Քլիֆ Ռիչարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլիֆ Ռիչարդ
Cliff Richard Brussels.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCliff Richard
Ի ծնե անունԳարի Ուեբ
Նաև հայտնի է որպեսCliff Richard
Ծնվել էհոկտեմբերի 14, 1940
Լակհնաու, Բրիտանական Հնդկաստան
Երկիր{{{2}}} ՄԹ
Ժանրերռոքնռոլ, էստրադա
Մասնագիտություներգիչ
Գործիքներկիթառ
Գործունեություն1958 - այժմ
ԼեյբլEMI
ԿրթությունSt. Thomas' Church School, Howrah?
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա, Silver Clef Award? և Էնրիկե արքայազնի շքանշան
Կայքcliffrichard.org
Cliff Richard Վիքիպահեստում

Սըր Քլիֆ Ռիչարդ (անգլ.՝ Sir Cliff Richard, ամբողջական անունը՝ Հարի Ռոջեր Ուեբ անգլ.՝ Harry Rodger Webb, հոկտեմբերի 14, 1940, Լակհնաու, Հնդկաստան), հայտնի երաժշտության բրիտանացի կատարող, ով անգլիացիներից առաջինն է եղել, որ սկսել է ռոքնռոլ կատարել։ Նրան համարում են բրիտանական աղյուսակների արքան, այն պատճառով, որ նա 25 անգամ գլխավորել է աղյուսակները, իսկ ազգային սինգլների հիթ շքերթներում՝ 14 անգամ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Մեծ Բրիտանիա: Հարի Ուեբը իր սոլո երաժշտական կարիերան սկսել է 1958 թվականին, երբ պայմանագիր է կնքել «EMI»-ի հետ և Մեծ Բրիտանիայում դարձել է առաջիններից մեկը, ով ստեղծագործում է ռոքնռոլ ժանրում։

Բիթլոմանիայի ժամանակ միայն Էլվիս Փրեսլին կարողացավ համեմատել Քլիֆին մյուս անգլիացի ստեղծագործողների ճանաչման շրջանում։ Հանդես եկավ The Shadows խմբի հետ, որի հետ համագործակցության ընթացքում Քլիֆը ձայնագրել է այդ տարիների հիթերից՝ Livin' Lovin' Doll» (1959) и «The Young Ones» (1961

1964 թվականին Քլիֆ Ռիչարդը զբաղվել է կրոնական աշխատանքով ինչը խոնչընդոտ է հանդիսացել իր երաժշտական կարիերայի համար։ Թոմ Ջոնսոնի հետ նա դարձել է բրիտանական էստրադայի սյուներից մեկը։ 1968 թվականի Քլիֆը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և գրավել է երկրորդ հորիզոնականը «Congratulations» երգով, իսկ 1973 թվականին՝ երրորդ հորիզոնականը՝ «Power to All Our Friends» երգով։ Քլիֆ Ռիչարդի ճանաչմանը նպաստել է նաև այն, որ նա հանդես է եկել մյուզիքլներում։

1976 թվականին երգիչը թողարկել է «Devil Woman» սինգլը, որը դարձավ նրա առաջին հիթը ԱՄՆ-ում։ Դրանից հետո թողարկել է մի շարք բեսթսելլերներ՝ «We Don’t Talk Anymore» (գրավել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում), «Suddenly» (Օլիվիա Նյութոն Ջոնի հետ դուետ)։ 1976 թվականին ավարտել է իր շրջագայությունը ԽՍՀՄ-ում, տվել է 12 համերգ Լենինգրադում և 8 համերգ Մոսկվայում, իսկ «Մեղեդի» ստուդիան թողարկել է նրա երկու ալբոմ և սինգլ։

1995 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ը Ռիչարդին շնորհել է «Սըր» պատվանունը։ 1999 թվականի դեկտեմբերին Ռիչարդը թողարկել է իր սուրբ ծննդյան ձայնագրությունը («Millennium Prayer»), մտածելով, որ այն բարձր հորիզոնականներ կզբաղեցնի աղյուսակներում։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հարցման արդյունքում Քլիֆը հայտնվեց 100 մեծն բրիտանացիների ցանկում։ Ռիչարդի «Congratulations» երգը դարձավ Եվրատեսիլի լավագույն հիթերից մեկը ամբողջ պատմության ընթացքում։

1993 թվականին Քլիֆ Ռիչարդը ստեղծել է իր գինու ընկերությունը[1]:

Հարցազրույցների ժամանակ Քլիֆը նշել է, որ ինքը ամուրի է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]