Օգդեն Նեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օգդեն Նեշ
Ծնվել էօգոստոսի 19, 1902(1902-08-19)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 19, 1971(1971-05-19)[1][2][3][4][5][6][7][8] (68 տարեկանում)
Վախճանի վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և սցենարիստ
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Ֆրեդերիկ Օգդեն Նեշ (անգլ.՝ Frederic Ogden Nash, օգոստոսի 19, 1902(1902-08-19)[1][2][3][4][5][6][7][8], Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 19, 1971(1971-05-19)[1][2][3][4][5][6][7][8], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, հռչակվել է իր 500-ից ավելի «թեթև» բանաստեղծություններով, ճանաչվել երկրի լավագույն հումորիստ բանաստեղծը՝ կիրառելով հանգավորման արտասովոր եղանակներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգդեն Նեշը ծնվել է 1902 թվականի օգոոստոսի 19-ին Նյու Յորք նահանգի Ռայ քաղաքում: Նրա անվանի նախնիներից են Հյուսիսային Կարոլինայի վաղեմի ու բարեհամբավ նահանգապետերից մեկը՝ Աբներ Նեշը և վերջինիս եղբայր Ֆրենսիսը, որը ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ճանաչված գեներալներից էր, և որի անունն է կրում Թենեսի նահանգի խոշոր քաղաքներից մեկը՝ Նեշվիլը: Օգդենի հայրը ներկրող-արտահանող ընկերության ղեկավար էր, և նրա աշխատանքային պայմանների թելադրանքով նրանց ընտանիքը հաճախակի փոխում էր բնակության վայրը: Մի կարճ ժամանակ ապրել են նաև Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքի մոտ՝ վագոն-տնակում, որը տրամադրել էր ԱՄՆ-ում աղջիկների սկաուտական շարժման հիմնադիր Ջուլիետ Գորդոն Լոուն: Հետագայում Նեշը բանաստեղծություն է գրել այդ տնակի և այնտեղ անցկացրած օրերի ու ապրումների մասին: 1958 թվականին տված մի հարցազրույցում նա նշել է, որ ինքը դեռ վեց տարեկան հասակից սովոր էր մտմտալ հանգերով և հարկ եղած դեպքում հանգավորման նպատակով իր սեփական բառերը հորինել: Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտի շրջանի Սուրբ Գևորգ դպրոցն ավարտելուց հետո Օգդենն ընդունվել է Հարվարդի համալսարան, բայց այստեղ սովորել է ընդամենը մեկ տարի: Կարճ ժամանակ ուսուցչություն է արել Ռոդ Այլենդ նահանգի դպրոցներից մեկում: Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, մի քանի տարի աշխատել գովազդային մի գործակալությունում: Ի դեպ, այդ նույն գործակալությունում տարիներ առաջ աշխատել էր մեկ ուրիշ նշանավոր գրող՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը:

Նեշը 1931 թվականին մի քանի ամիս աշխատել է The New Yorker ամսագրի խմբագրակազմում: Այդ նույն տարում ամուսնացել է, լույս ընծայել իր բանաստեղծությունների առաջին՝ Hard Lines-,,Պինդ տողեր,, ժողովածուն, որը միանգամից Ճանաչում բերեց երիտասարդ հեղինակին: Նրան հռչակ են բերել իր սրամիտ, երգիծական, աֆորիստիկ բանաստեղծությունները, որոնցից շատերը լույս են տեսել նաև The New Yorker ամսագրում: Նեշի երգիծական բանաստեղծությունները սուր են, բայց չար չեն, դրանցում գլխավորապես ծաղրվում են փքուն բթամտությունը, անհեթեթ հակումները, անմիտ տարօրինակությունները: Նա գրել է նաև խոհաքնարական բանաստեղծություններ: Օգդեն Նեշը, հանդես գալով իբրև ագլիալեզու «նոնսենսի» (բառացի՝ անմտության) պոեզիայի ավանդույթների ժառանգորդ ու շարունակող, հռչակվել է առաջին հերթին նրանով, որ հայտնաբերել ու վիրտուոզ կերպով կիրառել է բանաստեղծական առանձնահատուկ, շատ ինքնատիպ ձևեր: Նա երկարացրել է բանաստեղծական տողերը, որոնք, արտաքինից արձակի տպավորություն թողնելով, միաժամանակ սերտորեն միակցված են, ունեն ներքին ռիթմ, զույգ-զույգ կապակցված են ճշգրիտ, ճոխ և հաճախ անակնկալ հանգով: Նեշը գտնում էր, որ բանաստեղծության ընդհանուր ծավալի մեջ հանգերի փոքր քանակության պայմաններում դրանք (հանգերը) պիտի կառուցվեն հնչողական և տեսողական առավելագույն նմանությամբ: Եվ իր այս սկզբունքի կիրառումով լավագույն էֆեկտ ստանալու համար նա հաճախ ազատորեն փոփոխում էր բառի սովորական տեսքը, բառերը «հարմարեցնում» իրար, հանելուկանման հարցեր առաջադրում ընթերցողին: Ահա այս կարգի բազմաթիվ օրինակներից մի քանիսը. analyzing-tanalizing (փոխանակ լիներ tantalizing), bottom-ottom (autumn), luncheon-duncheon (dungeon), liar-inquiar (inquire), deforested-exhorested (exhausted), thoughts-shoughts (shorts), Buddha-shuddha (should do), gospel-pospel (possible), faucets-caucets (corsets), annuity-duity (duty), violence-siolence (silence)...

1934 թվականին Օգդեն Նեշը տեղափոխվեց Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային խոշոր քաղաքը, որտեղ ապրեց մինչև իր կյանքի վերջը:

Aquote1.png Ես կսիրեի Նյու Յորքը, եթե սիրահարված չլինեի Բալթիմորին:
- Օգդեն Նեշ
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օգդեն Նեշ հոդվածին