Լինք Ռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինք Ռեյ
Link Wray - 3-8-03 Photo by Anthony Pepitone.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Link Wray
Ի ծնե անուն Ֆրեդ Լինքոլն Ռեյ
Ծնվել է մայիսի 2, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2]
Դանն, Հյուսիսային Կարոլինա, Harnett County, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է նոյեմբերի 5, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:5|2|0}})[3][1][2] (76 տարեկանում)
Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]
Ժանրեր Ռոք ն Ռոլլ, Սյորֆ ռոք, Պրոտո պանկ, Ֆոլկ Ռոք, գործիքային ռոք
Մասնագիտություն կիթառահար, կոմպոզիտոր, երգիչ և երաժիշտ
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ Կիթառ, Ջութակ
Գործունեություն 1956-2005
Լեյբլ Cadence Rumble, Swan Records, Vermillior, Polydor
Կապված Link Wray and his Ray Men
Ամուսին Elizabeth Canady Wray[4], Katherine Tidwell Wray[4], Sharon Wray[4] և Olive Wray[4]
Կայք linkwray.com

Լինք Ռեյ (անգլ.՝ Link Wray, իսկական անունը՝ Ֆրեդ Լինքոլն Ռեյ, անգլ.՝ Fred Lincoln Wray Jr, մայիսի 2, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2], Դանն, Հյուսիսային Կարոլինա, Harnett County, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3] - նոյեմբերի 5, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:5|2|0}})[3][1][2], Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]), ամերիկացի կիթառահար և կոմպոզիտոր, ով հիմնականում ձայնագրել է ռոքնռոլային գործիքային ստեղծագործություններ, այդ թվում ՝ Link Wray and his Ray Men խմբի հետ։ Նրա արվեստը վիթխարի ազդեցություն է ունեցել գարաժային ռոքի, ծանր ռոքի և, ընդհանուր առմամբ, կիթառային երաժշտության զարգացման վրա։

Լինք Ռեյի ամենաազդեցիկ ստեղծագործությունը 1958 թվականին թողարկված «Rumble»-ն է։ Այս գործիքային տրեկում ռոք-երաժշտության մեջ առաջին անգամ էլեկտրոկիթառ օգտագործեցին, այսպես կոչված, «power chord»-ը և ֆուզզի էֆեկտը[5]:

Բազմաթիվ ռոք-երաժիշտներ խոստովանել են Լինք Ռեյի ազդեցությունը իրենց վրա։

Aquote1.png Եթե ես կարողանայի ժամանակի մեջ վերադառնալ անցյալ և ներկա գտնվել որևէ համերգի, դա կլիներ Լինք Ռեյի համերգը: Aquote2.png
Aquote1.png Եթե չլինեին Լինք Ռեյը և նրա «Rumble»-ը, ես երբեք ձեռքս կիթառ չէի վերցնի Aquote2.png

Փաստացի, 1960-ականների բոլոր առաջատար ռոք-երաժիշտները, ինչպես նաև՝ պանկ-ռոքի և սայկոբիլլի շատ ներկայացուցիչներ եղել են Լինք Ռեյի ազդեցության տակ։ Ջիմմի Փեյջը «Պատրաստվեք, բարձր է լինելու» ֆիլմում հիշում է. «Գիտեք՝ ես տարբեր ձայնագրություններ եմ լսել կիթառով, երբ երեխա եմ եղել... Կիթառը զնգում էր, և այդ տարբերվող հնարքները, արձագանքները ...Բայց երբ ես առաջին անգամ լսեցի «Rumble»–ն, դա այնքան խորն էր։ Իսկապես խորն էր»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինք Ռեյը ծնվել է 1929 թվականի մայիսի 2-ին Ֆրեդերիկ «Ֆրեդ» Լինքոլն Ռեյի (անգլ.՝ Frederick («Fred») Lincoln Wray) և Լիլի Մ. Նորրիսի (անգլ.՝ Lillie M. Norris) ընտանիքում[6][Ն 1]: Լինք Ռեյը պատմում է. «Ես սատանայի ձեռքերում էի արդեն ծնվածս պահից: Իմ մայրը հաշմանդամ էր, և տատմայրն ասել է նրան. «Որպեսզի փրկենք քո կյանքը, պետք է սպանենք նորածնին»: Ի վերջո, նրանք վերցնում են մետաղական աքցան՝ ինձ նրա միջից դուրս հանելու համար, որի հետևանքով էլ իմ գլխի վրա երկու կողմերից սպիեր կան»[7]:

Ազգությամբ Լինքը երեք քարորդով հնդկացի է՝ շաունի (անգլ.՝ shawnee) ցեղից[8]: Նրա մայրը երբեք եկեղեցի չէր գնում, բայց մասնակցում էր հնդկացիական ավանդույթների մաս կազմող քրիստոնեական հատուկ ծեսերի. մորից է նրան ժառանգաբար անցել ինքնատիպ կրոնասիրությունը։ Վաղ մանկությունից Լինքը ծանոթ է եղել բլյուզին և գոսպելին, բայց սլայդ-կիթառի ձայնը առաջին անգամ լսել է ութ տարեկանում՝ շրջիկ կառնավալի մասնակցից՝ Հեմբոն (անգլ.՝ Hambon) անունով աֆրոամերիկացուց, ով օգնեց լարելու Լինք Ռեյի եղբոր նոր կիթառը և ողջ ընտանիքի վրա մեծ ազդեցություն թողեց բլյուզի իր կատարումներով։ 1943 թվականին Լինքի ընտանիքը տեղափոխվում է Նորֆոլկ, որտեղ Ֆրեդերիկ Ռեյը տեղավորվում է աշխատանքի նավաշինարանում։ 14 տարեկանում Լինքը եղբոր հետ առաջին անագամ փորձում է խումբ հավաքել ավանդական ջազ կատարելու համար։ Այդ ժամանակ Լինք Ռեյի վրա հսկայական ազդեցություն ուներ Չետ Էթկինսի կիթառային շարժուձևերը[7][8]: 15 տարեկանում քսան դոլարով Լինք Ռեյը մի ամբողջ գիշեր կիթառ նվագել սովորեց քանթրի էնդ վեսթերն երաժիշտ Թեքս Ռիտտերի մոտ։ 1945-1947 թվականներին Լինքը նվագում էր Շերիֆֆ Թեքս Դեվիսի (անգլ.՝ Sheriff Tex Davis) հետ[8]:

Երբ Լինք Ռեյին զորակոչեցին բանակ, նա հայտնվեց Կորեական պատերազմում: Այստեղ Լինք Ռեյը հիվանդացավ տուբերկուլյոզով, որի արդյունքում զրկվեց թոքից։ 1956 թվականին Լինք Ռեյը տեղափոխվում է Վաշինգտոն, իսկ այստեղից՝ Աքոքեք, Մերիլանդ (անգլ.՝ Accokeek, Maryland

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակից վերադառնալուց հետո Լինքը իր եղբայրներ Դագի և Վերնոնի հետ ձևավորում է իր առաջին՝ Lucky Wray and the Lazy Pine Wranglers խումբը։ «Lucky»՝ «հաջողակ», մականունը Ռեյ եղբայրներից Վերնոնին էր պատկանում նրա՝ մոլախաղերում հաջողակ լինելու պատճառով[9]: Այդ ժամանակ Վերնոնը խմբում հարվածային գործիքն էր նվագում և երգում։ Ավելի ուշ նրանք փոխում են խմբի անունը՝ Lucky Wray and the Palomino Ranch Hands: Վաշինգտոն տեղափոխվելուց հետո խմբին միացավ բասիստ Շորտի Նորտոնը, նրանց հետ միաժամանակ նվագում էր նաև Դիքսի Նիլը[10]: Նրանք քանթրի և սվինգ էին նվագում, բայց Լինք Ռեյը պնդում էր, որ իրենց վրա նշանակալի ազդեցություն են թողել բլյուզ-կատարողներ Լիդբելլին և Էլմոր Ջեյմսը։ Վերնոնը ընտրեց Ռեյ Վերնոն (անգլ.՝ Ray Vernon) մականունը։ Խումբը համագործակցում էր տեղի կոմպոզիտորների հետ և 1956 թվականին մասնակցեց ամենօրյա Milt Grant’s House Party հեռուստաշոուին։ 1956 թվականին Lucky Wray and the Palomino Ranch Hands-ը իր առաջին ձայնագրություններն է անում Starday Records-ում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ տեղացի լեյբլ Kay-ը հրատարակեց այդ և նոր ձայնագրությունները EP տարբերակով։ Աստիճանաբար խմբի ոճը փոխվեց։ Սպիտակ երաժիշտը, որը ռոքնռոլ էր կատարում, այդ ժամանակ կարող էր հաջողության հասնել կամ փոփ, կամ քանթրի ոճի հնչողության շնորհիվ։ Ինքը՝ Լինք Ռեյը, փորձում էր «սև» բլյուզը կոշտ և ագրեսիվ կատարել՝ նմանօրինակ երաժշտության բոլորովին այլ մոտեցում մատուցելով զանգվածային ունկնդիրներին։ Այդուհանդերձ, «սպիտակ» ռոքնռոլի՝ ռոքաբիլլի ազդեցությունը Lucky Wray and the Palomino Ranch Hands-ի վրա վիթխարի էր։ Միևնույն ժամանակ Լինքի ոճի ձևավորման վրա ներգործել է նաև ռոքնռոլային կիթառահար Դուեն Էդդին (անգլ.՝ Duane Eddy)[11]: Այդ ժամանակ թոքը հեռացնելու պատճառով բժիշկները արգելում են Ռեյին երգել։ Վոկալային դերերգերը կատարելը լրիվությամբ դառնում է Վերնոնի պարտականությունը, իսկ Լինքը ամբողջովին նվիրվում է կիթառի վրա աշխատելուն։

1950-ականների վերջ և 1960 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Rumble: 1958 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին՝ փոփ-երգչի կարիերայի տապալումից հետո խմբից հեռանում է Վերնոնը։ Խումբը վերածվում է տրիոյի՝ առանց վոկալիստի, ինչպես նաև փոխում է անվանումը՝ Link Wray and his Ray Men: Վերնոնը դառնում է Ray Men-ի մենեջերը։ Խումբը հանդես է գալիս բազմաթիվ հայտնի արտիստների, ներառյալ Ֆեթս Դոմինոյի, Ռիկի Նելսոնի և The Diamonds-ի հետ։ Ֆրեդերիկսբերգում (Վիրջինիա) կայացած համերգի ժամանակ The Diamonds-ից առաջ առաջին անգամ կատարվեց լեգենդար «Rumble» երգը։ Այս՝ 12-տակտանի բյլուզի հիմքով գործիքային ստեղծագործությունը երկարատև աշխատանքի արդյունք էր։ Լինք Ռեյը ասում էր, որ իր մոտ գաղափարը հայտնվեց բանակից վերադառնալուց հետո՝ 1956 թվականին, վերջնականապես երգը ծնվեց «stroll» ոճում երգ կատարելու փորձերից (նման ստեղծագործություններ քիչ քանակով կատարել է The Diamonds-ը)։ Գոյություն է ունեցել «Rumble» երգի մի քանի նախնական տարբերակներ (դրանցից առաջինը կոչվել է «Oddball», իսկ մյուսը «Ramble» անվանմամբ ավելի ուշ թողարկվել է «Rumble! The Best Of Link Wray» կոմպիլիացիայով)։ Հենց առաջին համերգին «Rumble» երգը ֆուրոր առաջացրեց, և հանդիսատեսի պահանջով երգվեց ևս չորս անգամ։

Խմբի ելույթներին մասնակցում էր նաև Միլթ Գրանտը (անգլ.՝ Milt Grant), ով փաստորեն կատարում էր Ray Men-ի մենեջերի պարտականությունները։ Նա «Rumble»-ի ձայնագրությունը ուղարկեց պրոդյուսեր Արչի Բլեյերին՝ Cadence Records: Նա Լինք Ռեյին հրավիրեց ձայնագրման, ինչի համար շուտով զղջաց, քանի որ Լինքը, որպեսզի ծանրակշիռ և «կենդանի» ձայն արտաբերեր, անցքեր էր բացում ուժեղացուցիչների և կոլոնկաների վրա (ավելի ուշ այս էֆեկտը օգտագործում էին 60-ականների սկզբի ծանր կատարողները՝ The Kinks և The Sonics), ինչպես նաև միկրոֆոնը դնում էր անմիջապես կոլոնկաների կողքին (Լինքին թվում էր, որ հակառակ դեպքում ձայնը ստացվում էր «too clean»՝ «բավականին մաքուր»)[12]: Մրի կողմ դրած ծայրաստիճան տհաճությունը, որը Բլեյերի մոտ առաջացել էր տեխնիկայի հանդեպ նրա՝ նման վերաբերմունքից, պրոդյուսերը որոշեց, որ բասը կեղծ ձայն է հանում, և մերժեց ձայնագրումը։ Սակայն ձայնագրությունը անսպասելիորեն դուր եկավ նրա աղջկան, և վերջինս նպաստեց դրա թողարկմանը որպես սինգլ (1958 թվականի մարտի 31-ին)։ Հենց նրա առաջարկով էլ վերջնական տարբերակը կոչվեց «Rumble»: Անվանման այս տարբերակը ակնարկում էր «Արևմտակողմյան պատմություն» մյուզիքլը, որպես սինգլի վերնագիր՝ նշանակում էր «ավազակային փոխհրաձգություն»(«ramble»-ի հականունը՝ «զբոսանք»: «Rumble»-ը լսելու ժամանակ հենց « Արևմտակողմյան պատմության» մեջ առկա փոխհրաձգության տեսարանները ասոցացվեցին Արչի Բլեյերի աղջկա մոտ)։

Rumble / The Swag լեգենդար սինգլը

Իսկապես, «Rumble»-ի հնչողությունը այդ ժամանակների համար բավականին կոշտ էր։ Փիթ Թաունսենդը ասել է. «Ես հիշում եմ, որ առաջին անգամ բավականին դժվար էր այն լսելը[13]: Հենց նրանով ի հայտ եկավ գարաժային խելագար սաունդը»: Կիթառի չարագուշակ, մռայլ հնչողության հետ միասին, ուր համադրվում էին կիթառային «ծանրությունը» և վիբրատոյի էֆեկտը, «վտանգավոր» անվանումը բերեց նրան, որ մի քանի ռադիոկայանների արգելվեց հնչեցնել «Rumble»-ը (զգուշանալով, որ այն կնպաստի դեռահասների շրջանում հանցագործությունների աճին)՝ ռոք-երաժշտության մեջ առաջին անգամ էր արգելքը վերաբերում գործիքային ստեղծագործությանը։ Նույնիսկ երբ խումբը հանդես էր գալիս խոշոր շոուի ժամանակ, հաղորդավար Դիք Կլարկը չհամարձակվեց բարձրաձայն արտասանել ստեղծագործության անվանումը։ Սակայն արգելքը միայն բորբոքում էր հանդիսատեսի հետաքրքրությունը, և երգը հիթ դարձավ ինչպես ԱՄՆ-ում (գրավելով 16-րդ տեղը ազգային հորիզոնականում), այնպես էլ Մեծ Բրիտանիայում:

Համարվում է, որ Լինք Ռեյի ներդրումը կիթառային ռոք-սաունդի զարգացման մեջ հսկայական կլիներ, եթե անգամ «Rumble»-ից հետո ոչ մի ստեղծագործություն նա չձայնագրեր։ Հենց այստեղ է առաջին անգամ կիրառվել «power chord» -ը, որի վրա էլ ռոք-երաժշտության մեջ կառուցվում է ռիֆֆները։ Այստեղ այդ ժամանակների համար անսովոր մռայլ և ծանր ձայնը, ըստ էության, դարձավ ելակետ՝ դասական ռոքի զարգացման համար (չէ որ դասական ռոքի առաջին ստեղծագործությունը՝ «You Really Got Me» The Kinks, որպես այդպիսին դարձավ ռիֆֆի նորարական կիրառման շնորհիվ, որը հիմնված էր «power chord»-ի վրա)[14]: Քանի որ «Rumble»-ում ներդրված էր կիթառի ծանր ձայն, և խեվի-մետալը, և պանկ-ռոքը ուղղակիորեն ծագում են այդ սինգլից. Միաժամանակ ակնհայտ է, որ «Rumble»-ի հնչողությունը ազդել է սյորֆ-երաժշտության կազմավորման վրա (Դիք Դեյլի հետ համատեղ Ռեյ Լինքին կարելի է համարել այս ժանրի հիմնադիրը)։ «Rumble»-ը, ըստ որոշ վերսիաների, համարվում է գարաժային ռոքի ոճում առաջին երգը՝ նրա կոշտ ձայնը, անկասկած, ներգործել է 1960-ականների գարաժի վրա։ 1964-1966 թվականներին The Who խումբը ևս կրել է Լինք Ռեյի ազդեցությունը, ինչը խոստովանել է խմբի լիդեր Փիթ Թաունսենդը. և իրոք, բրիտանական հեղինակավոր խմբի կիթառային ագրեսիվ ձայնը և ոճը շատ է հիշեցնում «Rumble» -ը և Լինք Ռեյի այլ վաղ ռոքնռոլային կատարումները։ Փիթ Թաունսենդից բացի, «Rumble»-ի և Լինք Ռեյի ունեցած ազդեցության մասին խոստովանել են 1960-ական թվականների գրեթե բոլոր ռոք-երաժիշտները՝ Փոլ Մաքքարթնին, Ջիմմի Փեյջը, Ջեֆֆ Բեքը, Ջիմմի Հենդրիկսը, Մարկ Բոլանը, Նիլ Յանգը, Բոբ Դիլանը: Պրոդյուսեր Ռիչարդ Գոտտերերը ասել է՝ «Դա վճռորոշ ձայնագրություն եղավ, այն շատ բան փոխեց հետագայի կիթառային երաժշտության մեջ»: Համերգների ժամանակ ԼԻնք Ռեյը իր առաջին ստեղծագործությունները կատարում էր ավելի ծանր տարբերակով՝ ակտիվորեն կիրառելով կիթառային էֆեկտները, ֆուզզը և ֆիդբեքը։ Լինք Ռեյի բեմական կերպարը՝ սև կաշվե բաճկոնով, մուգ ակնոցներով, ոգեշնչել է The Rolling Stones-ին և 1960-ականների մյուս խմբերին ձևավորելու իրենց ագրեսիվ իմիջը։

1959-1965 թվականներ: Դասական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rumble»-ի պրոդյուսեր Արչի Բլեյերը այնքան էլ գոհ չէր Link Wray and his Ray Men–ի կոշտ ձայնից, և առավել ևս, դեռահասներին հանցագործությունների մղելու մեղադրանքներից։ Նրանց ձայնը «բարելավելու» նպատակով նա խմբին երաշխավորեց Everly Brothers-ի ձայնագրությամբ։ Սակայն փափուկ փոփ-ռոք սաունդը դուր չեկավ Լինք Ռեյին, և նա տեղափոխվեց Epic Records: Երբ 1960-ականներ վերջին Epic –ի հետ պայմանագրի ժամկետը լրացավ, Լինքը և Վերնոնը հիմնեցին իրենց սեփական Rumble Records լեյբլը, որով թողարկում են միայն մեկ սինգլ՝ «Jack The Ripper» / «The Stranger»: Հետագայում պայմանագիր կնքեցին անկախ Swan Records-ի հետ։ Այս համագործակցության սկիզբը համընկնում է Լինք Ռեյի հանրաճանաչության գագաթնակետի հետ, որով էլ պայմանավորված լեյբլի պրեզիդենտ Բերնի Բիննիկը (անգլ.՝ Bernie Binnick) երաժշտին անսահման ստեղծագործական ազատություն է տալիս։ Swan Records-ում պրոդյուսեր էր Վերնոնը։

Լինք Ռեյի երկրորդ սինգլը «Dixie Doodle», «Rawhide»-ն էր։ «Dixie Doodle»-ը համերգային պոպուրի էր՝ բաղկացած «Dixie» և «Yankee Doodle Dandy» երգերից։ «Rawhide»-ը Լինք Ռեյի սեփական ստեղծագործությունն էր, որում Ջորջ Թորգուտի ծանր բլյուզի ոճի մեջ համադրվում էին պրոտո-սերֆովյան կիթառը և բիթը։ «Rawhide» սինգլը հորիզոնականում զբաղեցրեց 23-րդ տեղը՝ դառնալով Ռեյի՝ թոփ-40-ում հայտնված երկրորդ և վերջին սինգլը։ Հաջորդիվ 1959-1965 թվականների ընթացքում Link Wray and his Raymen–ը թողարկում է հետաքրքրիր և ծանր սինգլներ, որոնք մեծամասամբ դառնում են գործիքային ռոքի դասականներ։ Չնայած ավանդական ակկորդային սխեմաների, դրանք նորարական և բազմաբնույթ էին հնչում։ Դրանցից քչերը անհաջող ստացվեցին, օրինակ՝ «Trail Of The Lonesome Pine»-ը և «Clair-De-Lune»-ը (վերջինը նույնիսկ վերադաշնակված էր նվագախմբի հետ)։ Սրանց մասին ինքը Ռեյը տհաճությամբ է հիշում։

Լինք Ռեյի թողարկած առաջին վոկալ ստեղծագործությունն «Ain’t That Lovin' You Babe»-ն էր։ Լինք Ռեյը հզոր վոկալ է դրսևորում, որը հիշեցնում է Կլարենս «Ֆրոգմեն» Հենրիի ռիթմ-էնդ-բյլուզային կատարողին։ Երգի մեջ լսելի է երգչի ծանր շնչառությունը՝ թոքի բացակայության պատճառով։

Հանրահայտ դարձան նաև «Ace Of Spades»-ը հատկապես, «Jack The Ripper» սինգլները, վերջինը Լինքի գլխավոր շլյագերն էր «Rumble»-ից հետո, որը Բալթիմորում տարածվել էր «կեղտոտ բուգի» (անգլ.՝ dirty boogie) պարի հետ կապված լինելու պատճառով։ Ի տարբերություն «Rumble»-ի, որը փողոցային կռիվ էր հիշեցնում, «Jack The Ripper»-ի երաժշտությունը ասոցացվում է ավտոմոբիլային մրցավազքի հետ։ 1963 թվականին «The Black Widow» և «Jack The Ripper» սինգլը աղյուսակում զբաղեցրեց 64-րդ տեղը[15]: Նույն 1963 թվականին թողարկված «Run Chicken Run» սինգլը տարբերվում էր ճուտիկների կչկչոցի իմիտացիա արտահայտող օրիգինալ կիթառային պարտիայով։ «Big City After Dark»-ը «աղաղակող», ծանր և «կոտրտվող» կիթառային պարտիայի շնորհիվ դարձավ առաջինը Լինք Ռեյի բլյուզների մեջ։ Համերգներին Լինք Ռեյը կատարում է ռոք ն ռոլային և ռիթմ էնդ բլյուզային շատ դասականներ։ Ցավոք, պահպանված ձայնագրությունները չեն արտացոլում արտիստի ստեղծագործական կյանքը այս տեսանկյունից, որի մասին Էդ Քիները ասել է. «Դժվար է անգամ պատկերացնել 60-ականների սոուլը առանց Լինք Ռեյի կատարման յուրաձևության: Դա աննկարագրելի է»:

1960 թվականրին թողարկվում է Լինք Ռեյի առաջին լոնգփլեյը՝ «Link Wray And The Wraymen»-ը, որը կազմված էր ավելի վաղ և մի քանի նոր սինգլներից։ Այնուհետև լույս է տեսնում հաջորդ ձայնապնակները՝ «Great Guitar Hits» (1962), «Jack The Ripper» (1963), «Sings And Plays Guitar» (1964)։ 1963 թվականին «Early Recordings» -ը թողարկեց Լինք Ռեյի ձայնագրությունների առաջին հավաքածուն, որը ներառում էր «Rumble»-ը (2006 թվականին այն վերաթողարկեց Ace Records-ը)։ 60-ականների երկրորդ կեսին լույս է տեսնում միայն մեկ ռելիզ՝ «Yesterday And Today»-ը (1969)՝ բաղկացած կիսով չափ հին հիթերից, կիսով չափ՝ նոր երգերից[16]:

1970 թվականներից մինչև 2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից ի վեր Լինք Ռեյի՝ մասսայական լսարանում ունեցած հանրահայտությունը սկսեց մարել։ Հետայսու նրա կարիերան դրսևորվում էր միայն ավել կամ պակաս չափով պարբերական ալեցայտանքներով (հիմնականում՝ Եվրոպայում), մինչդեռ ավանգարդիստների համար Լինքը շարունակում էր մնալ որպես բացառիկ պաշտամունքային ֆիգուր։

1970-ականների սկզբին Լինք Ռեյը եղբոր՝ Վերնոնի հետ տեղափոխվում է Արիզոնա (տասնամյակի վերջին նրանք կտեղափոխվեն Սան-Ֆրանցիսկո1971 թվականին կիթառահարը վերադառնում է ակտիվ ստեղծագործական գործունեությանը։ Նա թողարկում է «Link Wray» ալբոմը, որի մեջ առկա են քանթրիի, ռիթմ էնդ բլյուզի, ֆոլկ ռոքի տարրեր. Լինքը իր սաունդը հարմարեցնում է 1960-ականների վերջերի ռոք-երաժշտության ձեռքբերումներին։ Արանժիրովկաների մեջ ակտիվորեն կիրառում է դաշնամուրը և մանդոլինը, իսկ կիթառի հնչողությունը ծանր-ֆուզզայինից դառնում է մեղմ (օգտագործվում էին ակուստիկ կիթառ, սլայդ-կիթառ)։ Այդ ալբոմում Լինք Ռեյը շատ է երգում, ընդ որում շատ երգերի տեքստեր հիմնականում խոսում են հնդկացի աղքատ տղայի ծանր մանկության մասին։ Բայց ոճային նման կտրուկ փոփոխությունը նրան հաջողություն չբերեց, և ալբոմը Billboard-ում զբաղեցրեց 116-րդ տեղը[17]:

1980 թվականին Լինք Ռեյը ամուսնանում է դանիացի ուսանողուհի Օլիվիայի հետ, ով բնիկ ամերիկացիների մշակույթն էր ուսումնասիրում և նրանից փոքր էր 25 տարով, տեղափոխվում է Դանիա, որտեղ սկսում են լույս տեսնել նրա ձայնագրությունները։ 1980-200 թվականներին մեծ թվով ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններ վերաթողարկվեցին։ Նոր ալբոմների բովանդակությունները բավականին անհամաչափ էին։ Շատ ձայնագրություններում հարվածայինների փոխարեն օգտագործված էին պարզունակ դրամ-մեքենաներ։ Լինք Ռեյի վարպետությունը և ռոքնռոլային մոլուցքը վառ արտահայտվում էին այն ժամանակվա համերգներում (համերգները ևս թողարկվում էին, մասնավորապես՝ 1995 թվականին ամերիկյան շրջագայության (1987 թվական) հիմքի վրա թողարկվեց «Born To Be Wild: Live In The U.S.A.» համերգային ալբոմը)։ Լինքի լավագույն կոմպիլիացիան համարվում է «Rumble! The Best of Link Wray»-ը (1993), որում ներառնվել են տարբեր լեյբլներից 20 ձայնագրություններ, ներառյալ նաև մեկ կենդանի տրեկ՝ «Jack The Ripper»-ի խելահեղ և քաոսային տարբերակը։ «Jack The Ripper»-ը՝ ավելի լիարժեք հավաքածուն, թողարկվեց 1995 թվականին. պարունակում էր 65 երգ։ Միաժամանակ, թողարկվում էին նաև Լինք Ռեյի տարբեր տարիների ստեղծագործությունները։ Հաջորդիվ ներկայացված կոմպիլյացիաներում կարելի է մանրամասն պատկերացում կազմել Link Wray and his Ray Men-ի վաղ ստեղծագործական շրջանի մասին՝

  • «White Lighting: Lost Cadence Sessions '58» (2006) -Cadence լեյբլի շրջան
  • «Slinky! The Epic Sessions 1958-1969» (1995) -Epic լեյբլի շրջան
  • «Growling Guitar» (1987) -Swan Records լեյբլի շրջան

Կիթառահարի դասական ձայնագրությունների ակտիվ վերաթողարկման սկիզբը 1990-ականններին կապված էր այդ շրջանում գարաժային բումի հետ, քանի որ շատ ալտերնատրիվ երաժիշտներ խոսում էին Լինք Ռեյի՝ իրենց վրա ունեցած ազդեցության մասին։

1985 թվականին Լինք Ռեյը մասնակցեց MTV ալիքի «Guitar Greats» մրցանակաբաշխությանը, որտեղ պարգևատրվեց Դեյվիդ Գիլմորի, Բրայան Սեթզերի և Դեյվ Էդմունդսոնի հետ միասին։

Նոր ստեղծագործությունների վերջին թողարկումը «Guitar Greats» ձայներիզը (դիսկ) դարձավ (2000 թվական), որի մեջ ներառնվեցին 1995 թվականի հոկտեմբերից 1997 թվականի հունվարը ընկած ժամանակաշրջանի ստեղծագործությունները[18]:

Ինչպես ավելի վաղ լույս տեսած «Shadowman» (1997) ձայներիզը, որը ճանաչվել էր Լինքի աշխատանքների մեջ որպես ամենանպատակայինը և ծանրը, սա ևս հրատարակեց Ace Records-ը։

1990-2000 թվականներին Լինք Ռեյը մի քանի հյուրախաղեր իրականացրեց. 1996-2003 թվականներին իր խմբի հիմնական կազմում էին Dieselhed խմբից բասիստ Ատոմ Էլլիսը (անգլ.՝ Atom Ellis) և հարվածային գործիքները նվագող Դեննի Հեյֆիցը (անգլ.՝ Danny Heifetz)։ Ամենավերջին հյուրախաղերի ժամանակ Լինքին նվագակցում էին սիելտական Jet City Fix խմբի անդամները, ինչպես նաև The Vibro Champs ռոքաբիլլի-խմբի մասնակից հարվածային գործիքը նվագող Գերի Ուեյսը (անգլ.՝ Gary Weiss) և բասիստ Քրիս Դեյը (անգլ.՝ Kris Day)։ Լինք Ռեյին հյուրախաղերի ժամանակ ուղեկցում էին նաև նրա չորրորդ և վերջին կինը՝ Օլիվիյա Ջուլի Ռեյը (բեմում նա երբեմն տամբուրին էր նվագակցում ամուսնուն) և մենեջեր ջոն Թինան։

Լինք Ռեյը մահացավ 2005 թվականի նոյեմբերի 5-ին Կոպենհագենի իր տանը։ Մահվան իրական պատճառը չհայտարարվեց. կինը և որդին պաշտոնական կայքով հաղորդեցին, որ նրա սիրտը վատառողջ էր (անգլ.՝ his heart was getting tired)[19]: Նա թաղվել է Կոպենհագենի արևելյան արվարձանում՝ Կրիստիանշավնում, գտնվող քրիստոնեական եկեղեցուն կից գերեզմանատանը 2005 թվականի նոյեմբերի 18-ին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինք Ռեյը զբաղեցրել է Rolling Stone ամսագրի «Հարյուր մեծագույն կիթառահարները» ցուցակի 67-րդ տեղը[20]: Միաժամանակ նրա անունը առկա է նաև 2002 թվականին հրապարակված «Guitar World» ամսագրի համանուն ցուցակում։
  • «Rumble»-ը, ըստ «Book of Rock Lists»-ի, բոլոր ժամանակների գործիքային ռոք-կոմպոզիցիաների շարքում զբաղեցրել է առաջին տեղը[8]:
  • Լինք Ռեյը ընդգրկված չի եղել Ռոք-ն- ռոլլի փառքի դահլիճում, սակայն հայտնվել է Ռոքաբիլլի փառքի դահլիճում (անգլ.՝ Rockabilly Hall of Fame)[5]: Ինչպես նաև, 2006 թվականի հունիսի 8-ին Լինք Ռեյին ներառել են «Բնիկ ամերիկացիների փառքի երաժշտական դահլիճ»-ում (անգլ.՝ Native American Music Hall of Fame
  • 2006 թվականի մարտի 25-ին «The First Americans In The Arts». անվանակարգում «Life Time Achievement Award» է ստացել։
  • Մերիլենդի նահանգապետ Ռոբերտ Էրլիչը հունվարի 15-ը հայտարարել է Լինք Ռեյի օր։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինք Ռեյի երգերը օգտագործված են բազմաթիվ ֆիլմերում։ «Rumble»-ը հնչել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք»-ում, թեպետ երգը նախապես հրապարակված սաունդթրեքի մեջ ներառված չէր, այն հնչել է միայն 2002 թվականի հավաքածուի մեջ[21]: Լինք Ռեյի երաժշտությունը հնչում է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մրցարշավորդները» և «Հուսալքվածը», ինչպես նաև «12 կապիկներ», «Անկախության օրը», «Այս տղայի կյանքը», «Ջոննի Սուեդե» (անգլ.՝ Johnny Suede), «Վերջին շնչում», «Կոկաին», «Վարդագույն ֆլամինգոներ», «Վտանգավոր մարդու խոստովանությունը» ֆիլմերում։
  • Լինք Ռեյի կոմպոզիցիաների շատ տարբերակներ կան ձայնագրված։ 1961 թվականին հայտնի The Ventures սյորֆ-համույթը ձայնագրեց «Rawhide»-ի սեփական տարբերակը, մեկ այլ սյորֆ-համույթ՝ The Surfaris-ը իր դեբյուտային ալբոմում ձայնագրեց «Jack The Ripper»-ը (1963 թվականին)։ 1963 թվականին կոմպոզիտոր Ջեկ Նիցշեն թողարկեց «Rumble»-ի տարբերակը։ Գարաժային The Sonics խումբը և բրիտանական ծագմամբ The Dave Clark Five խումբը ձայնագրեցին «Rumble»-ի քավեր-տարբերակը (անգլ.՝ cover version)։ «Rumble»-ի համերգային տարբերակը The Kingsmen-ի կատարմամբ թողարկվել է 1995 թվականին։ Բոբ Դիլանը և Բրյուս Սպրինգսթինը համերգների ժամանակ կատարել են «Rumble»-ը։
  • Անգլիական The Shadows գործիքային համույթը, որի վրա Լինք Ռեյը անվիճելի ազդեցություն է ունեցել, ձայնագրել է իր սեփական «The Rumble»-ը, որում, սակայն, ակնառու է Լինք Ռեյի «Rumble»-ի ձայնային արձագանքները։
  • Nirvana-ի «Breed» երգի ռիֆֆը նույնական է Ռեյի «Run Chicken Run» կոմպոզիցիայի հիմնական ռիֆին։ Լինքը լսելով այն՝ ասել է «Սա Լինք Ռեյի երաժշտությունն է` բառերով»[22]:
  • «Jack The Ripper» կիթառային ռիֆֆերը նշանակալի ազդեցություն են ունեցել ծանր-մետաղական ռիֆֆերի սկզբունքային զարգացման վրա։ Մասնավորապես, դրանց ազդեցությունը նկատելի է Led Zeppelin-ի «Moby Dick» գործիքային կոմպոզիցիայի ռիֆֆում[15]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Rumble»-ի ձայնագրության ժամանակ Լինք Ռեյը օգտագործել է 1953 թվականի Gibson Les Paul կիթառը: Հետագայում նա անցել է է Danelectro Longhorn-ին։ Վերջին տարիներին Լինքը օգտագործել է նաև Fender Jaguar-ը։
  • Link Wray and his Ray Men–ի վաղ աութթեյքերի (անգլ.՝ Outtake) մեջ, որոնք թողարկվեցին «White Lighting» դիսկով, ներառված է նաև կիթառահար Դուեն Էդդիի «Rebel Rouser»-ի քավեր-տարբերակը, որի ազդեցությունը Ռեյի ոճի վրա նշանակալի է։ Իր հերթին, 1965 թվականին Դուեն Էդդին թողարկեց «Rumble»-ի սեփական տարբերակը։
  • 1960-1963 թվականներին գարաժային ռոքի զարգացման սկիզբը ազդակ հանդիսացավ շատ խմբերի ի հայտ գալուն, որոնք կեղտոտ և ագրեսիվ ռոք էին նվագում, սակայն միայն Լինք Ռեյին հաջողվեց թողարկել նման ձայնագրություններ՝ խոշոր լեյբլով և վիթխարի տպաքանակով։ Երբ Բերն Բիննիկին հարցրել են, թե ինչպես է նա թույլ տվել թողարկել այդպիսի վայրի ձայնագրություններ, նա պատասխանել է՝ «Իսկ դուք ի՞նչ կարող էիք անել այնպիսի կենդանու հետ, ինչպիսին նա է»:
  • 1972 թվականին Լինք Ռեյը եղել է «Eggs Over Easy» խմբի պրոդյուսերը։
  • Ջոն Լենոնի՝ շրջագայությունների ժամանակ իր հետ վերցվող ոչ մեծ թվով ալբոմների մեջ միշտ լինում էր «Link Wray» ալբոմը։
  • Լինք Ռեյը միշտ հպարտանում էր իր հնդկացիական պատկանելիությամբ և դա ընդգծում էր իր ելույթների և հարցազրույցների ժամանակ։ Միաժամանակ, նա երեք կոմպոզիցիա է ձայնագրել, որոնց վերնագրերը հնդկացիական ցեղերի անուններով են՝ «Shawnee» («Շաունի»), «Comanche» և «Apache»: Վերջինը Ջերրի Լորդենի հեղինակային մինորային գործիքավորմամբ է. այն հանրահայտ դարձավ 1960 թվականին The Shadows-ի կատարմամբ։ Լինքի քավեր-տարբերակը դարձավ երգի երկարատև պատմության մեջ լավագույններից մեկը։
  • Լինք Ռեյը ամուսնացած է եղել չորս անգամ, այս ամուսնություններից ծնվել են ինը երեխաներ՝ Ֆրեդ Լինկոլն Ռեյ III (անգլ.՝ Fred Lincoln Wray III), Լինք Էլվիս Ռեյ (անգլ.՝ Link Elvis Wray), Շվեյն Ռեյ (անգլ.՝ Shayne Wray), Էլիզաբեթ Ռեյ Ուեբբ (անգլ.՝ Elizabeth Wray Webb), Մոնա Քեյ Ռեյ Թիդվելլ (անգլ.՝ Mona Kay Wray Tiodwell), Բելլինդա Ռեյ Մյութ (անգլ.՝ Bellinda Wray Muth), Ռոնդա Ռեյ Շեյն (անգլ.՝ Rhonda Wray Sayen), Շառլոտտա Ռեյ Գլասս (անգլ.՝ Charlotte Wray Glass) և Օլիվեր Քրիստիան Ռեյ (անգլ.՝ Oliver Christian Wray, Օլիվիայի հետ ամուսնությունից ծնված միակ երեխան՝ ծնված 1983 թվականի մայիսի 10-ին)։
  • Դագ Ռեյը մահացել է 1984 թվականին, Վերնոնը՝ 1979 թվականին, Շորտի Նորտոնը՝ 1970 թվականին, Դիքսի Նիլը՝ 1999 թվականին[23]:
  • Լինք Ռեյի վերջին համերգը կայացել է 2005 թվականի հուլիսի 16-ին։ Նրա կատարմամբ վերջին երգը եղել է «Rumble»-ը[24]:
  • Փիթ Թաունսենդը Լինք Ռեյի մասին ասել է՝ «Նա արքա է» (անգլ.՝ He's the king
  • Կալիֆորնիացի դիջեյ Մայք Դեստինին հայտնի ֆրազ է ասել՝ «Այն, ինչ Բեթհովենը արել է չորս նոտայով, Ռեյը դա արեց երեք նոտայով»[13]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

LP[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Link Wray & The Wraymen (Epic, 1960)
  • Great Guitar Hits By Link Wray (Vermillion, 1962)
  • Jack The Ripper (Swan, 1963)
  • Link Wray Sings And Plays Guitar (Vermillion, 1964)
  • Yesterday And Today (Record Factory, 1969)
  • Link Wray (Polydor, 1971)
  • Be What You Want To (Polydor, 1972)
  • Beans And Fatback (Virgin, 1973)
  • The Link Wray Rumble (Polydor, 1974)
  • Stuck In Gear (Virgin, 1976)
  • Bullshot (Visa, 1979)
  • Indian Child (Sony, 1993)
  • Shadowman (Ace, 1997)
  • Barbed Wire (Ace, 2000)

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Live In The Paradiso (Magnum Force, 1980)
  • Live In '85 (Big Beat, 1986)
  • Born To Be Wild: Live In The U.S.A. 1987 (Line, 1995)
  • Walking Down The Streets Called Love (Cult, 1997)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման
տարեթիվ
Թողարկման
ամսաթիվ
A Կողմ B Կողմ Լեյբ Համար
1958 Մարտի 31 Rumble The Swag Cadence 1347
1959 Հունվարի 12 Dixie-Doodle Rawhide Epic 5-9300
1959 Հունիսի 15 Comanche Lillian Epic 5-9321
1959 Հոկտեմբեր Slinky Rendezvous Epic 5-9343
1960 Մարտի 7 Trail Of The Lonesome Pine Golden Strings Epic 5-9361
1960 Հոկտեմբերի 24 Ain’t That Lovin' You Babe Mary Ann Epic 5-9419
1961 Հուլիսի 31 Jack The Ripper The Stranger Rumble 1000
1961 Օգոստոսի 21 Tijuana El Toro Epic 5-9454
1962 Մարտ Big City Stomp Poppin' Popeye Trans Atlas M687
1963 Մարտի 16 Rumble Mambo Hambone Okeh 4-7166
1963 Ապրիլի 6 The Black Widow Jack The Ripper Swan S-4137
1963 Սեպտեմբերի 21 Turnpike U.S.A. Week End Swan S-4154
1963 Դեկտեմբեր Run Chicken Run The Sweeper Swan S-4163
1964 Մարտ The Shadow Knows My Alberta Swan S-4171
1964 Հուլիս Deuces Wild Summer Dream Swan S-4187
1965 Փետրվարի 13 Good Rockin' Tonight I’ll Do Anything For You Swan S-4201

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում նշվում է այլ տարեթիվ՝ 1935 թվական, սակայն Լինք Ռեյի պաշտոնական կայքում նշված է 1929 թվականը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 4,0 4,1 4,2 4,3 http://www.rockabillyhall.com/linkwray.html
  3. 5,0 5,1 «Link Wray на сайте Зала славы рокабилли» (անգլերեն)։ Зал славы рокабилли 
  4. Ancestry of Link Wray(անգլ.)
  5. 7,0 7,1 Jimmy McDonough. Be wild, not evil: the Link Wray story.(անգլ.)
  6. 8,0 8,1 8,2 8,3 Официальный сайт Линка Рея. Биография(անգլ.)
  7. «AllMusic | Record Reviews, Streaming Songs, Genres & Bands»։ AllMusic։ Վերցված է 2015-12-07 
  8. Dixie Neal на WraysSnack3Tracks(անգլ.)
  9. «Link Wray & The Wraymen» на All Music Guide(անգլ.)
  10. Бочаров О. Стили и жанры рока
  11. 13,0 13,1 Link Wray biography на Ars at eNotes(անգլ.)
  12. Guitar Studio. Классификация аккордов
  13. 15,0 15,1 Обзор Daniel J. Hamlow на Amazon.com(անգլ.)
  14. «Yesterday And Today» на WraysSnack3Tracks(անգլ.)
  15. Link Wray: Billboard Albums на All Music Guide
  16. «Barbed Wire» на All Music Guide(անգլ.)
  17. Link Wray’s official website(անգլ.)
  18. Rolling Stone: The 100 Greatest Guitarists Of All The Time(անգլ.)
  19. Pulp Fiction (MCA Collector’s Edition) на All Music Guide(անգլ.)
  20. Jimmy McDonough. Be wild, not evil: the Link Wray history(անգլ.)
  21. Официальный сайт Линка Рея. Биография.(անգլ.) Единственный из детей Линка, упомянутый в официальной биографии.
  22. Downloads на WraysSnack3Tracks(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]