Առաջարկվում է այս և Էթնոս հոդվածները միացնել իրար: (քննարկում)
Էթնիկական խումբ, էթնիկական ընդհանրություն, մարդկանց՝ լեզվական և մշակութային ընդհանրություններ ունեցող խումբ։ Ժողովուրդները ձևավորվում են հիմնականում առանձին էթնիկական խմբերից։
էթնիկական խմբեր էին՝ հին հույները, հին սլավոնները, հին գերմանացիները, կելտերը և այլն։
Առանձին էթնիկական խմբեր են համարվում, օրինակ, Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևելյան մի շարք ազգություններ (չուկչիներ, կորյակներ, իտելմեններ և այլն)։
Որոշ դեպքերում էթնիկական խումբը համընկնում է ազգության կամ ցեղի հետ։
Առանձին էթնիկական խումբ են կազմում Ռուսաստանի, Կանադայի, Ալյասկայի և Գրենլանդիայի էսկիմոսները՝ միասին վերցրած։ Էթնիկական խմբի փոխարեն գործածվում է նաև «էթնոլեզվական խումբ» արտահայտությունը։:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։