Հիլդա Հայն
Հիլդա Հայն | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Օրեգոնի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, University of Hawaii at Mānoa?, Հավայան կղզիների համալսարան և USC Rossier School of Education? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1951[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Մաջուրո, Մարշալյան կղզիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հիլդա Հայն (ապրիլի 6, 1951[1], Մաջուրո, Մարշալյան կղզիներ), մարշալցի մանկավարժ և քաղաքական գործիչ, Մարշալյան կղզիների նախագահ 2016 թվականի հունվարի 28-ից: Մինչև պաշտոնը ստանձնելը նա կրթության նախարար էր: Հայնը առաջին մարդն է Մարշալյան կղզիներում, որը ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Հանդիսանում է կանանց իրավունքների խմբի հիմնադիրը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնը սովորել է ԱՄՆ-ի քոլեջում: 1970 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան Օրեգոնի համալսարանում, 1975 թվականին՝ մագիստրոսի աստիճան Հավայան համալսարանում, իսկ 2004 թվականին՝ մանկավարժության դոկտորի աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[2]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1975-1982 թվականներին Հայնն աշխատել է Marshall Islands High School-ում, Մաջուրոյի գլխավոր հանրային դպրոցում, սկզբում՝ ուսուցիչ, ապա 1980 թվականից՝ դպրոցական խորհրդատու[2]։ 2000 թվականին Հայնը հիմնել է Մարշալյան կղզիների կանանց իրավունքների խումբ (WUTMI): 2005 թվականից աշխատել է Խաղաղօվկիանոսյան կղզիներին համալիր օգնություն ցուցաբերելու կենտրոնում՝ որպես Խաղաղօվկիանոսյան ռեսուրսների ստորաբաժանման տնօրեն։ 2009 թվականին Հայնը մասնակցել է կլիմայի փոփոխության հարցերով Խաղաղօվկիանոսյան գործընկերային կրթական ծրագրին։ Այն նաև կապված է եղել Միկրոնեզիայի կրթության Խաղաղօվկիանոսյան հանձնաժողովի և առողջապահական խմբի մարդկային ռեսուրսների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հետ:
Մարշալյան կղզիների Օրենսդիր ժողովում ներկայացնելով Աուր աթոլը՝ նա դարձել է կրթության նախարար։
Հայնը միակ թեկնածուն էր ընտրություններում, որը կայացել էր 2016 թվականի հունվարի 27-ին՝ Նախագահ Կաստեն Նեմրայի երդմնակալությունից ընդամենը երկու շաբաթ անց իշխանությունից հեռանալուց հետո, և ստացել է Կոնգրեսի 24 անդամների ձայները 33-ից. վեցը ձեռնպահ են մնացել և երեքը բացակայել են[3]: Հայնը երդվել է 2016 թվականի հունվարի 28-ին, նա դարձել է Խաղաղօվկիանոսյան Կղզային պետությունների պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է նախագահի պաշտոնը[4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Hilda_Heine
- ↑ 2,0 2,1 «H.E. Dr. Hilda Heine» (անգլերեն)։ Pacific Women in Politics։ Վերցված է 2016-05-29
- ↑ Garrett, Jemima (2016-01-27)։ «Hilda Heine elected first female Pacific leader as president of Marshall Islands» (անգլերեն)։ ABC Online։ Վերցված է 2016-05-29
- ↑ «Senator Hilda C. Heine elected President» (անգլերեն)։ Nitijela։ Վերցված է 2016-05-29
- ↑ Johnson, Giff (2016-01-28)։ «Hilda emerges as RMI President» (անգլերեն)։ The Marshall Islands Journal։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին։ Վերցված է 2016-05-29