Ակորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դո մաժոր եռահնչյուն

Ակորդ երաժշտության մեջ 3 կամ ավելի հնչյուններ, որոնք դասավորված են տերցիաներով։ Ակորդի հնչյունները կարող են հնչել թե՛ միասին, թե՛ առանձին։ Ակորդներն օգտագործվում են գրեթե բոլոր ժանրերի երաժշտության մեջ, Աֆրիկականից մինչև փոփ և ռոք։

Մաժոր, մինոր, մեծացրած և փոքրացրած եռահնչյունները դո մաժորում

Ամենահաճախ օգտագործվող ակորդներերից է եռահնչյունը։ Կոչվում է եռահնչյուն, քանի որ կազմվում է տերցիաներով դասավորված երեք հնչյունից։ Երեքից ավելի հնչյուններից կազմված ակորդներն արդեն սեպտակորդներ, ութակորդներ, իննակորդներ և այլ ակորդներ են։ Ակորդները բնութագրելու համար շատ հաճախ օգտագործվում են մեծ, փոքր, մեծացրած, փոքրացրած բառերը։ Ակորդներն իրենց անվանումը ստանում են գլխավոր հնչյունի անունից, օրինակ՝ դո մաժոր ակորդը դո մաժոր գամմայում կառուցված մաժոր եռահնչյունն է։

Որոշ ակորդներ ունեն շրջվածքներ։ Շրջվածքներն առաջանում են, երբ ակորդը կազմող նոտաներից մեկը տեղափոխվում է մեկ օկտավայով վերև։ Օրինակ՝ սեքստակորդն ու կվարտսեքստակորդը եռահնչյան շրջվածքներ են։ Ակորդների գրառման ամենատարածված ձևն, ավանդական նոտագրությունից հետո, հունական այբուբենի տառերով նշանակումն է (C dur, D mall)։

Գործածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դո մաժոր եռահնչյան շրջվածքները

Դասական երաժշտության մեջ օգտագործվում են այն ակորդները, որոնք կազմվում են տերցիաներով։

Դաշնամուրի վրա ակորդ նվագելու համար միանգամից սեղմում են մի քանի ստեղն, կիթառի վրա սեղմելու համար՝ երեք և ավելի լար։ Ակորդները կարող են հնչել միանգամից մի քանի գործիքով, դա հիմնականում լինում է սիմֆոնիկ նվագախմբում։ Ինչպես նաև, ակորդներ կարող են հնչել մարդկային ձայներով։

Ակորդներն իրենց անունը ստանում են իրենց մեջ մտնող հնչյունների քանակից, չհաշված նույն հնչյունը, որը ակորդի մեջ հանդես է գալիս նաև մեկ օկտավա վերևում։

Ակորդներ պարունակող հատված Մուսորգսկու ստեղծագործությունից
  • 3-եռահնչյուն
  • 4-սեպտակորդ
  • 5-նոնակորդ
  • 6-ունդեցիմակորդ
  • 7-տերցդեցիմակորդ

Ակորդը կարող է հնչել բոլոր օկտավաներում. դրանից նրա հնչողությունը չի փոխվում։ Եթե ակորդը շրջվում է, և հիմնական տոնը տեղափոխվում է օկտավայով վերև, առաջանում են շրջվածքներ։

Ոչ տերցային ակորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին դասական երաժշտության մեջ սկսեցին օգտագործվել այնպիսի ակորդներ, որոնք տերցիաներից չէին կազմված։ Սկսեցին օգտագործվել կվարտակորդներ։ Այսպիսի ակորդներ հիմնականում հանդիպում ենք Մուսորգսկու 4-րդ սիմֆոնիայում, Բորոդինի Առաջին, Չայկովսկու՝ Վեցերորդ սիմֆոնիաներում։

Կվարտակորդներ

Ակորդի հնչյունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական երաժշտության մեջ ակորդի յուրաքանչյուր հնչյունն ունի իր անունը.

  • 1. Հիմնական տոն-ակորդի արմատն է
  • 2. Կվինտային կամ տերցային տոներ
  • 4. Ակորդային դիսոնանսներ
  • 5. Օժանդակ տոներ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benward & Saker (2003). Music: In Theory and Practice, Vol. I, p. 67&359. Seventh Edition. ISBN 978-0-07-294262-0. "A chord is a harmonic unit with at least three different tones sounding simultaneously." "A combination of three or more pitches sounding at the same time."
  • Károlyi, Otto (1965). Introducing Music. Penguin Books. p. 63. "Two or more notes sounding simultaneously are known as a chord."