Ջալուիթ
![]() '
| ||
Կոորդինատներ | 6°00′ հս․. լ. 169°20′ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Մարշալյան կղզիների հանրապետություն | |
Կղզիների քանակը | 91 | |
Ամենամեծ կղզին | Ջալուիտ | |
Ընդհանուր մակերեսը | 11,34 կմ2 | |
Բնակչություն (2011) | 1788 մարդ | |
Բնակչության խտությունը | 157.672 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
Ջալուիտ (Տյալյոետ) (անգլ.՝ Jaluit Atoll, մարշ. Jālooj [tʲælʲe͡oː͡etʲ]), օղակղզի[1] Խաղաղ օվկիանոսում, մտնում է Ռալիկ շղթայի մեջ (Մարշալյան կղզիներ)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջալուիտը գտնվում է Մաջուրո կղզուց 210 կմ հարավ-արևմուտք։ Մոտակա մայրցամաքը՝ Ավստրալիան, 3400 կմ հեռու է[2]։
Օղակղզին եռանկյունաձև է, կազմված է 91 կղզյակներից կամ մոտուներից[3]։ Ամենամեծ կղզյակը Ջալուիտն է (10,4 կմ2)։ Օղակղզու երկարությունը մոտ 60 կմ է, լայնությունը՝ 30 կմ։ Ջալուիտի ցամաքային մակերեսը կազմում է 11,34 կմ2, ջրային մակերեսը՝ 689,74 կմ2։
Ծածկված է օղակղզիներին յուրահատուկ խիտ բուսականությամբ։ Լայն տարածում ունի արմավենին, կան նաև թփուտներ։
Ջալուիտի կլիման արևադարձային է։ Լինում են նաև ավերիչ ցիկլոններ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն մարշալցիների հեթանոսական առասպելների՝ օղակղզին ստեղծել է Լովա աստվածը[4]։
Ջալուիտը առաջին անգամ բացահայտել են եվրոպացիները 1809 թվականին[5]։ Բացահայտողը՝ կապիտան Պատերսոնը, օղակղզին անվանել է «Բոնհեմի կղզի» ( անգլ.՝ Bonham's Is.)։ 1852 թվականի դեկտեմբերին տեղացիներն օղակղզում սպանել են ամերիկացի կապիտան ՄաքԿենզիին (անգլ.՝ Capt McKenzie), խումբը ևս զոհվել է, ողջ է մնացել մեկը[6]։ 1863 թվականի դեկտեմբերի 18-ին, 1865 թվականի օգոստոսի 27-ին և հաջորդ տարիներին ևս Ջալուետի վրա հաստատվում էին քրիստոնյա միսիոներներ[6]։ Արդյունքում օղակղզու մոտակայքով շատ են լողացել բազմաթիվ առևտրային և կետորսական նավեր։
1860-ական թվականներին Մարշալյան կղզիներում սկսեցին հայտնվել կոպրայի գերմանացի առաջին վաճառականները, իսկ 1874 թվականին Իսպանիան առաջին անգամ կղզեխմբին տիրելու պաշտոնական պահանջ ներկայացրեց[7]։
1878 թվականին կղզու կողմն է ուղարկվել գերանական «Ariadne» ռազմանավը, որի գլխավորը կապիտան ֆոն Վեռներն էր։ Նոյեմբերի 26-ին այն կանգ առավ օղակղզու մոտ, և միանգամից կնքվեց պայմանագաիր այն մասին, որ Ջալուիտը անցնում է Գերմանիային։ Տեղացիները կատարեցին ռազմական պարեր գերմանացիների համար, իսկ օտարերերկրացիները, իրեն հերթին, կազմակերպեցին ռազմական երթ, որպեսզի վախեցնեն տեղացիներին։ Արդյունքում Ջալուիտի վրա առաջացավ ածխի հանք, նավերի համար։
1885 թվականի հոկտեմբերի 22-ին Իսպանիան Մարշալյան կղզիները վաճառեց Գերմանիային, որն կղզեխումբը կառավարում էր Ջալուիտյան կազմակերպության միջոցով։ 1886 թվականի սեպտեմբերի 13-ին գերմանական գաղութները պաշտոնապես հաստատվեցին կղզու վրա։ 1906 թվականի ապրիլի 1-ից կղզեխմբի բոլոր կղզիները մտան Գերմանական Նոր Գվինեայի կազմի մեջ՝ ենթարկվելով Կարոլինյան կղզիների շրջանային սպային։ 1914 թվականին Մարշալյան կղզիները գրվեցին ճապոնացիները[7]։ 1922 թվականին կղզեխումբը դարձավ Ազգերի լիգայի մանդատային տարածք՝ Ճապոնիայի ղեկավարությամբ։ 1947 թվականին կղզեխումբը ԱՄՆ-ի տիրապետությամբ դարձավ Ազգերի լիգայի Խաղաղօվկիանոսյան ենթամանդատային տարածք։ 1979 թվականին Մարշալյան կղզիները ստացան սահմանափակ ինքնավարություն, իսկ 1986 թվականին ԱՄՆ-ի հետ կնքվել է պայմանագիր, համաձայն որի ԱՄՆ-ն ընդունեց Մարշալյան կղզիների Հանրապետության անկախությունը։ Դրանից հետո Ջալուիտը Մարշալյան Կղզիների Հանրապետության կազմում է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին օղակղզու բնակչությունը կազմում էր 1788 մարդ։ Տեղացիների հիմնական զբաղմունքը կոպրա աճեցնելն է։ Ջալուիտը կազմում է Մարշալյան կղզիների 33 մունիցիպալիտետներից մեկը[8]։ Երկրի պառլամենտում (մարշ. Nitijela) օղակղզին ներկայացնում են երկու պատգամավոր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարջանի մանեկաձև կղզի
- ↑ «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Маршалловы Острова. (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-19-ին։ Վերցված է 2015-06-29
- ↑ [«Таблица 1.1. География Маршалловых Островов. (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է 2015-06-29 Таблица 1.1. География Маршалловых Островов. (անգլ.)]
- ↑ Virginia Hamilton, Barry Moser. In the Beginning: Creation Stories from Around the World. — Harcourt Trade, 1988. — С. 105—106.
- ↑ Корабли, проплывавшие мимо Джалуита. (անգլ.)
- ↑ 6,0 6,1 Иностранные суда в Микронезии. Маршалловы Острова. (անգլ.)
- ↑ 7,0 7,1 World Statesmen.org. Маршалловы Острова. (անգլ.)
- ↑ Office of the President, Republic of the Marshall Islands.։ «The Nitijela (Parliament).» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 29 мая 2008
|