Նադի
Քաղաք | ||
---|---|---|
ֆիջ.՝ Nadi | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Մբա | |
Շրջան | Արևմտյան շրջան (Ֆիջի) | |
Հիմնադրված է | 1947 թ. | |
Մակերես | 7,8 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | 11 871 մարդ (2007) | |
Ժամային գոտի | UTC+12 | |
Պաշտոնական կայք | naditowncouncil.org/index.html (անգլ.) | |
| ||
Նադի (ֆիջ.՝ Nadi), քաղաք Ֆիջիում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադի քաղաքը գտնվում է Վիտի-Լևու կղզու արևմտյան ափին։ Արևելքում ողողվում է Նադի գետի ջրերով։ Քաղաքի մակերեսը կազմում է 7,8 կմ²։ Բաժանված է երեք վարչական շրջանի․
- Նադի,
- Մարտինտար,
- Նամակա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 1947 թվականին։ 1972 թվականին Նադիում հաստատվել է տեղական ինքնավարության համակարգ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ քաղաքում ապրում է 11871 մարդ։ Վերջինիս շնորհիվ այն դարձել է բնակչության թվով չորրորդ քաղաքը Ֆիջիում։ Նադիի էթնիկ կազմը բազմազան է․ այնտեղ ապրում են ինչպես Ֆիջիացիներ և հնդիկներ, որոնք կազմում են Ֆիջիի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ բազմաթիվ օտարերկրացիներ։
Նադին Ֆիջիում հանդիսանում է հինդուիզմի և իսլամի կենտրոնը։ Քաղաքում է գտնվում հարավային կիսագնդի ամենախոշոր հինդուիստական տաճարը՝ Շրի Շիվա Սուբրամանյա տաճարը (անգլ. Sri Siva Subramaniya temple)[2]։
Քաղաքը սպասարկվում է Նադի միջազգային օդանավակայանի կողմից, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 9 կմ հեռավորության վրա։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հանդիսանում է գյուղատնտեսական շրջանի կենտրոնը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է (նախ և առաջ շաքարի և շաքարեղեգի արտադրությունը)։
Նադիի բյուջեի զգալի մասն են կազմում զբոսաշրջությունից ստացված եկամուտները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «History» (անգլերեն)։ Nadi Town Council։ Վերցված է 2010-04-11 (չաշխատող հղում)
- ↑ «Country profile: Fiji» (անգլերեն)։ Guardian News and Media Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նանդիի զբոսաշրջության կայք(անգլ.)
|