Վերցված է 3 September 2012
- ↑ Gilbert Julie (12 July 2014)։ «Hamilton woman Amy Meisak is hoping to win Miss Earth 2014»։ Daily Record (Scotland)։ Վերցված է 9 January 2016
- ↑ Schuck Lorraine (20 September 2012)։ «Miss Earth winners work hand-in-hand»։ Miss Earth Website։ Վերցված է 24 September 2012
- ↑ News South Wales (18 September 2013)։ «Caerphilly beauty queen takes on the world»։ South Wales Argus (Gannett Company Newsquest Media (Southern) Ltd)։ Վերցված է 27 January 2016
- ↑ Steinberg Jessica։ «Miss Earth pulls for Palestine»։ 3 November 2014 (The Times of Israel)։ Վերցված է 27 January 2016
- ↑ Sieczkowski Cavan (4 December 2011)։ «Miss Earth 2011 Crowned, Miss Ecuador Wins the Title»։ International Business Times։ BT Media Inc.։ Վերցված է 27 January 2016
- ↑ Borja Tessa (October 17, 2007)։ «Jennifer Neves is Miss Earth Guam»։ Marianas Variety News, Guam Edition։ Վերցված է September 10, 2008
- ↑ Waddington Sarah (19 September 2014)։ «Plymouth engineering student hopes to "change the future" by competing for Miss Earth England»։ The Herald (Plymouth)։ Վերցված է 9 January 2016(չաշխատող հղում)
- ↑ Bobby T. Yalong (4 January 2016)։ «A haphazard scrutiny and pragmatic dissertation on Philippine pageantry»։ Asian Journal։ Վերցված է 9 January 2016
- ↑ Macauley Richard (24 November 2015)։ «China's latest censorship battlefield is global beauty pageants»։ Quartz։ Goldman Sachs։ Վերցված է 27 January 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|