Վալենսիա (Valencia), քաղաք Վենեսուելայի հյուսիսում, Կարաբոբո նահանգի վարչական կենտրոնը։ 439 հազար բնակչություն (1976)։ Առևտրաարդյունաբերական և զարգացած գյուղատնտեսական շրջանի կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Ունի օդանավակայան, համալսարան (1952 թվականից)։ Կա սննդի, քիմիական, տեքստիլ, թղթի, կաշվի-կոշիկի, ցեմենտի արդյունաբերություն։ Հիմնադրվել է 1555 թվականին։ Երկու անգամ (1812 թվականին և 1830 թվականին) եղել է երկրի մայրաքաղաքը։