Ավստրալիական դոլար
Ավստրալիական դոլար | |
---|---|
ISO 4217 կոդ | AUD |
Ավստրալիական դոլար (նշան`$; կոդ`AUD), Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն: Բաղկացած է 100 ցենտից: Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով ($), բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:
Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը (ԱՄՆ դոլարից, եվրոից, իենից, ֆունտ ստերլինգից և շվեյցարական ֆրանկից հետո)[1], կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը: Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը: Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը[2]:
Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիական դոլարը, որը հանդիսանում է տասնորդական արժույթ, շրջանառության մեջ է դրվել 1966 թվականի փետրվարի 14-ից և փոխարինել է տասներկուերորդական ավստրալիական ֆունտին[3]:
Ազգային նոր արժույթի թողարկումը դեռևս 1960 թվականին նախաձեռնել էր Ավստրալիայի պահուստային բանկը: Երկար ժամանակ երկրում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, նախագծում էին նոր արժույթի նշանը: Այդ ընթացքում ավելի քան հազար տարբերակ է եղել արժույթի անվան վերաբերյալ: 1965 թվականին Ավստրալիայի վարչապետ Ռոբերտ Մենզիսը առաջարկեց «the royal» անվանումը: Սակայն այն բնակչության կողմից չպաշտպանվեց, այդ իսկ պատճառով արժույթը ստացավ դոլար անվանումը[3]: Տրեյդերների խոսակցականում ավստրալիական դոլարը անվանվում է «օզզի» (aussie)[4]:
1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամները[5]:
Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին շրջանառության մեջ դրվեց 1, 2, 5, 10, 20 և 50 ցենտ արժողությամբ մետաղադրամները: Մեկ դոլարանոց մետաղադրամը թողարկվել է 1984 թվականին, իսկ երկու դոլար արժողությամբ մետաղադրամը`1988 թվականին[6]: 1 և 2 արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս է եկել 1991 թվականին, 1 դոլարանոց թղթադրամը`1984 թվականին, իսկ 2 դոլարանոցը`1988 թվականին:
Բոլոր ավստրալիական դոլարների մետաղադրամների դիմերեսին Եղիսաբեթ II թագուհին է և հատվում է Ավստրալիայի Թագավորական դրամահատարանում (անգլ.` Royal Australian Mint):
Ավստրալիան պարբերաբար թողարկում է հիշարժան մետաղադրամներ 50 ցենտ արժողությամբ: Առաջինը թողարկվեց 1970 թվականին`ի հիշատակ հետազոտող Ջեյմս Կուկի, որը հետազոտություններ էր իրականացրել Ավստրալիա մայրցամաքի արևելյան ափերին: Այնուհետև հաջորդել է` 1977 թվականի մետաղադրամը, որը նվիրված էր Եղիսաբեթ II արծաթե հոբելյանին, 1981 թվականի մետաղադրամը`ի պատիվ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության, 1982 թվականի մետաղադրամը`ի պատիվ Բրիսբենի Համագործակցության Խաղերին և այլն: Բացի այդ, իրականացրեցին մետաղադրամների հատուկ թողարկում` 20 ցենտ և 1 դոլար արժողությամբ:
Ավստրալիական մետաղադրամներ [1] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին | Տեխնիկական պարամետրեր | Նկարագրություն | Տարեթիվ առաջին թողարկման | |||||
Տրամագիծ | Հաստություն | Քաշ | Կազմություն | Եզրեր | Դիմերես | Ետնամաս | |||
![]() ![]() |
1¢ (շրջանառությունից դուրս է եկել) |
17,53 մմ | >1,4 մմ | 2,59 գ | 97 % պղինձ 2,5 % ցինկ 0,5 % անագ |
հարթ | Թագուհի Եղիսաբեթ II |
ակրոբատ | 1966 |
2¢ (շրջանառությունից դուրս է եկել) |
21,59 մմ | <1,9 մմ | 5,18 գ | հարթ | Թիկնոցակիր մողես | ||||
![]() |
5¢ | 19,41 մմ | <1,3 մմ | 2,83 գ | Մելքիոր 75 % պղինձ 25 % նիկել |
Մասսայական | Թագուհի Եղիսաբեթ II |
Եքիդնա | 1966 |
10¢ | 23,60 մմ | <2 մմ | 5,60 գ | Մեծ քնարահավ | |||||
20¢ | 28,52 մմ | <2,5 մմ | 11,30 գ | Բադակտուց | |||||
50¢ | Դոդեկագոն Ամենակարճ`: 31,51 մմ ամենաերկար` 32,00 մմ |
3 մմ | 15,55 գ | Հավասար | Ավստրալիայի դրոշ | 1966 | |||
$1 | 25,00 մմ | <3 մմ | 9,00 գ | 92 % պղինձ 6 % ալյումին 2 % նիկել |
Մեծաքանակ մասերով |
Թագուհի Եղիսաբեթ II |
Հինգ կենգուրու | 1984 | |
$2 | 20,50 մմ | <3,2 մմ | 6,60 գ | Ավստրալիայի աբորիգեններ | 1988 |
Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին թողարկվեց ավստրալիական դոլարի առաջին թղթե թղթադրամները: 1, 2, 10 և 20 դոլար արժողությամբ թղթադրամները համարժեք էին նախկին ավստրալիական ֆունտին: Հինգ դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1967 թվականին, այն բանից հետո, երբ բնակչությունը ծանոթացավ տասնորդական դրամական համակարգին:
1984 թվականին 1 դոլարանոց թղթադրամը փոխարինվեց մետաղադրամով, իսկ 2 դոլար արժողությամբ թղթադրամը`1988 թվականին: 50 դոլարանոց թղթադրամը թողարկվել է 1973 թվականին, իսկ 100 դոլարանոցը`1984 թվականին: Ավստրալիական բոլոր թղթադրամները ունեն հավասար բարձրություն, բայց տարբեր երկարություն:
1988 թվականին թողարկվեց առաջին պլաստիկե թղթադրամը (այն նվիրված էր Ավստրալիայի եվրոպական վերաբնակեցման երկու հարյուր ամյակին): Ներկայումս բոլոր թղթադրամները պատրաստված են հատուկ պլաստիկից:
2014 թվականին Ավստրալիայի պահուստային բանկը հայտարարեց նոր սերնդի թղթադրամների թողարկաման մասին[7]: Նոր սերնդի թղթադրամները կունենային պաշտպանության նոր միջոցներ, ինչպես նաև ռելիեֆային նախշեր` կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար: 5 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին[8], 10 դոլար արժողությամբ թղթադրամը շրջանառության մեջ է դրվեց 2017 թվականի վերջին[9]:
Ավստրալիական թղթադրամներ [2] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Անվանական գին | Չափսեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Տարեթիվ | |||
Դիմերես | Ետնամաս | Թափանցիկության պատուհան | շրջանառության մեջ է դրվել | ||||
Բնօրինակ
$5 |
130×65 | Բաց վարդագույն[10] | Եղիսաբեթ II | Ավստրալիայի այսօրվա և հին կառավարության շենքերը | Էվկալիպտի ծաղիկ | 7 հուլիսի 1992 | |
$5
փոփոխված գույնով |
մանուշակագույն/ վարդագույն | Կենտրոնում` Եղիսաբեթ II դիմանկարը,
ձախից`էվկալիպտի ճյուղ(լատ.` Eucalyptus haemastoma), աջից` գրադրվագ` էվկալիպտի ծաղկի պատկերով: |
Կենտրոնում`Ավստրալիայի կառավարության ներկայիս և հին շենքերը, ձախից`կառավարության շենքի նոր նախագիծը, աջից`երկրաչափական պատկերներ, որոնք արտացոլում են կառավարության նոր շենքի ճարտարապետական գծերը: | 24 ապրիլի 1995 | |||
$5 | Կենտրոնում` Հենրի Պարկսի դիմանկար, ձախից`Տենտերֆիլդի մշակույթի դպրոցի պատկեր, որտեղ Հենրի Պարկսը կարդաց իր ճառը, որում նշում էր, որ անհրաժեշտ է ստեղծել ազգային կառավարություն և Ավստրալիայի դաշնություն, հատված այդ ճառից, նրա ստորագրությունը, ինչպես նաև հանրապետության խորհրդանիշեր, աջից`ավստրալացի նկարիչ Թոմ Ռոբերտսի «Ավստրալիայի Միության առաջին պառլամենտի բացումը » նկարից դրվագ, Դաշնության պավիլոնի պատկերը, ինչպես նաև Մելբուռնի Թագավորական ցուցահանդեսի կենտրոնը: | Կենտրոնում`Քետրին Հելեն Սպենսի դիմանկարը, Սպենսի ստորագրությունը, միկրոկնիք` Ավստրալիայի օրհներգի բառերով, ձախից` պետական մանկական դեպարտամենտի շենք, Հարավային խաչ, աջից`հինգ պատմական դեմքերի դիմանկարների մանրանկարները, արևի ճառագայթների պատկերը, ակացիայի ճյուղ: | Պատուհան տերևի տեսքով | 1 հունվարի 2001 | |||
$10 | 137×65 | Կապույտ | Կենտրոնում`Բանդջո Պատերսոնի դիմանկար, Պատերսոնի` «Տղան Ձնառատ գետից» պոեմից հատված,
ձախից` ձի հեծյալով, գրադրվագ հողմաղացով, աջից` վազող ձիեր, «Waltzing Matilda» գրություն (Ավստրալիայի ազգային երգ, որը ոչ պաշտոնապես համարվում է Ավստրալիայի օրհներգը, և բառերը, որը գրել է Պատերսոնը). |
Կենտրունում` Մերի Գիլմորի դիմանկար, նրանից ձախ`ծերացած Գիլմորի դիմանկար, պատկերված Ուիլյամ Դոբելլոմի կողմից, «Թշնամին երբեք չի հավաքելու մեր բերքը» պոեմից հատված,
ձախից` բուրդ տեղափոխող եզների, ինչպես նաև գյուղացի կանանց և գյուղական միջավայրի պատկերներ, աջից`Մերի Գիլմորի ստորագրություն: |
Հողմաղաց | 1 նոյեմբերի 1993 | |
$20 | 144×65 | Կարմիր | Կենտրոնում`Մերի Ռեյբի դիմանկար,
ձախից`«Mercury» երկկայմ առագաստանավ, որը պատկանում էր Ռեյբին, գրադրվագ կողմնացույցի պատկերով, աջից`Սիդնեյում Ջորջ փողոցի տունը, որը պատկանում էր Ռեյբիին, նրա ստորագրությունը: |
Կենտրոնում` Ջոն Ֆլինա[en] դիմանկարը,
ձախից` «Victory» սանիտարական ինքնաթիռ, որով թռչել էր Ֆլինը, բժշկական երկխոսություն`«Որտեղ է ցավում?», աջից`ուղտ (ուղտերով Ֆլիննը Ավստրալիայի կենտրոնական մասերում մեկնում էր մեսիայի) |
Կողմնացույց և 20 | 31 հոկտեմբերի 1994 | |
$50 | 151×65 | Դեղին | Կենտրոնում`Դեվիդ Յուայպոնի դիմանկար, ոչխարների խուզման համար նախատեսված սարքի սխեման, որը արտոնագրվել էր Յուայպոնի կողմից,
ձախից`միսիոներական եկեղեցի և Ավստրալիայի աբորիգենների զույգ, աջից`գրադրվագ Հարավային Խաչ համաստեղության պատկերով: |
Կենտրոնում`Էդիտ Կոուենի դիմանկար, մայրերի և որդեգրված երեխաների նկարներ,
ձախից` Արևմտյան Ավստրալիայի պառլամենտի շենք (Կոուենը եղել էր այդ պառլամենտի նախարար), աջից`Կոուենի պատկերը ամբիոնի հետևից, ով կարդում է իր ճառը, որը նվիրված էր կանանց իրավունքներին և երեխաների բարեկեցությանը: |
Հարավային Խաչ և 50 | 4 հոկտեմբերի 1995 | |
$100 | 158×65 | Կանաչ | Կենտրոնում`Նելլի Մելբայի դիմանկար, ձախից`պատկեր թատրոնից, որտեղ խաղացել է Մելբան 1902 թվականին, բեմի վրա դերասանուհու պատկերը, նրա ստորագրությունը,
աջից` գրադրվագ քնարահավի պատկերով: |
Կենտրոնում`Ջոն Մոնաշի դիմանկար, նրա ստորագրությունը, ձախից`ծագող արևի, Ջոնի և ավանակի պատկերներ (Մելբուռնում գտնվող հուշակոթողների հիման վրա), հեծելազոր, աջից`զինվորներ և թնդանոթ: | Քնարահավ և 100 | 15 մայիսի 1996 | |
Փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Ավստրալիայում կիրառում են ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ: Փոխարժեքի նմանատիպ քաղաքականության արդյունավետությունը գնաճի ցուցանիշներն են:
AUD ներկա փոխարժեքները | |
---|---|
Google Finance կայքից՝: | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Currate.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Australian Dollar»։ Forex։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2008-11-19
- ↑ «The Australian Dollar»։ Yahoo! Finance։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2008-11-19
- ↑ 3,0 3,1 «Australian dollar»։ CRN India։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2008-11-19
- ↑ Корнелиус Лука, 2005, էջ 80
- ↑ «Our Currency»։ Australian Government. Department of Foreign Affairs and Trade։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2008-11-19
- ↑ «Circulating Coin Designs»։ Royal Australian Mint։ Արխիվացված է օրիգինալից 2001-10-07-ին։ Վերցված է 2008-11-20
- ↑ «The Next Generation Banknote Project»
- ↑ «Next Generation of Banknotes: $5 Banknote Design Reveal»
- ↑ «Next Generation of Banknotes: $10 Banknote Design Reveal»
- ↑ Renniks Australian Coin and Banknote Values / Ian W. Pitt. — 19th ed.. — Renniks Publications, 2000. — С. 168.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Корнелиус Лука Торговля на мировых валютных рынках = Trading in the Global Currency Markets. — М.: Альпина Паблишер, 2005. — 716 с. — ISBN 5-9614-0206-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Резервный банк Австралии
- Монеты Австралии
- Банкноты Австралии на сайте Феодосийского музея денег
- Монеты Австралии на сайте Феодосийского музея денег
- Монета 1 австралийский доллар
- Галерея банкнот Австралии(գերմ.)(անգլ.)
|